ՍԲ. ԳՐՔԻ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ

Աստծու շնչով գրված ամեն գիրք օգտակար է ուսուցման, հանդիմանության, ուղղելու և արդարության մեջ խրատելու համար, որպեսզի կատարյալ լինի Աստծու մարդը և պատրաստ՝ բոլոր բարի գործերի համար (Բ Տիմ. 3:16)։
Սիրելի՛ ընթերցող, Սարկավագի բլոգի այս բաժինը նպատակ ունի մեկնաբանել և բացատրել  Աստվածաշունչ Մատյանի` քեզ հետաքրքրող կամ քեզ համար անհասկանալի հատվածները: Սա հիանալի առիթ է զորանալու Սուրբ Գրքի իմաստությամբ և ծանոթանալու Եկեղեցու Հայրերի սուրբգրային մեկնություններին, ինչպես նաև Աստվածաշնչի գիտական արդի մեկնաբանություններին:

Եթե Աստվածաշունչ ընթերցելիս հանդիպել ես մեկնաբանելու կարոտ որևէ մի տող, խոսք կամ բառ, ապա փորձիր այն գտնել Սարկավագի բլոգի ԲԱՆԱԼԻ ծրագրի միջոցով, իսկ եթե քեզ հետաքրքրող հատվածի պատասխանը բացակայում է, ապա անպայման էլ. նամակի միջոցով փոխանցի՛ր քո հարցը, մեկնաբանվելիք հատվածը, Աստվածաշնչի համապատասխան գիրքը, գլուխը և համարը
Առաջադրված հատվածի մեկնաբանությունը բլոգում կհայտնվի կարճ ժամանակում: