Showing posts with label ապաշխարություն. Show all posts
Showing posts with label ապաշխարություն. Show all posts
31.3.15
11.4.14
ԴՌՆԲԱՑԵՔԻ ԱՆԿՐԿՆԵԼԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին իր տոնակարգի մեջ մի գեղեցկագույն ծիսական արարողություն ունի՝ ԴՌՆԲԱՑԵՔԸ, որ միշտ կատարվում է Ծաղկազարդի Կիրակիի երեկոյան՝ ժամերգության ավարտին (ծիսակարգը կատարվում է նաև նորակառույց եկեղեցու բացման արարողության ժամանակ): Հոգեզմայլ շարականներով, Սուրբգրային՝ միտքն ու հոգին սթափեցնող տեղիներով զարդարված այս արարողությունը կարծես խորհրդավոր նախամուտք լինի, որ ուղեկցում է դեպի Քրիստոսի չարչարանքների Ավագ շաբաթը: Այն կոչվում է «դռնաբացեք» (թրգմ. դուռ բացելու արարողություն), քանի որ անմիջականորեն կապ ունի դռան հետ. դռնբացեքը որպես կանոն կատարվում է եկեղեցու դռների առաջ, երբեմն նաև եկեղեցու գավթի դռան առաջ (այսօր հաճախ կարելի է տեսնել նաև Խորանի վարագույրի առաջ կատարվող արարողությունը): Այդ դուռը կամ վարագույրը խորհուրդն ունեն Երկնքի արքայության դռների, որոնցից դեպի դուրս ժողովուրդը իր հոգևորականի շուրթերով խնդրում է Աստծուն ներս թողնել դեպի Արքայություն: Դռների կամ վարագույրի հակառակ կողմից մեկ այլ հոգևորական, ասես Աստվածային ձայնը խորհրդանշելով, հարց ու պատասխանի մեջ է մտնում «արտաքին աշխարհում» մնացածների հետ, ինչի արդյունքում ծիսակարգի ժամանակ մեր առջև է կանգնում Ահեղ Դատաստանի այս գեղեցիկ մանրակերտը, որ այժմ ներկայացնում եմ արևելահայերեն փոխադրումով.
Ժամերգության ավարտին զգեստավորված քահանան աղիողորմ ձայնով (քանի որ երկրորդ գալուստի և դատաստանի օրվա խորհուրդն է) սկսում է երգել:
- Բաց մեզ Տէր, բաց մեզ Տէր, բաց մեզ Տէր
Եվ քահանաներից մեկը ներսից պատասխանելով ասում է.
- Ո՞վ են սրանք, որ բացեմ, քանի որ այս դուռը Տիրոջինն է, և արդարներն են մտնում սրանով:
Եվ քահանան դրսից պատասխանում է.
-Ոչ միայն արդարն են մտնում, այլ նաև մեղավորները՝ խոստովանությամբ ու ապաշխարությամբ արդարանալով:
Labels:
աշխարհի վերջ,
ապաշխարություն,
Ավագ շաբաթ,
դռնբացեք,
երգ,
Երկրորդ Գալուստ,
ծաղկազարդ
21.3.13
ՄԱՏՆԵՑԵ՛Ք ԱՅԴՊԻՍԻ ՄԵԿԻՆ ՍԱՏԱՆԱՅԻՆ
Beniamin ընթերցողի կողմից ամիսներ առաջ մեկնության
է առաջադրվել իսկապես անորոշ թվացող մի խոսք Սուրբ Պողոս Առաքյալի` Կորնթացիներին
ուղղված առաջին նամակից`
«…երբ դուք և իմ հոգին միասին կհավաքվեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի զորությամբ հանդերձ, - մատնեցե՛ք այդպիսի մեկին Սատանային՝ նրա մարմնի կորստյան համար, որպեսզի նրա հոգին ապրի մեր Տեր Հիսուս Քրիստոսի օրում» (5:4-5):
Կորնթոսը, որ իրավամբ հին աշխարհի
ամենահայտնի հեթանոս-կռապաշտ քաղաքներից էր, անգամ ժամանակի պատմիչների կողմից
ներկայացվում է որպես համակ անբարոյականության մարմանացում: Այստեղ քրիստոնեական
հավատքի առաջին հիմանադիրը եղավ Պողոս Առաքյալը, ով երկու նամակ (գոյություն ունի
նաև երրորդ նամակը, որը Աստվածաշնչյան կանոնի մեջ չի ընդգրկվել) ունի հղած
քրիստոնեացող այս համայնքին: Ահա Առաջին նամակից վերոբերյալ տողը առնչվում է
քրիստոնյա կորնթացիների մեջից դեռևս արմատախիլ չեղած անբարո մի սովորությանը`
արյունապղծությանը, ինչի մասին սուրբ առաքյալն ասում է. «Ներկայումս լսում ենք, թե պոռնկություն կա ձեր մեջ, և այնպիսի պոռնկություն, որ հեթանոսների մեջ իսկ չկա, որպես թե մեկն ապրի իր հոր կնոջ հետ»: Ավելին, մասնավոր մի պարագայում այս երևույթը անգամ գովասանքի է
արժանանում (տե՛ս 5:1-2), ինչը չարաչար վշտացնում է առաքյալին: Այս հարցի լուծման համար Պողոս
առաքյալը կոչ է անում կորնթացի քրիստոնյաներին հավաքվել Հիսուսի զորությամբ (և
ինքն էլ իրենց հոգեպես պիտի միանա) և մատնել արյունապիղծ մեկին սատանային:
Տարօրինակ թվացող այս արտահայտությունը Պաղոս Առաքյալը արտահայտում է նաև
Տիմոթեոսին ուղղված առաջին նամակում` «…նրանց թվում են Հիմենոսը և Աղեքսանդրոսը, որոնց մատնեցի Սատանային, որպեսզի խրատվեն չհայհոյել»
(1:20):
28.4.12
7 ՄԻՏՔ ԳԱՐԵԳԻՆ Ա ՎԵՀԱՓԱՌԻՑ
Մարդու երջանկութեան ճամբան կը սկսի ապաշխարութեան մեկնակէտէն:
Մահը
չի ջնջուիր. բայց մահը նաև չի կրնար ջնջել մեզ, եթէ մենք յարութեան հաւատքով կապրինք կեանքը. այդ հաւատքին ոյժովն
է, որ խորտակած կըլլան անոր տիրապետութիւնը, որ վախի զգացումով կը նուաճէ և կընկճէ
այն մարդը, որ անմահութեան և յարութեան հաւատքով չապրիր իր կեանքը:
Քրոստոնեայ կոչուիլ և քրիստոնէաբար չապրիլ` հակասական ապրումներու գոյավիճակ մըն է, վատառողջ և ժխտագործ:
12.8.11
ՇՈՒՆԸ
Հավաքված բազմությունը, տեղի տալով սիրելի Վարդապետի` փոքր-ինչ հանգիստ առնելու հորդորին, աստիճանաբար ցրվեց: Վարդապետը, դույզն-ինչ թեքված մի ոտքի վրա, հայացքով ուղեկցեց հեռացողներին, ապա հանգիստ քայլերով ուղղվեց դեպի տաճարի բակի հեռավոր անկյունում առաջացող ստվերը: Հոգոց հանելով նստեց ստվերում, փակեց աչքերը, դեմքն ուղղեց երկինք: Չնայած տեղ-տեղ արևից խանձվելուն, դեմքը գունատ էր, իսկ հոգնությունն` ակնհայտ: Չանցած մի քանի վայրկյան` բացեց աչքերը. դրանցում անսովոր առույգություն սկսեց կայծկլտալ: Վարդապետը երկուսի բաժանեց ձեռքի գարեհացը, որ քիչ առաջ մի ժպտուն մանչուկ էր ոգևորությամբ Իրեն հյուրասիրել և մի փոքր պատառ տարավ բերանը: Յուրայինները դեռ չէին դարձել շուկայից, և այդ հանգամանքը սկսում էր անհանգստացնել Վարդապետին: «Չլինի՞դարձյալ օրենսգետները կամ փարիսեցիները սադրիչ քայլերի են դիմել` փորձելու համար առաքյալներին... Դեռ որքա՞ն նրանք պետք է շարունակեն իրենց կեղծ ու անաստված ընթացքը, որքա՞ն ժամանակ դեռ կույր պիտի մնան»,- մտքում արտասանեց Վարդապետը` հացի ևս մեկ պատառ մոտեցնելով շուրթին: Ձեռքն անակնկալ քարացավ շուրթերի մոտ. քիչ հեռվում` պատի տակ, շարված փայտե արկղերի միջև ինչ-որ բան շարժվեց:
Labels:
ապաշխարություն,
Աստված,
Աստվածաշունչ,
գեղարվեստական,
Հիսուս Քրիստոս,
մահ,
մեղք,
սեր,
փրկություն
22.5.11
ԱՐԺԵ՞ ԴԱՌՆԱԼ ԱՂԱՆԴԱՎՈՐ /ՄԱՍ 2/
Տես նաև` ԱՐԺԵ՞ ԴԱՌՆԱԼ ԱՂԱՆԴԱՎՈՐ /ՄԱՍ 1/
«ԱՂԱՆԴ» տերմինն այսօր ամենատարածվածն է «նոր կրոնական շարժումենրը» կարճ բնորոշող բառերից: Անվանեք այդ շարժումներն ինչպես կուզեք` հարանվանություն, դենոմինացիա, կոնֆեսսիա, կրոնական կազմակերպություն կամ մեկ այլ բան, անձամբ ես կգերադասեմ հաճախ օգտագործել սոսկ «աղանդ» կամ «աղանդավոր» բառերը` հարմարության, տարածվածության և կարճ լինելու, այլ ոչ գաղափարական տեսանկյունից: Առհասարակ «աղանդ» բառը հասարակության մեջ երկատված ազդեցություն ունի. ոմանք ատելություն են քաղում դրանից, զզված ու թթված դեմք ընդունում, անհանդուրժողականություն դրսևորում, մյուսները պաշտպանում են փոքրամասնական իրավունքները, խղճի և կրոնի ազատություն բարձրագոչում, ներկայացնում ու ներկայանում իբրև զոհ և հալածյալ: Անշուշտ, այս երկու ստվար բանակների կողմնորոշումների վրա իրենց ազդեցությունն ունեն մի շարք գործոններ, որոնց մասին «գաղափարակիրները» գուցե չեն էլ կասկածում, սակայն մի բան ակնհայտ է. մարդկանց աղանդների ծոցը քաշող ինչ-որ բան կա, որի հանդեպ անտարբեր չեն կարողանում մնալ ոչ աղանդավորները: Ահա այդ քարշակների դիտարկմանն է ուղղված փոքրիկ ակնարկների այս շարքը, որը ոչ այլինչ է, եթե ոչ սոսկ հեղինակիս մտահանգումների շարանը, մտքեր ու կարծիքներ, որոնք շատ հնարավոր է սուբյեկտիվությունից այն կողմ չանցնեն էլ, ուստի խնդրանքս է քեզ, ընթերցո´ղ, վիրավորական և անհարիր ոչինչ չնկատել այստեղ և շարքի հետագա գրություններում: Ամեն ակնարկի ավարտին պիտի խնդրեմ ուղղակի հարց ուղղես ինքդ քեզ . «Արժե՞ դառնալ աղանդավոր»:
«Դու
փրկված ես»
Առհասարակ
ադամորդիներիցս ոչ ոք ապահովագրված և զուրկ չէ սեփական կրոնի, հավատքի ու
հավատալիքի մեջ սխալներ գործելուց և ծայրահեղությունների դիմելուց (սա ավելի հաճախ լինում է, երբ մարդը ճիգ է անում
ինքն իրենով ձևակերպել և ապրել հավատքը` անտեսելով ընդհանուրն ու փորձվածը):
Անձամբ ես, լինելով քրիստոնյա,
ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ. «ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՄԵՋ
ԾԱՅՐԱՀԵՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ»:
14.4.11
ՀՐԱԺԱՐՈՒՄ կամ ՄԵՂՔԻ ՍՊԻՆԵՐ
Նվիրվում է ազնիվ ընկերոջս`
Տաթևիկ Աղաբաբյանին
Դրամապանակը, որ գտել էր թերթի կրպակից վերադառնալիս` շենքի մուտքի մոտ, այժմ աղքատիկ հյուրասենյակի շրջանաձև հին սեղանի ուղիղ կենտրոնում էր: Ակնապիշ նայում էր դրան, նայում չթարթելով, արցունքոտվելու չափ ակնապիշ: Հառել էր չռած հայացքը կաշվե առարկային ու մտածում էր, վերհիշում թե ինչպե՛ս վերցրեց այն:
Հեռվից էր նկատել դարչնագույն իրը գետնին (չնայած ծեր տարիքին` տեսողությունն անթերի էր, և ինքն էլ առույգությունից ու առողջությունից այդքան բողոք չուներ) ու հետաքրքրությունից մղված` մոտեցել էր: Կանգնել էր դրամապանակի վերևում, մի քանի վայրկյան մտածել, զգուշավոր հայացք նետել աջ, ապա` ձախ, ցուցամատով սրբել ճակատի, հետո բարակ բեխերի տակ հայտնված քրտինքը, ապա իբր թե պատահական ձեռքից գետին էր սահել օրաթերթը, որի հետ միասին դրամապանակը կտրվել էր գետնից…
20.10.10
ՍՐՏԻ և ՄՏՔԻ ՄԻՋԵՎ
«Ճակատագիրը ժամավաճառ է լինում: ՉԷ՛, քեզ այդ սազական չէ, ճակատագի՛ր,- մտածեց Բարաբբան և գլուխը շրջելով դեպի փոքրիկ ճաղապատ երդիկը` վիզը երկարեց` փորձելով որոշել, թե որքա՛ն ժամանակ կա մինչև արևածագը: -Մի քանի ժամ ևս և...»,- նա չկարողացավ ավարտել նախադասությունը. բառերը չորացան կոկորդում:
Նորից շրջվեց դեպի հողաշեն խոնավ պատը և իրեն բարուրեց մի քանի ճղճղված լաթերով, որ ծառայում էին որպես ծածկոց: Զգաց, որ չի հարմարվում պառկած դիրքի հետ: Շրջվեց մյուս կողի վրա. այսպես էլ հարմար չէր:
Էէ՜հ... Անհնար է: Երեք ամիս է` այս անիծյալ բանտախցում եմ և ոչ մի անգամ չի եղել, որ գիշերները անհանգիստ զգամ ինձ: Անգամ առաջին գիշերը քնել եմ մանկան նման: Իսկ այսօր... Արդյո՞ք գալիքի սպասումն է պատճառը: Չէ՛...Անհնար է: Ես Բարաբբան եմ` հայտնի ավազակապետը, որ ահուսարսափ եմ տարածում ամենքի, անգամ այս բանտի առնետների վրա, որոնք այլևս խուսափում են իմ խուցը մտնել: Ես Բարաբբան եմ, որ անգութ էի այնքան, որքան դո՛ւ ճակատագի՛ր, անգութ էի այնքան, որ մարդուն կյանքից զրկելը սովորական էր դարձել ինձ համար, ինչպես ճնճղուկի վիզը քաշելը: Ես Բարաբբան եմ, որ տարիներ շարունակ վազել եմ մահվան ու կյանքի անհաստատ կամրջի վրայով, իսկ այժմ... ստրուկի պես վախենում եմ... մահից... Վախենո՞ւմ եմ արդյոք: Չեմ վախենում. ուղղակի սարսափում եմ: Այո՛, սարսափում եմ: Մի բանով գոնե հանգիստ եմ. հիմա ես անկեղծ եմ իմ անձի հանդեպ. ես անկեղծորեն խոստովանում եմ ինքս ինձ, որ մահն ինձ համար դարձել է սարսափ, այն մահը, որի վրա մի ժամանակ անվարան կթքեի: Անկեղծությո՞ւն: Ի՞նչ եմ ես հասկանում անկեղծությունից: Անկեղծություն... Ամբողջ կյանքս անցկացրել եմ թալանների, կեղծիքների և հանցանքների մեջ, ամբողջ կյանքս լվացվել եմ տաք արյունով և մի պահ թեկուզ չեմ անդրադարձել, որ սխալ եմ գործում: Միշտ ինքս ինձ վստահեցրել եմ, որ այս ճանապարհը ամենաճիշտն է: Բայց... Հիմա հասկանում եմ, որ սխալվել եմ: Ավելի լավ կհասկանամ, երբ Գողգոթայի բարձունքում խաչին գամված Բարաբբային կհայհոյի և երեսին կթքի ամեն անցորդ, ամեն անցորդ առանց խտրության. արժանի եմ...»:
Բարաբբան ոտքի ելավ: Նորից նայեց երդիկից դուրս: Արևը ելել էր:
«Այսպես ուրեմն,- մտածեց` նորից նստելով գետնին ընկած լաթերի վրա,- ժամանակը մոտ է»:
Labels:
ապաշխարություն,
Աստվածաշունչ,
ավազակ,
արձակ,
Բարաբբա,
գեղարվեստական,
խաչ,
Հիսուս Քրիստոս,
փրկություն
20.8.10
ԳՈՒՅՆԵՐ
Անունն Այվազ էր, ազգանունն այդ պահին ինքն էլ չէր մտաբերում, միայն հիշում էր, որ բոլոր կտավների տակ «Այվազ» էր ստորագրում, հարևանները, հարազատները, բոլորն իրեն այդպես գիտեին:
Գիշերն անտանելի էր: Քառասուներեք տարվա մեջ մեկ անգամ էր նման գիշեր ունեցել, այն էլ` վաղանցիկ քսանում. ատամն էր գարշելիորեն տանջում` հոշոտելով նյարդերը: Այս գիշեր ցավը կար, ատամը չկար… թե՞… մի խոսքով գիշերն անտանելի էր:
Labels:
ապաշխարություն,
Աստվածաշունչ,
ավազակ,
արձակ,
գեղարվեստական,
խաչ,
Հիսուս Քրիստոս,
մայր տաճար,
նկարիչ
ՀՈՌԵՏՈՍՈՒԹՅՈՒՆ
Չեն ամոքում, չեն սփոփում ինձ,
Պակասում է լոկ մի՛ նվագ`
Կարապի երգ մայրամուտիս:
Ջերմ չեն այևս ու գոյող.
Վաճառվել է վաղուց հոգիս
Ու վախճանս է մի բուռ հող:
Ո՛չ խինդ-ծիծաղ, ոչ էլ ժպիտ
Շարժ չեն բերում դեմքիս տղմոտ,
Կավակերտ գուղձ-գերեզմանիս
Չի բուսնի անգամ մոլախոտ:
Ո՛չ տուն, ո՛չ սյուն, ո՛չ ընտանիք
Չեն պաշտպանի բքից այնքան,
Որքան փայտե մի սպառնալիք`
Իրար գամված չորս հատ տախտակ:
Ե՛վ ցավ, և՛ մահ, և՛ հուր-դժոխք
Երազում է վաղուց հոգիս,
Զի կորցրել է զղջում-աղոթք,
Ողբ է ձոնում անկյալ կյանքիս.
Կորուստ անդարձ, գայթակղություն
Եվ հուսահատ խո՜ր տառապանք.
Արժան չեմ Քեզ, Անմահությո՛ւն,
Չկա հոգուս զիջում` … փրկանք…
(2008թ.)
ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Մութ է գիշերը, խավար ու վախկոտ,
Լուռ հառաչում եմ նրա սարսուռից,
Սիրտս մաշում է անհույս մի կարոտ.
Ասես զրկված եմ լույսի աղբյուրից.
Թվում է` երբեք արև չի լինի,
Թվում է` նորից ինչպես վայրենի
Պիտի հարձակվեմ ինքս ինձ վրա:
Սպասումն է տիրում ինձ մարտից առաջ,
Հոգիս եմ կոփում սկզբունքայնությամբ,
Երբ… ժպտմներես ու թևատարած
Դու ես ողջունում գրկախառնությամբ:
Ինձ ես փոխանցում անխոս մի նամակ,
«Երբեք մի՛ տխրիր, չես դու միայնակ.
Երես մի՛ թեքիր սիրուց Աստուծո:
Ե՛վ Հույս և՛ Հավատ և՛ զորացնող Սեր
Գոյող են` հավետ զորավիգ, փրկող,
Միայն թե դողդոջ ձեռքը դու քո բե՛ր
Եվ երբեք, երբե՛ք ձեռքն Իմ բաց մի թող:
Թող զարթնի այգը դարձյալ քո հոգում`
Ուժ ստանաս դարձյալ ծնկել աղոթքի.
Ես խոստանում եմ մինչև մահվան քուն
Ապավեն լինել և բժիշկ կյանքի»:
…Գունեղ է կյանքը, օրս արևոտ,
Խավարը ասես ճերմակ է հագել,
Պետք չէ այլևս թախիծ մահահոտ,
Պետք չէ այլևս. Դու ես ներս եկել:
Հուշիկ մտել ես կրծքիցս դու ներս
Ու հիասթափյալ սիրտս համբուրել
Եվ առանց խնդրանք, աղաչանք, աղերս
Գիշերս խավար լույսով ես ներկել:
Մութ չէ գիշերը` լո՛ւյս է, արևոտ,
Ժպտուն ցնծում եմ կյանքի բերկրանքից,
Եվ երջանկության շողն այս առավոտ
Ուրա՛խ արցունք է կախել իմ աչքից…
(2008թ.)







