Showing posts with label ձեռնադրություն. Show all posts
Showing posts with label ձեռնադրություն. Show all posts

6.12.11

ԾՆՆԴՅԱՆ ՆՎԵՐ

Ասում են` «երկու երնեկ մի տեղ չի լինում...»
Ներքին մի ձայն, մի համոզում ինձ միշտ հուշում էր, որ կյանքիս ամենամեծ նվերը պիտի ստանամ քսանհինգ ամյակիս առնչությամբ: Նվերը շնորհընկալաբար ստացա, ստացա ճիշտ այն օրերին, երբ սիրելի մայրս սրանից մեկ քառորդ դար առաջ երկունքի ցավ էր քաշում հանուն ինձ... Դրանից ճիշտ քսանհինգ տարի անց, Քրիստոս ինձ որպես նվեր վերստին ծնվելու իրավունք տվեց:

3.12.11

ՄԱՀՎԱՆԻՑ ԱՌԱՋ

Հետաքրքիր է... Հոգեբանության մի ամբողջ ճյուղ կյանքի մղիչ է համարում մահը... Համաշխարհային փիլիսոփայության  գրական լավագույն էջերը իրենց խոկումներում որպես առանցք մշտապես ունեն դարձյալ մահը... Կրոնները` «մեծից փոքր», թերևս այլ նպատակ չունեն, եթե ոչ հաղթահարել մահվան վախը, շրջանցել այն, և ի վերջո` վերացնել  այն... Հարություն, ռեինկարնացիա, ջաննաթի արժանացում...

13.10.11

ԱՌԱՋԻՆԸ ՀԱՎԱՍԱՐՆԵՐԻ ՄԵՋ

Տե´ս նաև` 

ԱՄՈՒՍՆԱՑՅԱ՞Լ, թե՞ ԿՈՒՍԱԿՐՈՆ

ԵԿԵՂԵՑՈՒ «ՀՍԿԻՉՆԵՐԸ»

Կաթողիկոսական երկգլխանի
արծիվ
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրապետության գլուխը Կաթողիկոսն է: 
Կաթողիկոսն իր հոգևոր-նվիրապետական պաշտոնով եպիսկոպոս է, միայն թե ինչպես կաթողիկոս բառն է թարգմանվում, ընդհանրական եպիսկոպոս, այսինքն` եպիսկոպոս, որն իշխանություն ունի բոլոր եպիսկոպոսների վրա` եպիսկոպոսապետ: Հաճախ Կաթողիկոսի պաշտոնը մեկնաբանում են որպես «առաջինը հավասարների մեջ»: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում Ամենայն Հայոց կաթողիկոսի տիտղոսն է
«ԾԱՌԱ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ, ՈՂՈՐՄՈՒԹՅԱՄԲ ԱՍՏԾՈ ԵՎ ԱԶԳԻ ԿԱՄՔՈՎ ԵՊԻՍԿՈՊՈՍԱՊԵՏ ՈՒ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԲՈԼՈՐ ՀԱՅԵՐԻ, ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ՀԱՄԱԶԳԱԿԱՆ ՆԱԽԱՄԵԾԱՐ ԱՐԱՐԱՏՅԱՆ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՈՒ ՍՈՒՐԲ ԿԱԹՈՂԻԿԵ ԷՋՄԻԱԾՆԻ ԱԹՈՌԻ»:

10.10.11

ԵԿԵՂԵՑՈՒ «ՀՍԿԻՉՆԵՐԸ»

Տե´ս նաև` ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԽՈՆԱՐՀ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸՈ՞Վ է ՍԱՐԿԱՎԱԳԸ

ԱՄՈՒՍՆԱՑՅԱ՞Լ, թե՞ ԿՈՒՍԱԿՐՈՆ

Եպիսկոպոս. գլխին` խույր,
կրծքին` եմիփորոն, ձեռքում`
եպիսկոպոսական գավազան:
Հին հունարենից թարգմանաբար ''episkopeo'' բառը նշանակում է հսկել` վերևից նայել: Այդ բառը հիմքն է կազմում Հայոց և առհասարակ բոլոր ավանդական Եկեղեցիների (որոշ դեպքերում նաև բողոքական ծագման եկեղեցիների) հոգևոր-եկեղեցական բարձրագույն աստիճանը ներկայացնող կոչման` եպիսկոպոսի: Ինչպես սարկավագությունը և քահանայությունը, եպիսկոպոսությունը նույնպես վկայակոչված է Սուրբ Գրքով և Սրբազան Ավանդությամբ (տե´ս Փիլ. 1:1, Ա Տիմ 3:1-7, Տիտ. 1:7-9): Առաքելական ժամանակներում եպիսկոպոսները նշանակվում և ձեռնադրվում էին անմիջապես Քրիստոսի առաքյալներից` որպես նրանց իրավահաջորդներ` տնտեսներ և վերակացուներ Սուրբ Եկեղեցու: Սկզբնական շրջանում եպիսկոպոսի կոչման արժանանալու համար պարտադիր չէր դիտվում ոչ ամուսնացյալ լինելը (Սուրբ Գրիգոր Լուսավորչից մինչև Սուրբ Ներսես Մեծի կաթողիկոսություն, եպիսկոպոսները Հայոց Եկեղեցում ևս ամուսնանալու իրավունք ունեին): Սակայն ժամանակի ընթացքում հաշվի առնելով եպիսկոպոսի պատասխանատու և կարևոր պարտականություններն ու պաշտոնը` միայն Եկեղեցու նվիրյալ կուսակրոն հոգևորականներին իրավունք տրվեց արժանանալու եպիսկոպոսության:

7.10.11

ԱՄՈՒՍՆԱՑՅԱ՞Լ, թե՞ ԿՈՒՍԱԿՐՈՆ

Տե´ս նաև` 
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԽՈՆԱՐՀ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ
Ո՞Վ է ՍԱՐԿԱՎԱԳԸ
Եպիսկոպոսը ընծայացյալ սարկավագներին քահանա է ձեռնադրում
Ի տարբերություն Հռոմեակաթելիկ եկեղեցու` Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում գոյություն ունի քահանայության 2 տեսակ`
  • ամուսանցյալ քահանայություն,
  • ոչ ամուսնացյալ քահանայություն` կուսակրոնություն (կուսակրոն քահանան անվանվում է նաև աբեղա): 
Քահանայական այս երկու աստիճանները համապատիվ են և տրվում են Սուրբ Պատարագի ընթացքում ձեռնադրությամբ ու օծումով (օծվում են եպիսկոպոսի կողմից Սուրբ Հոգու շնորհները խորհրդանշող մյուռոնով): Քահանայության մասին Աստվածաշունչը խոսում է դեռևս Հին Կտակարանում, որտեղ պատմվում է, թե ինչպես է Աստված Ղևիի ցեղի ժառանգներին առանձնացնում` իրեն քահանայանալու համար: Արդեն Նոր Կտակարանում, ի տարբերություն Հին Ուխտի ժառանգական քահանայության, Հիսուս Քրիստոսի առաքյալները Աստծո Խոսքը քարոզելու և ստեղծված համայնքների հոգևոր-ծիսական կարիքները հոգալու համար տարբեր համայնքներում նշանակում են ընտրյալ երեցների (Գործք Առաքելոց 14:22, Տիտոս 1:5): Քրիստոնեության համար քահանայի /քահանայապետի/ բարձրագույն տիպար է համարվում Հիսուս Քրիստոսը` անվանվելով «հավիտենական քահնայապետ» (Եբր. 5:10):