Showing posts with label այլ. Show all posts
Showing posts with label այլ. Show all posts

9.2.15

ՄԻ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Պատմությունը վկայում է, որ 8-րդ դարի հռչակավոր իմաստասեր հայրապետ Հովհաննես Օձնեցին (717-728թթ) հայտնի էր իր վսեմաշուք տեսքով, փարթամ մորուքով, պատկառելի կեցվածքով և հանդերձների ճոխությամբ: Հայոց Կաթողիկոսական գահին բազմելուց հետո Հայրապետը 719-ին այցելում է Դամասկոս՝ մահմեդական արաբ խալիֆային՝ ամիրապետ Օմարին՝ իր հարգանքը փոխանցելու և ի նպաստ հայերի մի քանի հարցեր առաջ քաշելու համար: Սակայն երբ Օձնեցին մուտք է գործում արքայական օթյակ, մեծ է լինում արաբ կառավարչի զարմանքը և գուցե նաև հիասթափությունը. Հայոց Կաթողիկոսը զգեստավորվել էր ամենապերճ զգեստներով, մորուքը շքեղացրել ոսկու փոշով, իսկ ձեռքին ուներ ոսկեձույլ շքեղ գավազան:
Դիմելով Հայրապետին՝ ամիրան հարցնում է, թե ինչու է Կաթողիկոսը այսպես տեղ տալիս հարստությանը, այն դեպքում երբ Հիսուս Քրիստոս նախընտրել է ապրել աղքատ ու պարզ կյանքով: Սուրբ Հայրապետը պատասխանում է.
- Ամեն ասածներդ ճշմարիտ են, ամիրա, սակայն Քրիստոս մարդկանց վրա բնականորեն ազդելու հրաշագործ կարողություն ուներ, իսկ ես զուրկ եմ այդ գերբնական կարողությունից, ուստի մարդկանց վրա պատշաճ ազդեցություն թողնելու և խոսքս ազդու դարձնելու համար պարտավոր եմ դիմել նմանատիպ արտաքին միջոցների: Բայց եթե գերազանցությանդ փափագելի է ծանոթանալ նաև իմ ներքին կեցվածքին, ապա պիտի խնդրեմ, որ այս սրահի մեջ միայնակ մնանք ես և Դուք:

17.6.14

«ՆՎԻՐՎՈՒՄ Է ՀՈՄՈՖՈԲԻԱՅԻ ԶՈՀԵՐԻՆ»






Լավ հիշեք այս դեմքը: Օրերս այս «мальчик»-ը նորից եթերում էր: Շանթ հեռուսատաընկերության նախագծերից մեկին՝ X ֆակտորին, էր մասնակցում: Մինչ այդ մասնակցել է նաև Արմենիայի երաժշտական նախագծերից Հայաստանի Ձայնին: Մշտական մասնակից է ԼԳՏԲ և համասեռաՄՈԼական ու կեղծ-լիբերալիզացված բազմաթիվ նախագծերի և միտինգների: Երբեմն փորձում է նաև մաքուր ջրերում պղտոր ձկներ որսալ :) : Վարում է արվաՄՈԼության ու իգաՄՈԼությանը կամ պարզապես ոչ ավանդական սեռական կողմնորոշումներին վերաբերող կայքեր ու համացանցային էջեր: Մի անգամ հետս զրույցի բռնվելով փորձում էր ապացուցել, որ Աստվածաշունչը և քրիստոնեությունը ամենևին դեմ չեն իր «դավանած» սեռակողմնորոշմանը (խաշած կոնչիտայի ծիծաղը եկավ): Ի դեպ, այս այլընտրանքայինը համացանցում գերակտիվորեն աշխատում էր հօգուտ մորուքավոր «մորքուրի»: Ինչևէ: Ո՞րն է սարկազմիկ այս գրառմանս նպատակը: Սևակ Կիրակաոսյան անունով չերգիչը Իքս Ֆակտորում անհաջող ելույթ ունենալուց հետո ստանալով քննադատություններ իր բուլանովական տաղանդի վերաբերյալ՝ չխորշեց հայտարարել, որ իր ելույթի օրը հոմոֆոբիայի դեմ պայքարի օր է ճանաչված և իր անհաջող ելույթը նվիրում է բոլոր զոհերին... Սա առաջ բերեց ժյուրիի անդամների ոմանց ծիծաղը, որոշների էլ զայրույթը այն աստիճան, որ կադրից դուրս արտահայտեցին իրենց վրդովմունքը, բայց իզուր... Բացատրեմ ինչու: 

13.5.14

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱԶԴԱԳՐԵՐ ՓԱՐԻԶԻ ՄԵՏՐՈՅՈՒՄ


Եթե ինձ հարցնեն, թե Փարիզ բառը լսելիս ի՛նչ է առաջին հերթին մտքումս ծագում, բնավ Էյֆելյան աշտարակի անունը չէ, որ պիտի հիշատակեմ, այլ՝ փարիզյան մետրոն: Ստորգետնյա այս աշխարհը, որի մասին Փարիզում հաստատվելուց հետո մեկ անգամ արդեն գրել եմ, յուրահատուկ ու հիշարժան ոչինչ չունի, բայց փարիզաբնակների համարմի վայր է (հաճախ ոչ հաճելի), որտեղ անցկացնում են օրվա զգալի մասը: Երթևեկության այս համեմատաբար էժան և շատ արագ տարբերակը Փարիզում (Երևանի մասին չեմ խոսում, իսկ այլ քաղաքներից տեղեկություն չունեմ), իսկ ավելի ճիշտ Փարիզի տակ մի հսկա սարդոստայն է ներկայացնում՝ բաղկացած մետրոյի 15 տարբեր գծերից և 5 տեսակ արագ գնացքներից (RER՝ ռուսական Электричка-ին համարժեք): Ահավասիկ քարտեզը`

Բնականաբար, բազմամիլիոնանոց այս քաղաքում, որտեղ խայտաբղետ ազգային դիմագծին գումարվում է նաև բնակչության թվից ավելի զբոսաշրջային հոսքը, մետրոն գրեթե միշտ  ծանրաբեռնված է աշխատում:  Այս ծանրաբեռնվածությունից ու ներքին անհարմարություններից անմասն չեն մնում նաև ուղևորները՝ ոմանք անհարմար իրավիճակների զոհ դառնալով, ոմանք էլ նման իրավիճակների պատճառ լինելով:

31.12.13

ՆՈՐ ՏԱՐՈՒ ՀԵՏ ՆՈՐԱՆԱԼՈՎ...

Շատ սիրելի ընթերցողնե՛ր, ընկերնե՛ր և հարազատնե՛ր, բոլոր-բոլորդ, որ կարդում եք այս տողերը, ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻ անունից ընդունեք իմ ջերմագույն շնորհավորանքները Ամանորի առթիվ
Բարեմաղթանքիս մեջ այսօր զուսպ պիտի լինեմ՝ հիմնական ասելիքը թողնելով վարպետ Սահյանին: Աղոթս է, սիրելինե՛ր, որ այս օրերին հնչող յուրաքանչյուր բարի խոսք, սրտից հորդող ամեն բարի կամեցղություն և բարեմաղթանք գոնե կիսով չափ իրականություն դառնա յուրաքանչյուրիս կյանքում: Թող Տերը առատ

15.12.13

ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐՈՏ ՁԵՌՔԸ ՔԵԶ Է ՄԵԿՆՎԱԾ. ՔՈ ՊԱՏԱՍԽԱՆԸ ???

Այո՛, սովորական մեկ օրվա մեջ անգամ օգնության կարոտ հարյուրավոր ձեռքեր են մեկնվում քեզ, որ այդպես էլ անպատասխան կարող են մնալ քարացած... Ինչո՞ւ, որովհետև անտարբերություն կոչվող քաղցկե՞ղն է ճարակել քեզ: Չէ, մա՛րդ Աստծո, զարթնի՛ր, հիմա երիտասարդ մի արվեստագետ է իր ձեռքը մեկնում քեզ ասելով՝ օգնի՛ր: Այն էլ ինչպիսի ձեռք... Ձեռք, որի տակից գույն ու կտավը նոր կյանք է դառնում: Մի՛ գոսացրու այն անարբերությամբ... Այս վրձնող ձեռքը 26-ամյա նկարիչ Արմեն Բաբերցյանինն է: Երիտասարդ գեղանկարիչը տառապում է կոքսարթրոզ հիվանդությամբ, որի հետևանքով մաշվում են նրա կոնքազդրային հոդերը: Վաղաժամ հաշմանդամությունից նրան կարող է փրկել վիրահատությունը, որի համար անհրաժեշտ 6000 ԱՄՆ դոլար. գումարի հավաքման գործում սպասում ենք նաև քո՛ ներդրմանը: 
Ինչպե՞ս կարող ես անել այդ ներդրումը՝

ա. Արմեն Բաբերցյանի վիրահատության համար նվիրաբերելով պակասող գումարը (մոտ 3000 դոլար),
բ. Նվիրաբերելով այնքան գումար, որքան սիրտդ է ցանկանում բարիք անել,
գ. Հրավիրել ընկերներիդ և բոլոր ծանոթներիդ Արմենի ընկերների կազմակերպած բարեգործական միջոցառմանը և գնել հավանած որևէ նկար կամ ձեռքի այլ աշխատանք,

դ. Պարզապես տարածել այս խնդրանք-հայտարարութունը հնարավոր ամեն տեղ:

Ինչպիսին էլ լինի քո որոշումը, մենք շնորհակալ ենք քեզանից և աղոթում ենք, որ Աստված առատորեն օրհնի քեզ ու քո ընտանիքը:


«Մի՛ հապաղիր կարոտյալին բարություն անել, երբ քո ձեռքը կարող է օգնել նրան» (Առակ. 3:27):