Երբ կարդացի, որ Սարկավագագիրքը հայտարարում է ստեղծագործական մրցույթ՝ «Նա քահանա է» խորագրով, որոշեցի մասնակցել այդ նախագծին՝ նպատակ ունենալով չիմացող մարդկանց ցույց տալ, որ մեր Առաքելական եկեղեցու շարքերում շատ-շատ են սրբակենցաղ վարքով, իրենց հոտին, իրենց ազգին և մեր Սբ. Եկեղեցուն անմնացորդ և անկաշառ սիրով նվիրված քահանաները: Խղճում եմ աղանդավորներին, որոնք, թողնելով մեր Սբ. Եկեղեցու քահանաներին, գնում են անհայտ և կասկածելի ծագում ունեցող մարդկանց լսելու: Ոչ մեկին դատելու կամ վիրավորելու նպատակ չեմ հետապնդում, կասեմ միայն իմ զգացածի մասին. երբ որևէ աղանդի առաջնորդի եմ հանդիպում, ինձ թվում է՝ ծաղրածու եմ տեսնում: Ինչևէ, խավարի դեմ լույսով պետք է պայքարենք.
«Ես եմ աշխարհի լույսը, ով իմ հետևից է գալիս, խավարի միջով չի քայլի, այլ կընդունի կենաց լույսը» (Հովհ. 8:12):
Շատ եմ սիրում մեր Առաքելական Սբ. Եկեղեցու բոլոր սպասավորներին և միշտ աղոթում նրանց համար: Կցանկանայի շատերի մասին պատմել, որոնց անձամբ եմ ճանաչում: Բայց չխախտելով մրցույթի կանոնները՝ կպատմեմ մեկի մասին: Նա Տաթևի վանքի վանահայր Տ. Միքայել վարդապետ Գևորգյանն է: Ես չեմ եղել Տաթևի վանքում, վանահոր կյանքի մասին գիտեմ համացանցից և նրա ֆեյսբուքյան էջից: Պատմելու եմ վանահոր դպրության և սարկավագության տարիներից: ԵՊՀ-ի Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը ավարտելուց հետո Արմանը (վանահոր ավազանի անունը) հասկացել էր, որ Աստված կանչում է ծառայելու իրեն, և ընդունվելով Գևորգյան հոգևոր ճեմարանը՝ զուգահեռ դպրություն էր անում Մալաթիայի Սբ. Աստվածածին եկեղեցում:
Եկեղեցուն մոտ էր գտնվում Վ. Թեքեյանի անվան թիվ 92 միջնակարգ դպրոցը, որտեղ ես և Մանուկյան Գայանեն դասավանդում էինք Հայոց եկեղեցու պատմություն առարկան: Եկեղեցու հոգևոր հովիվներ Տեր Տիրան և Տեր Գաբրիել քահանաները եկեղեցու շուրջը շատ միասնական և կայացած համայնք էին ստեղծել: Այդ համայնքին շունչ և հոգի տվողը, բազում միջոցառումներով մարդկանց եկեղեցի բերողը և համախմբողը դպիր Արմանն էր: Բոլորս նրան սիրով ու գուրգուրանքով անվանում էինք՝ մեր Արման:
Արմանի հետ գնում էինք ծերանոցներ, մանկատներ: Նրա հետ ուխտի գնալը վերածվում էր իսկական տոնի: Ուխտավորների մեր մեծ խումբը, հանձին նրա աստվածատուր երգեցողության և աղոթքների, դառնում էր մի մարմին ու հոգի: Որևէ սրբի կյանքի մասին այնպես հանգամանալից էր պատմում, որ երբեք չէինք մոռանում: Մենք ամեն հարցի շուրջ կարող էինք նրա հետ զրուցել, կիսվել՝ համոզված լինելով, որ նա մեզ հոգեկան անդորր և խաղաղություն կպարգևի: Այդքան խոնարհություն, համեստություն, բարություն, պարզություն և միևնույն ժամանակ խորագիտություն մի երիտասարդի մեջ, դժվար էր պատկերացնել:
«Ինչ որ անհնար է մարդկանց համար, Աստծո համար հնարավոր է» (Ղուկ. ԺԸ 17):
Շա՜տ-շա՜տ են ջերմ հիշողությունները կապված մեր Արմանի հետ: Մենք ճանաչում էինք նաև Արմանի լուսահոգի ծնողներին. բարեպաշտ, արդար և հավատով լի մարդիկ էին: Կանոնավոր հաճախում էին եկեղեցի, գալիս էին մեր հետ ուխտի: Երբ կառուցվեց ՀԱԹ-ի Սբ. Երրորդություն եկեղեցին, Արմանը տեղափոխվեց այնտեղ և ձեռնադրվեց սարկավագ: Մինչև եկեղեցու կառուցումը եկեղեցական ծեսերը կատարվում էին եկեղեցուն հարակից վագոն-տնակում, և Արմանը սարկավագություն էր անում այնտեղ, իսկ եկեղեցու հովիվն էր Տեր Գրիգորը:
Իմ սիրելի՛ քահանա, 2007թ-ին, երբ ձեռնադրվեցիր և օծվեցիր որպես կուսակրոն քահանա, քո սեփական նախաձեռնությամբ խնդրեցիր Վեհափառ Հայրապետին, որ քեզ ուղարկի Տաթևի վանք: Եվ աստվածային նախախնամությամբ՝ քո միջոցով այսքան տարիներ հետո սկսվեց Տաթևի վանքի վերազարթոնքը: Սբ. Գ. Տաթևացին իր գերեզմանի մոտ կարող էր թողնել միայն քեզ նման հոգևորականի: Ով քեզ հետ մի անգամ շփվում է, երբեք չի մոռանա քո հոգու լույսը, ջերմությունը, անկեղծությունը ու բարությունը:
Հոգու աչքերով տեսնում եմ՝ ինչպես ես աղոթում Տաթևի վանքում և մեր Հաղթանակած եկեղեցին, երկնքի բոլոր զորությունները միանում են քո աղոթքին: Երազում եմ այն պահը, թե երբ Աստված ինձ կարժանացնի տեսնելու Տաթևի վանքը: Կգրկեմ քեզ այնպես, ինչպես քո սիրելի Անահիտ մայրիկը և միասին կաղոթենք մեր ազգի պահպանման և բարօրության, մեր սուրբ եկեղեցու զորացման համար: Կփառաբանենք Աստծուն հավիտյանս հավիտենից, ամեն:
Հայոց եկեղեցու պատմության նախկին ուսուցչուհի՝

Ալվարդ Մարգարյան
մրցույթի շրջանակներում:
0 արտահայտվիր:
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: