Տե´ս նաև` ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԽՈՆԱՐՀ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ, Ո՞Վ է ՍԱՐԿԱՎԱԳԸ,
Հին հունարենից թարգմանաբար ''episkopeo'' բառը նշանակում է հսկել` վերևից նայել: Այդ բառը հիմքն է կազմում Հայոց և առհասարակ բոլոր ավանդական Եկեղեցիների (որոշ դեպքերում նաև բողոքական ծագման եկեղեցիների) հոգևոր-եկեղեցական բարձրագույն աստիճանը ներկայացնող կոչման` եպիսկոպոսի: Ինչպես սարկավագությունը և քահանայությունը, եպիսկոպոսությունը նույնպես վկայակոչված է Սուրբ Գրքով և Սրբազան Ավանդությամբ (տե´ս Փիլ. 1:1, Ա Տիմ 3:1-7, Տիտ. 1:7-9): Առաքելական ժամանակներում եպիսկոպոսները նշանակվում և ձեռնադրվում էին անմիջապես Քրիստոսի առաքյալներից` որպես նրանց իրավահաջորդներ` տնտեսներ և վերակացուներ Սուրբ Եկեղեցու: Սկզբնական շրջանում եպիսկոպոսի կոչման արժանանալու համար պարտադիր չէր դիտվում ոչ ամուսնացյալ լինելը (Սուրբ Գրիգոր Լուսավորչից մինչև Սուրբ Ներսես Մեծի կաթողիկոսություն, եպիսկոպոսները Հայոց Եկեղեցում ևս ամուսնանալու իրավունք ունեին): Սակայն ժամանակի ընթացքում հաշվի առնելով եպիսկոպոսի պատասխանատու և կարևոր պարտականություններն ու պաշտոնը` միայն Եկեղեցու նվիրյալ կուսակրոն հոգևորականներին իրավունք տրվեց արժանանալու եպիսկոպոսության:
Գոյություն ունի եպիսկոպոսական աստիճանի մի նրբություն`
ԱՄՈՒՍՆԱՑՅԱ՞Լ, թե՞ ԿՈՒՍԱԿՐՈՆ
Եպիսկոպոս. գլխին` խույր, կրծքին` եմիփորոն, ձեռքում` եպիսկոպոսական գավազան: |
Ամենայն Հայոց Կաթողիկոսը օծում է եպիսկոպոսի ճակատը |
Եպիսկոպոսական ձեռնադրություն: |
Այսօր եպիսկոպոսներին է վերապահված վարել
կարևորագույն պաշտոնները եկեղեցական համակարգում, առաջնորդել հոգևոր թեմերը, եկեղեցիներ օծել և ձեռնադրել ու օծել հոգևորականներ: Եպիսկոպոսի օծումը, սակայն, անպայմանորեն պետք է տեղի է ունենա Կաթողիկոսի կողմից: Ի դեպ, Կաթողիկոսի օծումն էլ իր հերթին տեղի է ունենում առնվազն 3 եպիսկոպոսի կողմից: Եպիսկոպոսը միևնույն ժամանակ եկեղեցու ճշգրիտ վարդապետության հետևողն ու հաստատողն է: Քանի որ այսօր եպիսկոպոսությունը տրվում է միայն կուսակրոն հոգևորականներին, ուստի իր առօրյա հանդերձնորով եպիսկոպոսը գրեթե չի տարբերվում վարդապետից. տարբերությունը միայն մանուշակագույն երիզներն են սքեմի (վերարկուի) ներսում և պանակեն` Սուրբ Աստվածածնի պատկերով օվալաձև զարդը կրծքին: Եպիսկոպոսների առօրյա զգեստը` պարեգոտը (կապա), հաճախ լինում է բաց գույնի` սպիտակ, մոխրագույն, կաթնագույն, կապույտ: Ծիսական հանդերձներով, սակայն, եպիսկոպոսը շատ է տարբերվում քահանայից. նախ փորուրարի հետ կիրառում է նաև եմիփորոն` երկար ու լայն ուրար, որը փաթաթվում է ուսերին և ծածկում ամբողջ կուրծքը (ցույց է տալիս, որ եպիսկոպոսն ամբողջ էությամբ հանձնառու է Քրիստոսի լուծի), թագի փոխարեն խույր` բարձր սրածայր գլխանոց և եպիսկոպոսական գավազան:
Եպիսկոպոս. գլխին` վեղար,
կրծքին` պանակե: Երևում են
մանուշակագույն եզրերը:
|
Պանակե |
արքեպիսկոպոսություն («արք» եզրը թարգմանվում է որպես մեծ)` այսինքն մեծ եպիսկոպոսություն: Գործնականում այս կոչումը կրող եպիսկոպոսը ոչնչով չի տարբերվում զուտ եպիսկոպոսից, միայն թե տարիքով և մեծ նպաստ ունեցած եպիսկոպոսներին Կաթողիկոսի կողմից հատուկ կոնդակով շնորհվում է «արքության» պատիվ: Եպիսկոպոսական դասին են պատկանում նաև Նվիրապետական աթոռների գահակալները` պատրիարքները, ինչպես նաև մետրոպոլիտները և քորեպիսկոպոսները: Վերջինները այսօր Հայոց եկեղեցում այլևս չեն հանդիպում:
Եպիսկոպոսին բանավոր դիմում են Սրբազան Հայր, իսկ գրավոր` Գորշնորհ Սրբազան Հայր կամ Գերաշնորհ Տեր Պողոս եպիսկոպոս (համառոտ` եպս., կամ արքեպիսկոպոս (համառոտ` արք. կամ արքեպս.)) Պետրոսյան: Արքեպիսկոպոսներին գրավոր դիմելու տարբերակ է նաև Բարձրաշնորհ Սրբազան Հայր ձևը:
Առօրյայում եպիսկոպոսին դիմում են այնպես, ինչպես կուսակրոն մյուս հոգևորականներին (Աստծո օգնությունը մաղթելու սկզբունքով)` «Աստված օգնական Սրբազան Հայր»:
Եպիսկոպոսին բանավոր դիմում են Սրբազան Հայր, իսկ գրավոր` Գորշնորհ Սրբազան Հայր կամ Գերաշնորհ Տեր Պողոս եպիսկոպոս (համառոտ` եպս., կամ արքեպիսկոպոս (համառոտ` արք. կամ արքեպս.)) Պետրոսյան: Արքեպիսկոպոսներին գրավոր դիմելու տարբերակ է նաև Բարձրաշնորհ Սրբազան Հայր ձևը:
Առօրյայում եպիսկոպոսին դիմում են այնպես, ինչպես կուսակրոն մյուս հոգևորականներին (Աստծո օգնությունը մաղթելու սկզբունքով)` «Աստված օգնական Սրբազան Հայր»:
3 արտահայտվիր:
Էսպիսի նյութեր մեզ շատ են պետք, շատ լավն էր: Տաթև
@Анонимный : համամիտ եմ
Tatevik Grigoryan - Facebook
Շնորհակալ եմ մեկնաբանության համար,այն շատ բովանդակալից էր և տպավորիչ` հատկապես հանդերձանքը և դիմելու ձևը, շնորհակալություն
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: