«Եղա նաև Հայաստանի և Կիլիկիայի թագավորի մոտ: Կային նրա մոտ նաև քանի մի թաթարներ: Մյուսները սակայն բոլորը, որ ծառայողների թվին էին պատկանում, քրիստոնյաներ էին, թվով մոտ 200 հոգի: Տեսա սրանց եկեղեցի շտապելիս, պատարագին ներկա գտնվելու, ծնկաչոք և ջերմեռանդությամբ աղոթելու:
Showing posts with label եկեղեցական. Show all posts
Showing posts with label եկեղեցական. Show all posts
11.5.12
ՆՄԱՆ ԲԱՆԵՐ ԷԼ ԵՆ ԵՂԵԼ
Labels:
այլ,
եկեղեցական,
թագավոր,
կաթողիկոս,
Կիլիկիա,
հոգևոր,
Ոսկեբերան,
ուղեգրություն
31.3.12
ԶԱՏԿԻ և ՆՆՋԵՑՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Վերջերս ինձ անընդհատ հարցնում են. «Եթե տանը նոր հանգուցյալ կա, արդյոք փոխվո՞ւմ
է Սուրբ Հարության ընթրիքի ճաշացանկն ու «արարողակարգը»: Հարցի ծագումնաբանությունը
ինքնին հասկանալի է. ինքս ականատես եմ եղել ընտանիքների, որ Զատկական հավկիթը չեն
ներկել` պատճառաբանելով, թե «նոր մեռել» ունեցող տունը ձու չի ներկում: Կամ կան
մարդիկ, որ պնդում են, որ եթե Զատկի օրն ավելի շուտ է, քան նոր մեռած մարդու
քառասունքը, ապա Զատիկը «կտրում է» այն և անհրաժեշտ է գերեզմանատուն այցելել
Զատկին նախորդող շաբաթ կամ հենց կիրակի օրը...
Թույլ տվեք հարցնել. որտեղի՞ց են ծնվում այս բոլոր ավանդապատումներն ու կրոնա-ծիսական
հորինվածքները... Համենայն դեպս Սուրբ Հարության տոնակատարություններն ու
ավանդությունները, ինչպես նաև թաղման և դրա հետ կապված ծեսի տեսական ու գործնական
բոլոր հիմքերը ծնունդ են առել Հայոց Եկեղեցու ծոցում, իսկ եկեղեցական կարգը
պահանջում է վերոգրյալների միանգամայն հակառակը:
Labels:
ավետիս,
եկեղեցական,
Զատիկ,
Հայոց Եկեղեցի,
հոգևոր,
ձու,
մեռելոց,
Սուրբ Հարություն,
քառասունք
3.2.12
ԲԼԻԹԱՄԱՆԻԱ
Եթե սոցհարցում անցկացնենք, թե ի՛նչ ենք հայերս առաջնահերթ մտաբերում, երբ լսում ենք Սուրբ Սարգսի անունը, ապա վստահ եմ առաջին հորիզոնականը պիտի զբաղեցնի աղի բլիթը:
Որքան էլ Սուրբ Սարգիս զորավարի տոնը զուգորդվի բլիթի հետ, այնուամենայնիվ, ի զարմանս շատերի, ասեմ, որ դրանք միմյանց հետ կապ չունեն: Զարմացա՞ք: Հստակեցնեմ` Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի ևտասնչորս զինվորների հիշատակության օրը` հոգոր տոնը, ոչ մի ուղղակի կապ չունի Սուրբ Սարգսի ավանդական-ժողովրդական սովորույթների և դրանցից ամենահայտնիի` աղի բլիթի հետ: Ավելին, ժողովրդական բանահյուսությունը, տոնակատարություններն ու սովորույթները, հաճախ մեր առջև բացահայտում են այլ, միանգամայն տարբեր Սարգիս զորավարի, իսկ տոնն այլ երանգներ ու բովանդակություն է ստանում:
Մի բան, սակայն, հաստատ է` հայը սիրել և այժմ էլ սիրում է այս տոնը, և այս է առաջին պատճառը եկեղեցականի և ժողովրդականի նման միահյուսման: Միահյուսումն այսօր այնքան ուժեղ է, որ տարբաժանելն էլ է դժվարանում, և հոգևորի վրա զարգացած ժողովրդկան սովորույթները դարձել են սոսկ եկեղեցական տոնը գեղեցկացնող, դրան առօրյայից տարբերակող հատկություններ տվող ատրիբուտներ, զարդարանքներ, որոնցով տոնը ավելի կենսունակ է դարձել:
31.1.12
ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅՈ՞ՒՆ, թե...
Ինձ
հարցրեցին ու մեղադրեցին. «Սուրբ Գրքում գրված չէ, որ եկեղեցիներում պետք է մոմ վառել, ինչո՞ւ եք վառում. չէ՞ որ
Քրիստոսն է Լույսը աշխարհի»: Թե՛ հարցը, թե՛ դրա պատճառը և թե հարցը տվողի
ինքնությունն ինձ համար առավել քան ակնհայտ էին: Գործում էր բողոքական-աղանդավորական "sola scriptura" (միայն
Գրություն) մոլորեցնող սկզբունքը:
Պատասխանեցի.
«Իսկ Աստվածաշնչում որևէ բան կա՞ գրված բարիք գործելու մասին»:
Խոսակիցս հաստատեց, որ կա, բայց չհասկացավ, թե հարցս ի՛նչ կապ ուներ մոմի հետ:
Մոմավառության
թեմայով Առաքելական Եկեղեցու և հոգևոր դասի կողմից տարբեր միջոցներով ու ձևերով
մեկնաբանություններ տրվել են, ու թվում էր, թե ամեն բան հասկանալի պիտի լիներ,
բայց... երևույթի թյուրըմբռնումը և մեկնաբանումը հասարակության կողմից, ինչպես
ասում են, անպակաս է: Որքան էլ ասածս սուր լինի, մոմավառությունն այսօր շատերի
համար հավատքի դրսևորման միակ միջոցն է, որ շատ հաճախ ես ինքս կորակեի որպես
սնահավատություն: Այս է պատճառը, որ հիմա ուզում եմ խոսել մոմի մասին և պիտի խոսեմ
շատ պարզ, շատ առօրեական, շատ կիրառական տեսանկյունից` մի կողմ թողնելով
խորհրդաբանությունը, հոգեբանությունն ու մնացած-մնացածը:
13.10.11
ԱՌԱՋԻՆԸ ՀԱՎԱՍԱՐՆԵՐԻ ՄԵՋ
Տե´ս նաև`
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրապետության գլուխը Կաթողիկոսն է:
Կաթողիկոսն իր հոգևոր-նվիրապետական պաշտոնով եպիսկոպոս է, միայն թե ինչպես կաթողիկոս բառն է թարգմանվում, ընդհանրական եպիսկոպոս, այսինքն` եպիսկոպոս, որն իշխանություն ունի բոլոր եպիսկոպոսների վրա` եպիսկոպոսապետ: Հաճախ Կաթողիկոսի պաշտոնը մեկնաբանում են որպես «առաջինը հավասարների մեջ»: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում Ամենայն Հայոց կաթողիկոսի տիտղոսն է`
«ԾԱՌԱ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ, ՈՂՈՐՄՈՒԹՅԱՄԲ ԱՍՏԾՈ ԵՎ ԱԶԳԻ ԿԱՄՔՈՎ ԵՊԻՍԿՈՊՈՍԱՊԵՏ ՈՒ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԲՈԼՈՐ ՀԱՅԵՐԻ, ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ՀԱՄԱԶԳԱԿԱՆ ՆԱԽԱՄԵԾԱՐ ԱՐԱՐԱՏՅԱՆ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՈՒ ՍՈՒՐԲ ԿԱԹՈՂԻԿԵ ԷՋՄԻԱԾՆԻ ԱԹՈՌԻ»:
ԱՄՈՒՍՆԱՑՅԱ՞Լ, թե՞ ԿՈՒՍԱԿՐՈՆ,
ԵԿԵՂԵՑՈՒ «ՀՍԿԻՉՆԵՐԸ»![]() |
| Կաթողիկոսական երկգլխանի արծիվ |
Կաթողիկոսն իր հոգևոր-նվիրապետական պաշտոնով եպիսկոպոս է, միայն թե ինչպես կաթողիկոս բառն է թարգմանվում, ընդհանրական եպիսկոպոս, այսինքն` եպիսկոպոս, որն իշխանություն ունի բոլոր եպիսկոպոսների վրա` եպիսկոպոսապետ: Հաճախ Կաթողիկոսի պաշտոնը մեկնաբանում են որպես «առաջինը հավասարների մեջ»: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում Ամենայն Հայոց կաթողիկոսի տիտղոսն է`
«ԾԱՌԱ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ, ՈՂՈՐՄՈՒԹՅԱՄԲ ԱՍՏԾՈ ԵՎ ԱԶԳԻ ԿԱՄՔՈՎ ԵՊԻՍԿՈՊՈՍԱՊԵՏ ՈՒ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԲՈԼՈՐ ՀԱՅԵՐԻ, ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ՀԱՄԱԶԳԱԿԱՆ ՆԱԽԱՄԵԾԱՐ ԱՐԱՐԱՏՅԱՆ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՈՒ ՍՈՒՐԲ ԿԱԹՈՂԻԿԵ ԷՋՄԻԱԾՆԻ ԱԹՈՌԻ»:
10.10.11
ԵԿԵՂԵՑՈՒ «ՀՍԿԻՉՆԵՐԸ»
Տե´ս նաև` ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԽՈՆԱՐՀ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ, Ո՞Վ է ՍԱՐԿԱՎԱԳԸ,
Հին հունարենից թարգմանաբար ''episkopeo'' բառը նշանակում է հսկել` վերևից նայել: Այդ բառը հիմքն է կազմում Հայոց և առհասարակ բոլոր ավանդական Եկեղեցիների (որոշ դեպքերում նաև բողոքական ծագման եկեղեցիների) հոգևոր-եկեղեցական բարձրագույն աստիճանը ներկայացնող կոչման` եպիսկոպոսի: Ինչպես սարկավագությունը և քահանայությունը, եպիսկոպոսությունը նույնպես վկայակոչված է Սուրբ Գրքով և Սրբազան Ավանդությամբ (տե´ս Փիլ. 1:1, Ա Տիմ 3:1-7, Տիտ. 1:7-9): Առաքելական ժամանակներում եպիսկոպոսները նշանակվում և ձեռնադրվում էին անմիջապես Քրիստոսի առաքյալներից` որպես նրանց իրավահաջորդներ` տնտեսներ և վերակացուներ Սուրբ Եկեղեցու: Սկզբնական շրջանում եպիսկոպոսի կոչման արժանանալու համար պարտադիր չէր դիտվում ոչ ամուսնացյալ լինելը (Սուրբ Գրիգոր Լուսավորչից մինչև Սուրբ Ներսես Մեծի կաթողիկոսություն, եպիսկոպոսները Հայոց Եկեղեցում ևս ամուսնանալու իրավունք ունեին): Սակայն ժամանակի ընթացքում հաշվի առնելով եպիսկոպոսի պատասխանատու և կարևոր պարտականություններն ու պաշտոնը` միայն Եկեղեցու նվիրյալ կուսակրոն հոգևորականներին իրավունք տրվեց արժանանալու եպիսկոպոսության:
ԱՄՈՒՍՆԱՑՅԱ՞Լ, թե՞ ԿՈՒՍԱԿՐՈՆ
![]() |
| Եպիսկոպոս. գլխին` խույր, կրծքին` եմիփորոն, ձեռքում` եպիսկոպոսական գավազան: |
7.10.11
ԱՄՈՒՍՆԱՑՅԱ՞Լ, թե՞ ԿՈՒՍԱԿՐՈՆ
Տե´ս նաև`
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԽՈՆԱՐՀ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ
Ո՞Վ է ՍԱՐԿԱՎԱԳԸ
Ի տարբերություն Հռոմեակաթելիկ եկեղեցու` Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում գոյություն ունի քահանայության 2 տեսակ`
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԽՈՆԱՐՀ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ
Ո՞Վ է ՍԱՐԿԱՎԱԳԸ
![]() |
| Եպիսկոպոսը ընծայացյալ սարկավագներին քահանա է ձեռնադրում |
- ամուսանցյալ քահանայություն,
- ոչ ամուսնացյալ քահանայություն` կուսակրոնություն (կուսակրոն քահանան անվանվում է նաև աբեղա):
Քահանայական այս երկու աստիճանները համապատիվ են և տրվում են Սուրբ Պատարագի ընթացքում ձեռնադրությամբ ու օծումով (օծվում են եպիսկոպոսի կողմից Սուրբ Հոգու շնորհները խորհրդանշող մյուռոնով): Քահանայության մասին Աստվածաշունչը խոսում է դեռևս Հին Կտակարանում, որտեղ պատմվում է, թե ինչպես է Աստված Ղևիի ցեղի ժառանգներին առանձնացնում` իրեն քահանայանալու համար: Արդեն Նոր Կտակարանում, ի տարբերություն Հին Ուխտի ժառանգական քահանայության, Հիսուս Քրիստոսի առաքյալները Աստծո Խոսքը քարոզելու և ստեղծված համայնքների հոգևոր-ծիսական կարիքները հոգալու համար տարբեր համայնքներում նշանակում են ընտրյալ երեցների (Գործք Առաքելոց 14:22, Տիտոս 1:5): Քրիստոնեության համար քահանայի /քահանայապետի/ բարձրագույն տիպար է համարվում Հիսուս Քրիստոսը` անվանվելով «հավիտենական քահնայապետ» (Եբր. 5:10):
3.10.11
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԽՈՆԱՐՀ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ
Եկեղեցական այն աստիճանները, որ այսօր առկա են և օգտագործվում են Հայոց Եկեղեցում, իրենց ծնունդն ու պատմական զարգացումն են ապրել` ելնելով եկեղեցիներում սպասավորության տարբեր ոլորտների անհրաժեշտությունից:
Այսուհանդերձ Ավանդական բոլոր եկեղեցիներում (եկեղեցիներ, որոնք հիմնադրվել են Քրիստոսի աշակերտների կողմից) գոյություն ունի նվիրապետական 3 հիմնական աստիճան`
Այսուհանդերձ Ավանդական բոլոր եկեղեցիներում (եկեղեցիներ, որոնք հիմնադրվել են Քրիստոսի աշակերտների կողմից) գոյություն ունի նվիրապետական 3 հիմնական աստիճան`
- սարկավագ,
- քահանա,
- եպիսկոպոս:
Այսպես այսօր հայոց եկեղեցում առանձնացվում է եկեղեցականների 9 աստիճան (սա զուգահեռվում է հրեշտակների 9 դասերի հետ)`
Առաջին 4 աստիճանները կրտսեր եկեղեցականներին տրվում են մեկ ընդհանուր դպիր անվամբ` իշխանություն տալով եկեղեցու դուռը բացել, մաքրել ու կարգուկանոն պահպանել եկեղեցում, ծիսական արարողությունների ժամանակ կերոն (մոմակալ) բռնել, Աստվածաշունչ ընթերցել և աղոթել:
| Ձեռնադրություն |
Առաջին 4 աստիճանները կրտսեր եկեղեցականներին տրվում են մեկ ընդհանուր դպիր անվամբ` իշխանություն տալով եկեղեցու դուռը բացել, մաքրել ու կարգուկանոն պահպանել եկեղեցում, ծիսական արարողությունների ժամանակ կերոն (մոմակալ) բռնել, Աստվածաշունչ ընթերցել և աղոթել:
Labels:
աղոթք,
դպիր,
եկեղեցական,
եկեղեցի,
Եպիսկոպոս,
Ինչպես դիմել հոգևորականին,
Հայոց Եկեղեցի,
հոգևոր,
սարկավագ






