Խորհրդային անաստված 70 տարիները բազմաթիվ ավերներ թողեցին իրենց ետևում, ավերներ ֆիզիկական, հոգեբանական, բարոյական, հոգևոր և գաղափարական: Քրիստոնեության հանդեպ ոխերիմ թշնամությունը ջնջեց քրիստոնեական շատուշատ սկզբունքներ ու ծիսակատարություններ Խորհրդային Հայաստանի «պրոլետար» զանգվածի հիշողությունից: Դրանց թվում ամենից շատ տուժածը թերևս մահվան ու մահացածների հետ կապված սովորություններն են: Բնական է. վշտի մեջ հայտնվելով, հարազատի կորցնելով` ընտանիքի անդամները, լինեն հավատավոր, թե աթեիստ, միշտ փորձում են անհրաժեշտ ու հնարավոր ամեն բան անել իրենց ննջեցյալին ըստ արժանվույն ճանապարհ դնելու համար: Միայն թե առանց իրազեկ մարդու` հոգևորականի, կատարված հոգևոր արարողությունները արդյունքում դարձել են մեկը մյուսի վրա ավելացված «պիտի»-ների մի շարան, որոնց իմաստը չի հասկանում ոչ ոք (չնայած երբեմն հայտնվում են գերդաստանային իմաստակներ, որ փորձում են հիմնավորել ադաթը), բայց կիրառում են բոլորը: Ավելի հաճախ էլ հանդիպում են սովորույթ դարձած ինքնահնար ծեսեր, որոնք եկեղեցական ծիսակատարության այլափոխված տարբերակներն են:
Showing posts with label քառասունք. Show all posts
Showing posts with label քառասունք. Show all posts
21.6.13
31.3.12
ԶԱՏԿԻ և ՆՆՋԵՑՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Վերջերս ինձ անընդհատ հարցնում են. «Եթե տանը նոր հանգուցյալ կա, արդյոք փոխվո՞ւմ
է Սուրբ Հարության ընթրիքի ճաշացանկն ու «արարողակարգը»: Հարցի ծագումնաբանությունը
ինքնին հասկանալի է. ինքս ականատես եմ եղել ընտանիքների, որ Զատկական հավկիթը չեն
ներկել` պատճառաբանելով, թե «նոր մեռել» ունեցող տունը ձու չի ներկում: Կամ կան
մարդիկ, որ պնդում են, որ եթե Զատկի օրն ավելի շուտ է, քան նոր մեռած մարդու
քառասունքը, ապա Զատիկը «կտրում է» այն և անհրաժեշտ է գերեզմանատուն այցելել
Զատկին նախորդող շաբաթ կամ հենց կիրակի օրը...
Թույլ տվեք հարցնել. որտեղի՞ց են ծնվում այս բոլոր ավանդապատումներն ու կրոնա-ծիսական
հորինվածքները... Համենայն դեպս Սուրբ Հարության տոնակատարություններն ու
ավանդությունները, ինչպես նաև թաղման և դրա հետ կապված ծեսի տեսական ու գործնական
բոլոր հիմքերը ծնունդ են առել Հայոց Եկեղեցու ծոցում, իսկ եկեղեցական կարգը
պահանջում է վերոգրյալների միանգամայն հակառակը:
Labels:
ավետիս,
եկեղեցական,
Զատիկ,
Հայոց Եկեղեցի,
հոգևոր,
ձու,
մեռելոց,
Սուրբ Հարություն,
քառասունք