Տե´ս նաև`
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԽՈՆԱՐՀ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ
Ո՞Վ է ՍԱՐԿԱՎԱԳԸ
Ի տարբերություն Հռոմեակաթելիկ եկեղեցու` Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում գոյություն ունի քահանայության 2 տեսակ`
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԽՈՆԱՐՀ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ
Ո՞Վ է ՍԱՐԿԱՎԱԳԸ
Եպիսկոպոսը ընծայացյալ սարկավագներին քահանա է ձեռնադրում |
- ամուսանցյալ քահանայություն,
- ոչ ամուսնացյալ քահանայություն` կուսակրոնություն (կուսակրոն քահանան անվանվում է նաև աբեղա):
Քահանայական այս երկու աստիճանները համապատիվ են և տրվում են Սուրբ Պատարագի ընթացքում ձեռնադրությամբ ու օծումով (օծվում են եպիսկոպոսի կողմից Սուրբ Հոգու շնորհները խորհրդանշող մյուռոնով): Քահանայության մասին Աստվածաշունչը խոսում է դեռևս Հին Կտակարանում, որտեղ պատմվում է, թե ինչպես է Աստված Ղևիի ցեղի ժառանգներին առանձնացնում` իրեն քահանայանալու համար: Արդեն Նոր Կտակարանում, ի տարբերություն Հին Ուխտի ժառանգական քահանայության, Հիսուս Քրիստոսի առաքյալները Աստծո Խոսքը քարոզելու և ստեղծված համայնքների հոգևոր-ծիսական կարիքները հոգալու համար տարբեր համայնքներում նշանակում են ընտրյալ երեցների (Գործք Առաքելոց 14:22, Տիտոս 1:5): Քրիստոնեության համար քահանայի /քահանայապետի/ բարձրագույն տիպար է համարվում Հիսուս Քրիստոսը` անվանվելով «հավիտենական քահնայապետ» (Եբր. 5:10):
Հայոց եկեղեցում նախնական շրջանում` շուրջ 100 տարի կուսակրոն քահանայություն որպես այդպիսին չի եղել, սակայն քահնայական «կուսությունն» ու ճգնակենցաղ կյանքը նկատվում էր որպես ընդգծված առաքինություն: Այսպես, օրինակ` Սուրբ Գրիգոր Լուսավորչի որդիներից Վրթանեսը ամուսնացած քահանա էր, իսկ Արիստակեսը, դարձյալ լինելով հոգևորական, ընտրեց կուսակրոնությունը` հետևելով Քրիստոսի պատգամին. «...ներքինիներ էլ կան, որոնք երկնքի արքայության համար իրենք իրենց ներքինիներ են դարձրել. ով կարող է տանել, թող տանի» (Մատթ. 19:12): Ժամանակի ընթացքում Հայոց Եկեղեցում կուսակրոն քահանաները հիմնեցին վանքեր ու ճգնարաններ ու հաստատվեցին հիմնականում քաղաքներից հեռու վայրերում` նվիրելով իրենց Աստծո ծառայությանը: Հայոց եկեղեցում ապագա քահանան ազատ է ընտրելու ամուսնացյալ կամ կուսակրոն քահանայության ճանապարհը:
Հայոց եկեղեցում նախնական շրջանում` շուրջ 100 տարի կուսակրոն քահանայություն որպես այդպիսին չի եղել, սակայն քահնայական «կուսությունն» ու ճգնակենցաղ կյանքը նկատվում էր որպես ընդգծված առաքինություն: Այսպես, օրինակ` Սուրբ Գրիգոր Լուսավորչի որդիներից Վրթանեսը ամուսնացած քահանա էր, իսկ Արիստակեսը, դարձյալ լինելով հոգևորական, ընտրեց կուսակրոնությունը` հետևելով Քրիստոսի պատգամին. «...ներքինիներ էլ կան, որոնք երկնքի արքայության համար իրենք իրենց ներքինիներ են դարձրել. ով կարող է տանել, թող տանի» (Մատթ. 19:12): Ժամանակի ընթացքում Հայոց Եկեղեցում կուսակրոն քահանաները հիմնեցին վանքեր ու ճգնարաններ ու հաստատվեցին հիմնականում քաղաքներից հեռու վայրերում` նվիրելով իրենց Աստծո ծառայությանը: Հայոց եկեղեցում ապագա քահանան ազատ է ընտրելու ամուսնացյալ կամ կուսակրոն քահանայության ճանապարհը:
Այսօր Հայոց Եկեղեցում քահանայի հիմնական գործառույթներն են `
- Հիսուս Քրիստոսի վարդապետությունը քարոզելը,
- հավատացյալների հոգևոր պահանջները բավարարելը,
- խորհրդագործելը (պատարագել, մկրտել, պսակել) և աղոթելը:
- Քահանան իրավունք ունի Սուրբ Երրորդության անվամբ թողություն տալու մեղքերին, բժշկելու և խրատելու քրիստոնյային:
փորուրար |
Սբ. Գրիգոր վարդապետ Տաթևացի. գլխին` վեղար, ուսերին` փիլոն, ձեռքին` վարդապետական գավազան |
Քահանայության հիմնական նշանը փորուրարն է` ուրար, որն անցնում է երկու ուսերով, ինչը ցույց է տալիս այն կրողի հանձնառությունը ամբողջովին կրելու Հիսուս Քրիստոսի լուծը (այս իսկ պատճառով քահանաներին համարում են առաքյալներ և Քրիստոսի գործի լիիրավ շարունակողներ): Քահանայի տարբերակիչ զգեստներից կարելի է համարել նաև փիլոնը` լայն սև թիկնոցը ուսերին ծիսական արարողությունների ժամանակ (տոնական առիթներով և հատկապես Սուրբ Պատարագի ընթացքում քահանաներն ունեն հատուկ պերճաշուք զգեստավորում` վառ և տոնական գույներով):
Կուսակրոն հոգևորականի տարբերակիչ նշաններից է նաև վեղարը` սև սրածայր գլխի ծածկոցը, որը եկեղեցու հարսնության` քողի նշանն է:
Ոչ ամուսնացյալ քահանաները հատուկ գիտական աշխատանք կատարելուց հետո իրավունք են ստանում վարդապետ կարգվելու, որը եկեղեցական գիտական աստիճան է` համապատսախան դոկտուրային: Ժամանակին Հայոց Եկեղեցում վարդապետից սկսած են միայն իրավունք ունեցել քարոզելու և ուսուցանելու եկեղեցու ներսում և Պատարագի ժամանակ:
Վարդապետի տարբերակիչ նշաններից է ականակուռ լանջախաչը (լանջախաչ կաթողիկոսի կողմից շնորհվում է նաև մեծ վաստակ ունեցող ամուսնացյալ քահանաներին) և օձագլուխ վարդապետական գավազանը` որպես խորհրդանիշ հոգևոր-գիտական իշխանության:
Գոյություն ունեն վարդապետական 14 աստիճաններ` 4-ը մասնավոր, 10-ը ծայրագույն վարդապետության: Վերջինին արժանանալու համար վարդապետը պարտավոր է կատարել ևս մեկ լուրջ գիտական աշխատանք:
Քահանան Պատարագչի զգեստներով |
Ամուսնացյալ քահնաներին դիմումելու տարբերակն է` Տեր Հայր: Գրավոր կերպով դիմելու դեպքում`
Արժանապատիվ Տեր Հայր (կամ անունը օր.` Արժանապատիվ Տեր Պողոս քահանա (համառոտ` քհն.) Պետրոսյան): Որպես դիմելաձև առօրյայում հանդիպելիս ընդունված է ասել «Օրհնեցեք Տեր Հայր»` ի նշան հարգանքի և խոնարհության ձեռքը կրծին դնելով: Սա, իհարկե, խնդրանք է օրհնության, որն այսօր ողջույնի ձև էլ է ստացել:
Կուսակրոն քահանային` լինի աբեղա, թե վարդապետ, անվանում են Հայր Սուրբ, քանի որ սուրբ է կյանքի նրա ընտրած ճանապարհը: Հայր Սուրբերին գրավոր կերպով դիմելիս անվանում են Հոգեշնորհ Հայր Սուրբ կամ դիմում անվամբ (օր.` Հոգեշնորհ Տեր Պետրոս աբեղա (համառոտ` աբղ.կամ վարդապետ (համառոտ` վրդ.)) Պողոսյան): Առօրյայում ողջունելիս կուսակրոն հոգևորականին ասում են «Աստված օգնական», ինչը նշանակում է, որ ողջունողը աղոթում է, որպեսզի Աստված օգնի Հայր Սուրբին իր դժվարին գործում: Ողջույնի այս տարբերակը կիրառելի է ոչ ամուսնացյալ բոլոր հոգևորականների (աբեղա, վարդապետ, ծայրագույն վարդապետ, եպիսկոպոս, արքեպիսկոպոս, կաթողիկոս) համար:
5 արտահայտվիր:
Շատ լավ նյութ էր, ահագին բան չգիտենք)) Միայն մի հարց է ինձ տանջում, երբեմն հոգևորականի արտաքին տեսքից չի երևում կուսակրոն է, թե ոչ, կամ ինչ կոչում ունի, այդ դեպքում մի ընդհանուր դիմելաձև չկա, որով կարելի է բոլոր հոգևորականներին դիմել???? Տա Թև
Ճիշտ ես Տա Թև ջան, զանազանելը դժվար է, երբեմն մենք էլ ենք դժվարանում, եթե հատկապես հայաստանցի հոգևորականներ չեն:Կարծում եմ ժամանակին հոտ և հովիվ սերտ փոխհարաբերությունների արդյունքում հարցը ավելի հեշտ էր լուծվում, քան այսօր, սակայն... ինչ արած, մնում է ճանաչելը: Ընդհանուր մի տարբերակ կա :)))) ձեռքը լուռ կրծքին դնել և գլուխ խոնարհել Աստծո օծյալի առջև:
Լուռ ու ճիշտ տարբերակ էր) Տա Թև
նարեկ բար էլիազար - Facebook
Դիպուկ դիտարկում է, Տա Թև ջան, ու չնայած անհարմարությանը, ինձ այդ իրողության մեջ մի բան է միշտ հիացրել. այն, որ մեր հոգևորականության առօրյա զգեստը, սարգավագից մինչ կաթողիկոս, միևնույնն է: Պարզության, խոնարհության բույր կա դրանում....
Joxovurd jan areq chkentronanank hogevorakani hagusti kam dimeladzevi tarberutyan vra ayl Astcu xosky qnnelu Surb grqov.u hogevorakani ognutyamb haskanalu hamar
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: