13.10.11

ԱՌԱՋԻՆԸ ՀԱՎԱՍԱՐՆԵՐԻ ՄԵՋ

Տե´ս նաև` 

ԱՄՈՒՍՆԱՑՅԱ՞Լ, թե՞ ԿՈՒՍԱԿՐՈՆ

ԵԿԵՂԵՑՈՒ «ՀՍԿԻՉՆԵՐԸ»

Կաթողիկոսական երկգլխանի
արծիվ
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրապետության գլուխը Կաթողիկոսն է: 
Կաթողիկոսն իր հոգևոր-նվիրապետական պաշտոնով եպիսկոպոս է, միայն թե ինչպես կաթողիկոս բառն է թարգմանվում, ընդհանրական եպիսկոպոս, այսինքն` եպիսկոպոս, որն իշխանություն ունի բոլոր եպիսկոպոսների վրա` եպիսկոպոսապետ: Հաճախ Կաթողիկոսի պաշտոնը մեկնաբանում են որպես «առաջինը հավասարների մեջ»: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում Ամենայն Հայոց կաթողիկոսի տիտղոսն է
«ԾԱՌԱ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ, ՈՂՈՐՄՈՒԹՅԱՄԲ ԱՍՏԾՈ ԵՎ ԱԶԳԻ ԿԱՄՔՈՎ ԵՊԻՍԿՈՊՈՍԱՊԵՏ ՈՒ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԲՈԼՈՐ ՀԱՅԵՐԻ, ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ՀԱՄԱԶԳԱԿԱՆ ՆԱԽԱՄԵԾԱՐ ԱՐԱՐԱՏՅԱՆ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՈՒ ՍՈՒՐԲ ԿԱԹՈՂԻԿԵ ԷՋՄԻԱԾՆԻ ԱԹՈՌԻ»:

Կաթողիկոսական օծում
Կաթողիկոսի ընտրությունը կատարվում է Ազգային-Եկեղեցական ժողովի կողմից, օծումը` 3-12 եպիսկոպոսների ձեռքով:
Հատկանշական է, որ կաթողիկոսի իշխանությունը տարածվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու բոլոր հոգևորականների վրա. նա է գլխավորում Գորագույն Հոգևոր Խորհուրդը, եպիսկոպոսներ ձեռնադրում, արտոնում հոգևորականների ձեռնադրությունները, լուծում հոգևոր-եկեղեցական կարևորագույն  հարցերը, օրհնում Սուրբ Մյուռոնը և այլն:
Սբ. Արիստակես Հայրապետ.
եմիփորոնի տակից երևում է
կոնքեռը
Կաթողիկոսը Օրհնում է
Սբ. Մյուռոնը

Զգեստավորմամբ կաթողիկոսը չի տարբերվում եպիսկոպոսից, մեկ տարբերությամբ միայն. վեղարի վրա վերջին 2 դարերում Ամենայն Հայոց կաթողիկոսները կրում են ադամանդակուռ խաչ  և ծիսական արարողությունների ժամանակ օձերով քառագլուխ (երբեմն ավելի գլուխներով) գավազան, ինչը խորհրդանշում է նրա հոգևոր իշխանությունը աշխարհի չորս կողմերում: Կաթողիկոսի զգեստավորման առանձնահատկությունն է երկգլխանի արծիվը կրծքին և ոտքերի տակ արծվագորգը ծիսական արարողությունների ժամանակ: Պատարագների, մյուռոնօրհնեքի և այլ ծեսերի ժամանակ Կաթողիկոսի զգեստավորումը, ի տարբերություն եպիսկոպոսների զգեստների, զարդարված է լինում կոնքեռով:
Կաթողիկոսին գրավոր խոսքում դիմում են տիտղոսով, օր.` Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր (Ն.Ս.Օ.Տ.Տ.) Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոս և սկսում նամակը կամ խոսքը «Վեհափառ Տեր...» դիմումով: Կաթողիկոսին անվանում են Հայրապետ, Վեհափառ, Վեհափառ Հայրապետ, Վեհաձառ Տեր, Նորին Սուրբ Օծություն, Նորին Սրբություն, Ձերդ Սրբություն: 
Ողջունելիս դիմում են ինչպես եպիսկոպոսին ու կուսակրոն հոգևորկանին` «Աստված օգնական Վեհափառ Տեր»: 

Միացի՛ր ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻՆ նաև facebook-ում

19 արտահայտվիր:

Anonymous said...
10/14/11, 11:43 AM

Բարև Ձեզ։
Հարցս գուցե թեմայի ետ այդքան էլ կապ չունի։ Ուզում եմ հարցնել՝ արդյո՞ք Աստծո առաջ բոլորը հավասար են թե՞ կաթողիկոսն առավելություն ունի։
Վերջերս Ֆեյսբուքում Վահան Արծրունին էր նման բան ասել։ Ես կարծում եմ անկախ եկեղեցական պաշտոններից Աստծո առաջ բոլորն էլ հավասար են։ Ո՞րն է ճիշտ

Srk. said...
10/14/11, 6:44 PM

Բարև Ձեզ: Ճիշտն ասած այդ հարցը երբեք մտքովս չէր անցել. շատ հետաքրքիր ու նուրբ հարց է: Եվ եթե ավելի անկեղծ լինեմ հարցին չեմ կարող պատասխանել, քանի որ Աստծո դատաստանները մարդկային մտքի համար կարող են անընկալելի լինել: Թե ինչու և ինչպես է արտահայտվել պրն. Արծրունին, դարձյալ չգիտեմ, բայց հավանաբար նա նկատի է ունեցել այն սուրբ օծությունը, որ 3-րդ անգամ ստանում է միայն կաթողիկոսը: Անշուշտ ճիշտ է նաև այն, որ կաթողիկոս լինես, թե հասարակության վերջին ընկեցիկը, Աստված կարգավիճակիդ չի նայում, այլ սրտիդ ու հավատքիդ գործերին: Հուսամ պատասխանս ինչ-որ բան ձեզ կտա: Շնորհակալություն:

Լիլիթ said...
10/14/11, 7:00 PM

Շնորհակալություն պատասխանի համար, բայց Ձեր թույլտվությամբ ես կշարունակեմ: Կաթողիկոսը 3-րդ անգամ էլ, առաջին անգամ էլ օծվում է ո՛չ Աստծո կողմից։ Ճիշտ է՞ արդյոք կաթողիկոսը այս տեսանկյունից (Աստծո դատաստանի) դիտարկել որպես պաշտոն, ինչպես օրինակ նախագահական պաշտոնը, որովհետև այն մահկանացուների համար է, տրվում է/օծվում է /օժտվում է մարդկանց կողմից։ Չգիտեմ ինչն է ճիշտ այս հարցում։ Ինձ համար կաթողիկոս նշանակում է առաջնորդ հավատքի տեսանկյունից։ Կաթողիկոսները սուրբ համարվո՞ւմ են։

Srk. said...
10/14/11, 8:15 PM

Պատմության մեջ, եթե չեմ սխալվում, ունենք 12 կաթողիկոս, ովքեր սրբադասվել են /վերջինը եղել է Մովսես Տաթևացին/: Ինչ վերաբերվում է «պաշտոն» հասկացությանը, ճիշտ եք, կաթողիկոսը սոսկ պաշտոն չէ... Այ որ ասում եք օծումը մարդկանցից է, դրան համաձայնել չեմ կարող /որպես քրիստոնյա/, քանի որ թեև օծումը կատարում են մարդիք, սակայն դրանով օժտողը և շնորհներով զարդարողը Աստված է` Սուրբ Հոգին, որ մեզ որպես տեսանելի նշան հայտնվում է Սուրբ Մյուռոնով: Ի դեպ, եթե Մկրտվել եք Հայոց եկեղեցում, ապա ապայմանորեն պետք է Դրոշմված /կնքված/ լինեք այդ նույն մյուռոնով, և դուք էլ` որպես քրիստոնյա, օծում ունեցող մեկն եք` տեր Աստծո տեսանելի ու անտեսանելի շնորհների /Ա Հովհ. 2:27/:
Անշուշտ կաթողիկոսը նաև առաջնորդ է հավատքի տեսանկյունից, բայց ոչ միայն :)

Լիլիթ said...
10/14/11, 10:22 PM

Իհարկե կնքված եմ։
Բայց մենք ունենք նաև կաթողիկոսներ, որոնց հանել են կաթողիկոսությունից (չգիտեմ ոնց է ճիշտ ասել՝ պաշտոնանկ սխալ է)։ Մի խոսքով ասածս այն է, որ կան սրբադրված և իրենց չարդարացրած կաթողիկոսներ։ Այսինքն կաթողիկոսն էլ մահկանացու է/մարդ է և կարող է լինել Աստծուն հավատարիմ կամ չլինել, նույնը կրաող է նաև մշակը։ Կաթողիկոսն էլ կարող է լինել բարոյական, հոգով հավատացյալ և ընդհակառակը, հասարակության վերջին ընկեցիկը նույնպես։
Հ․Գ․ ես ընդհակառակը ասել էի, որ ինչ-որ տեսանկյունից դա պաշտոն է։

Srk. said...
10/15/11, 2:22 PM

Անշուշտ համաձայն եմ ձեր ասածին <>: Բայց չմոռանանք, որ հոգևորականի օծումը (լինի կաթողիկոս թե քահանա) անջնջելի է և այդ օծումից եկող զորությունը պայմանավորված չէ անհատական որակներով: Իսկ պաշտոնանկ կաթողիկոսների մասին կարող եք ընթերցել այստեղ^ http://www.armworld.am/detail.php?paperid=4166&pageid=128535&lang= :
Հետգրության պահը, ներեցեք, չէի հասկացել, բայց քաղաքական կամ աշխարհիկ իմաստով եթե հասկանանք <> սխալված կլինենք: Եթե անդրադառնանք այդ բառի ակունքներին, ապա պաշտոնյա նշանակում է <>. այդ տեսանկյունից կհամաձայնեմ:

Լիլիթ said...
10/15/11, 6:53 PM

Շնորհակալություն հղման համար։ Չակերտների մեջ գրվածը չի երևում, եթե դժվար չի նորից գրեք :)
Մեկ էլ չեմ հասկանում «և այդ օծումից եկող զորությունը պայմանավորված չէ անհատական որակներով»։ Կարծում եմ անհատական անորակներին օծումը պետք է չօգներ, այլապես ինչ-որ բան անարդար է ստացվում։

Srk. said...
10/16/11, 11:06 AM

Անշուշտ համաձայն եմ ձեր ասածին «կաթողիկոսն էլ մահկանացու է/մարդ է և կարող է լինել Աստծուն հավատարիմ կամ չլինել»: Բայց չմոռանանք, որ հոգևորականի օծումը (լինի կաթողիկոս թե քահանա) անջնջելի է և այդ օծումից եկող զորությունը պայմանավորված չէ անհատական որակներով: Իսկ պաշտոնանկ կաթողիկոսների մասին կարող եք ընթերցել այստեղ^ http://www.armworld.am/detail.php?paperid=4166&pageid=128535&lang= :
Հետգրության պահը, ներեցեք, չէի հասկացել, բայց քաղաքական կամ աշխարհիկ իմաստով եթե հասկանանք «պաշտոն» սխալված կլինենք: Եթե անդրադառնանք այդ բառի ակունքներին, ապա պաշտոնյա նշանակում է «ծառայող». այդ տեսանկյունից կհամաձայնեմ:

Srk. said...
10/16/11, 11:16 AM

Օծումը, որ Սուրբ Հոգու ներգործությոնն է, օգնում է բոլորին այդ թվում և անորակներին /ոչ ոք թող չկարծի թե մկրտվելուց ու դրոշմվելուց առաջ որակյալ է եղել/: Բայց իմ խոսքն այն մասին էր, որ «անորակ» նկատված հոգևորականի փոխանցած շնորհը ոչնչով չի տարբերվում «որակյալ» հոգևորականի փոխանցածից, քանի որ. «քամին ուր ուզում է՝ փչում է, եւ նրա ձայնը լսում ես, բայց չգիտես որտեղից է գալիս կամ ուր է գնում. այսպէս է եւ ամէն ոք, որ Հոգուց է ծնուած» /Հովհ. 3:8/

Լիլիթ said...
10/16/11, 9:35 PM

«Պաշտոնյա» հենց «խառայող» իմաստով էլ ի նկատի ունեի։
Շնորհակալություն

Srk. said...
10/17/11, 8:36 AM

Իրականում ես եմ շնորհակալ այս հետաքրքիր զրույցի համար:

ani35_73@mail.ru said...
11/21/11, 8:15 AM

Բարեվ ձեզ...հետաքրքիր հարց եք արծարծել...Ինձ թվում է հարցը միայն այն չէ հավասար են թե ոչ , հարցն այն է. արժե , որ բոլորը հավասար լինեն?Մեկ էլ մի հարց . ինչ աստծո ի նկատի ունեք դուք?

Srk. said...
11/21/11, 8:51 AM

@ani35_73@mail.ru ջան ես Հայոց Եկեղեցու սպասավոր եմ հետևաբար Աստծո մասին խոսելիս նախ և առաջ նկատի ունեմ Սուրբ Երրորդությունը:
Ինչ վերաբերում է «հարցն այն է. արժե , որ բոլորը հավասար լինեն»-ին կուզեի լսել, թե ինչ այլընտրանք եք առաջարկում դուք և ինչու չարժե որ հավասար լինեն? Շնորհակալ եմ:

Anonymous said...
12/31/11, 1:50 PM

Վողջույն

Ես եսպես եմ կարծում։ Անքննելի են Աստծո գործերը և մենք Աստծո Ծառաներս չպիտի մտածենք նման հարցերի շուրջ։ ՈՒստի ամեն մարդ թող իմանա որ Աստված է իր Հոգին ստեղծել և այդ մարդը մարմին է հագել որը նույնպես Աստծո ստեղծածն է և մենք այն փոխանցաբար ստացել ենք և ստանում ենք Ադամից քանի որ Ադամն էր առաջին ստեղծածը Աստծո։ Աստծո առաջ բոլորս հավասար ենք բայց եկեք չմոռանանք որ Եկեղեցուն ծառայող ՍՈՒՐԲ Հայրերը ի տարբերություն մեզ որ ամեն օր ապրում ենք և հազվադեպ են մեզանից շատերը հիշում Աստծոն կամ աղօթում իսկ Եկեղեցուն ծառայողները ԱՄԵՆ ՕՐ ԵՆ ծառայում Աստծուն իրենց աղօթքներով և գործերով և իրենք իրենց արժանիքներով մեզանից բարձր են բայց մեզ հետ են և Հավասարի պես մեզ սիրում են։ Ինչպես Սուրբ Միքայել Հրեշտակապետի մասին ասվում է նա մեզանից անասելի բարձր է իր արժանիքներով բայց մեզ հետ է շնորհիվ իր անասելի մարդասիրությամբ։

John Doe said...
2/4/12, 9:09 PM

Որքան հաբերատար եք դուք Տեր Հայր`պատասխանելով երբեմն անմտածված հարցերին/Տեր Հայր դիմեցի քանի որ միայն այսօր իմացա որ Արթուր սարկավագը ձեռնադրվել է Քահանա/, ես Ֆեյսբուքում Մեծ Հայք անվամբ եմ հանդես գալիս Տեր հայր, շնորհակալ եմ ձեզանից որ շատ հարցեր լուսաբանում եք այս կայքում...

Srk. said...
2/5/12, 6:22 PM

@Jhon : Ես եմ շնորհակալ, որ կարդում ու վսըահում եք:

Հայր Եղիա said...
3/19/12, 12:06 AM

Միայն յստակեցնենք, որ Հայ Եկեղեցում կաթողիկոսութիւնը նուիրապետական իններորդ աստիճանն է, իսկ եպիսկոպոսութիւնը` ութերորդ: Այդ իսկ պատճառով էլ, երբ կաթողիկոս է ընտրւում եպիսկոպոսների միջից, նա անպայմանօրէն ձեռնադրւում եւ օծւում է, ինչպէս եւ յօդուածում նշուեց: Մինչդեռ քրիստոնէական միւս եկեղեցիների պետերը (պապ, պատրիարք) յետընտրութեան ձեռնադրութիւն չունեն, քանի որ մնում են նուիրապետական միեւնոյն աստիճանի վրայ:

Srk. said...
3/19/12, 12:24 PM

@Հայր Եղիա : Սիրելի Հայր Սուրբ, շնորհակալ եմ հավելման համար:

Հայր Եղիա said...
3/19/12, 7:16 PM

@Srk. Սիրելիդ իմ եղբայր, Աստուած ոյժդ աւելացնի: Տիրոջ Խօսքի համաձայն` Աղ եւ Լոյս լինենք մեր շրջապատի մէջ:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...