20.10.11

ՀԱՆԱՔ ԿԱ` ԴԱՆԱԿ Է...

Մարդը հոգևոր հովիվ է, Գյումրիում կրոնական հարանվանության առաջնորդ, ու նրան հարցնում են.
-Ձեր կրոնական կազմակերպություն աստղեր հաճախո՞ւմ են:
-Այո´, Հիսուս Քրիստոսը,-պատասխանում է և հռհռում ծիծաղում:
Բա ողբալու բան չէ՞՞՞:

Մի քանի զավեշտալի եզրակացություն կարելի է անել. նախ այն, որ իրենց եկեղեցում իրենք չեն գնում դեպի Հիսուս Քրիստոսը, այլ Աստվածորդին է հաճախում իրենց մոտ... Երկրորդը այն է, որ Հիսուս Քրիստոսն իրենց համար աստղ է /superstar/, աստղ այսօրվա ամենատարածված իմաստով` շոու բիզնեսի աստղ... Եվ վերջապես` Քրիստոս Աստված հովվի համար, ինչպես հասկացա, կատակի «առարկա» է. կարելի է «կայծ» անել ու բերանը բացել ասածի վրա:
Լացս էր գալիս...

Հետո էլ պնդում է, թե որևէ տարբերություն Հայ Առաքելականության ու իրենց միջև բացարձակ չկա: Անշուշտ, կա դավանաբանական տարբերությունը , ուղղակի «թոզ են փչում» աչքներիս, բայց որքան ավելի մեծ է բարոյականի ըմբռնման տարբերությունը... ապացուցում է վերոգրյալը: 
Չգիտեմ, ինչպիսին էլ լինի, ով էլ լինի, ինչքան էլ նվաստացած լինի Հայոց Եկեղեցու սպասավորը, մի բան Աստվածաշնչի խոսքերից հաստատ ամենալավը գիտի. «Չխաբվեք. Աստված չի ծաղրվում» (Գաղ. 6:7):

Հ.Գ. Տերը թող ողորմի...

21 արտահայտվիր:

Նուարդ said...
10/20/11, 9:40 AM

Շնորհակալություն։ Էնքան ուրախացա այս նյութը կարդալով։ Շատ դիպուկ եք ասել։ Այնքան չեն հասկանում, որ իրենց հավատքը դարձրել են շոու իսկ Նրան, ում պետք է հավատան՝ բեմական աստղ։ Ես կասեի սա սրբապղծություն է։ Առհասարակ չի՛ կարելի նման կատակներ անել և դեռ մի բան էլ բերանը բացել և ծիծաղալ։ ինչի՞ վրա էր ծիծաղում՝ իր խղճուկ վիճակի՞։ Եթե իրոք Առաքելական եկեղեցու հետ նույն դավանանք ունենար՝ հարց տվողին կսաստեր և կասեր, որ նախ սխալ է ասել «այցելում», սա նորաձևության ցուցահանդես չի և երկրորդ Աստծո համար աստղ չէ չաստղ կապ չունի՝ բոլորը հավասար են։
Լավա չի ասել «Այո՛, հաճախում են, ես, ու կան էլի հովիվներ, մեկ մեկ այցելում են»։
Հ․Գ․ Քանզի չեն հասկանում թե ի՞նչ են անում

Anonymous said...
10/20/11, 11:47 AM

u tebya vso est i ptici est,i zelen est,i vino est,u tebya vso est

Gor Karapetyan said...
10/20/11, 11:51 AM
This comment has been removed by the author.
Srk. said...
10/20/11, 1:19 PM

Gor N.G.-ին պիտի խնդրեմ բացատրել իր մեկնաբանության իմաստը. ես չհասկացա, կներեք:

Gor Karapetyan said...
10/20/11, 2:39 PM

http://www.youtube.com/watch?v=dDZBYLznE7w

Gor Karapetyan said...
10/20/11, 2:47 PM

humor er

Betale said...
10/20/11, 7:08 PM

Ես էլ տեսա հաղորդումը, էդ մարդիկ իսկսկան խեղկատակներ են, զարմանում եմ ու ցավում եմ էն մարդկանց համար, ովքեր վստահում են իրենց հոգիները նման ծաղրածուների: Թող ների ինձ Աստված և չդիտարկի սա որպես քննադատություն, սակայն իրոք վատ եմ զգում, քանի որ նույն Եվրոպայում արգելված են աղանդները, իսկ մեզ հոդվածով դատապարտում են կործանման: Ես չեմ մեղադրում իրենց հովիվ կոչող այս մարդկանց. նրանք սահմանափակ են ու իրենք էլ չեն հասկանում իրենց արածի իսկական չափերը, մեղավորը մենք ենք, որ լսում ենք նրանց ու ավելին` վստահումենք:

PS Խնդրում եմ բոլորին, ովքեր մտած են որևէ կրոնական խմբավորման մեջ, հետ կանգնել ճանապարհից, նայեք մեր եկեղեցուն: Ինչ են տալիս Ձեզ այս մարդիկ, որ չեք ստանում մեր եկեղեցուց ու ծանրակշիռ հոգևորականներից? Դուք ոչ միայն Ձեզ եք կործանման տանում, այլ շատ հաճախ նաև Ձեր երեխաներին, որոնց համար օրինակելին Դուք եք:

Նուարդ said...
10/20/11, 8:11 PM

Gor N.G. Չեմ կարծում, թե այս տեսահոլովակը որևէ կապ ուներ հովվի պատասխանի հետ։ Սա այլ թեմա է։

Srk. said...
10/20/11, 8:23 PM

Գոռ ջան ճիշտն ասած արդեն պատրաստվում էի այդ մասին ակնարկել /այն մասին, որ սա այլ թեմա է/, բայց լավ է, որ դու գրեցիր. ուրախ եմ դրա համար: Ուրախ եմ քեզ այստեղ տեսնել: Շնորհակալություն:

Նուարդ said...
10/20/11, 9:12 PM

Գոռը չգրեց, ես գրեցի, բայց Գոռին գրեցի :))

Gor Karapetyan said...
10/20/11, 10:54 PM

xexkatakutyuny vorn er,hayr Parei masin lsel eq,/ha chisht e ayl tema er/asum eq azgy paratktum eq ban,duq eq mer u dzer anum,kga mi or vor irar araj bac klinenq/xndrum em miajn chaseq de baceq,ete sa bacn e,urem e l betaric azati/ kqnnarkenq voch te kqlungeq nereceq vorch kronakan aratahtelavochis hamar,kga?

Gor Karapetyan said...
10/20/11, 11:02 PM

Betale jan et inch amenayn hayoc patgam es hxum,miqich mecamtabar chi,mi qich xexkatak chi massagd

Srk. said...
10/21/11, 6:32 AM

Վայ, Նուարդ ջան, չգիտեմ ինչի /երևի լավատասեությունս էր կուրացրել/, ինձ թվաց թե Գոռն է գրել. կարծեցի թե հասկացավ, որ իմ գրածի հետ բացարձակ կապ չունի իր գրածը, ինչևէ...
Beatle ջան, կոպիտ ասած «թեթև տար», սա այն դեպքը չի :)))
Gor N.G. Սուրբ Մեսրոպ Մաշտոց վարդապետի մասին լսել ես??? Այ ինքը տեսիլքով, աղոթքով, մեծ ջանքերով ու Աստվածային շնորհով շատ գեղեցիկ ու հանճարեղ տառեր է ստեղծել` «ԱՅԲ, ԲԵՆ, ԳԻՄ ...», արի չուրանանք այդ հօգուտ տրանսլիտի:
Հետո Գոռ ջան անկախ քո մտքերի թռիչքից ու հարցադրումներից մի հարց է ինձ մտահոգում, որին կարող ես չպատասխանել. ի՞նչ ես գտել իմ բլոգում, որ մտել կարդում ես. ափսոս չի քո ժամանակը????

Beatle said...
10/21/11, 6:39 AM

Խնդրում եմ Gor N.G-ին, եթե հնարավորություն ունեք հայերեն գրեք, քանի որ անձամբ ես դժվարությամբ եմ հասկանում Ձեր գրածները:
Gor N.G ջան չեմ կարծում, թե իմ գրածի մեջ որևէ մեծամիտ բան կա: Ինչ վերաբերում է խեղկատակությանը, ապա կարծում եմ դա ակնհայտ էր. ամեն բառից հետո հաա հիի Ձեր կարծիքով լուրջ, նորմալ մարդու համար ով գումարած նաև հոգևորով ապրող մարդ է, նորմալ բան է? Բան չունեմ ասելու գուցե և Ձեզ համար նորմալ լինի, բայց ինձ համար դա շատ կասկածելի ու տարօրինակ է. ես սովոր եմ մեր հոգևորականների ծանրակշիռ, իմաստալից խոսքին, ովքեր հիմար-հիմար կատակներ չեն անում Աստվածայինի մասին: Խնդրում եմ գրածներիս մեջ վիրավորելու միտում չնկատել, ես պարզապես գրում եմ այն ինչ սրտանց զգում եմ:
Դե ավելորդ եմ համարում մանրանալ այն հարցի շուրջ, թե արդյոք արժե հոգիդ վստահել մի մարդու կամ մի խումբ մարդկանց, որոնց մոտեցումը Աստվածային ծայրաստիճան թեթևամիտ է:

Gor Karapetyan said...
10/21/11, 9:01 AM

Դիտողությունը տեղին էր ընդունեցի,alt shift arm,Beatle ջան հայոց լեզվիս դասախոսի մայրը,մեր ներկայիս կաթողիկոսի մասին արտահայտվելիս ասել է "Էս կաթողիկոսին հեչ չեմ սիրում",հարցին ինչու ,պատասխանել է "ինչ խոսում է հասկանում եմ",մեզ սովորեցրել են/զոմբիացրել/ որ հոգևորականը պետք է ինչ որ առեղծվածային անհասկանալի սլենգ ունենա,որ դրանով տարբերվի քանի որ այլ տարբերությւն չկա սովորական հավատացյալից,որպեսզի իշխի,վերհսկի,դա նունն էր,երևի կհիշեք դպրոցում մեզ թվում էր թե ուսուցիչները.խալաթ չեն հագնում,հաց չեն ուտում առավել ևս տուալետ չեն գնում,սա էլ սովետական միստիկաից էր,բայց մանիպուլացի համար ձևովորված մեթոդներից է:Կարդա Նոր Կտակարանը հենց ձեր տան ու տես Մեր Տեր Հիսուսը ինչքան պարզ հասարակ օրինակներով էր խոսում` ի տարբերություն փարիսեցիների կողմից ձևավորված հատուկ ձևերից,երեխեք ես քրիստոնյա եմ ու ուզում եմ ապրել իրապես քրիստոնեական արժեքները կրող հասարակության մեջ,մենք դե յուրե հա առաջին քրիստոնեկան երկիրն ենք,բայց դե ֆակտո???եկեք գոնե ինքներս մեր հետ անկեղծ լինենք,որ խնդիրը լուծվի,թե չէ կոծկելով իբրա ամն բան լավ է,ամեն բան իր հունով է գնում,մեզ կհասցնի ավելի վատ կետի քան հիմա ենք

Srk. said...
10/21/11, 9:24 AM

Գոռ ջան ոչ մի կերպ չեմ հասկանում, թե ինչ կապ ունի կաթողիկոսը «պապուս տրեխների» հետ: Կաթողիկոսը այս թեմային չի առնչվում, եղբայր ջան: Ինչո՞ւ ես նրա կամ քո համոզմունքները չբավարարող հոգևորականների հանդեպ ունեցած հակակրանքդ այստեղ քննարկման դնում: Եթե ուզում ես «սևի» ֆոնին վրա քո սեփական «սպիտակությունը» ցույց տալ, արի ասենք, հա այդպես է որ կա, դադարեցրու անձնականացնել զրույցները, կլինի՞: Այս բլոգում առողջ բանավեճի սկզբունքը ես ջանում եմ պահպանել, հակառակ դեպքում ջնջում եմ գրառումները: Քեզ հեռվից ճանաչելով հանդերձ դա դեռ չեմ արել /քանի որ դա էլ ես հմարելու վիրավորանք քո հասցեին/, բայց «դեմոկլյան սուրը» շուտով կարող է ճոճվել այստեղի մեկնաբանությունների գլխին...

Նուարդ said...
10/21/11, 11:05 AM

Ես էլ չեմ հասկանում թե սա ի՞նչ քննարկում է դարձել։ Գոռ ջան մի հատ գրածներդ կատեգորիկ չեմ քննարկելու, որովհետև թեմային չեն վերաբերվում։ Բացի էս թեման քո բլոգում ու քննարկի կամ քննարկենք։ Կամ սպասի տես ով կբացի քննարկենք։ Բայց ստեղ, հիմա, այս նյութի տակ դա չէ, որ պիտի գրես։ Դա այլ թեմա է։
Եվ մի բան եմ ուզում ասեմ, «բաց լինենք, գանք դեպի իրար»։ Մենք դեպի իրար չպիտի գանք, մենք բոլորս միասին պիտի գնանք դեպի տերը։ Իսկ եթե քեզ կաթողիկոսի մեջ ինչ-որ բան դուր չի գալիս, հիշի՝ դու չես նրան ձեռնադրել ու դու չես դատելու։ Իսկ Նոր Կտակարանը ընթերցելուց, կարդա նաև «Մի դատեք և չեք դատվի» տողերը։

Beatle said...
10/21/11, 6:02 PM

Նախ շնորհակալ եմ Gor N.G ջան հայատառ գրառման համար. էսպես շատ ավելի հասկանալի ու հարմար ա :) Էն որ դու կամ ինչ-որ մեկը չի հավանում կաթողիկոսին, կարծում եմ դա նորմալ է, քանի որ մի մարդուն չեն կարող սիրել բոլորը կամ բոլորը չսիրեն:
Անցնենք հաջորդին. ամենայն անկեղծությամբ եմ ասում, ես մեր հոգևորականների խոսքը շատ հեշտությամբ եմ ընկալում և ոչ մի անհասկանալի բան չկա, ցանկացած հարց, որ բացատրում են ինձ, նույն Ձեր ասած հոգևորականները ինձ համար միանգամայն պարզ են:
Իսկ մարդկանց քրիստոնյա լինել կամ չլինելը կախված է նրանից, թե վերը նշյալ մարդկանց տեսակը ինչ տեսակարար կշիռ ունի հասարակության մեջ. եթե շատ են մենք պառակտված, թույլ, հավատքից անտեղյակ, ագրեսիվ են, եթե քիչ են, ապա հակառակը:
ՀԳ. Թյուրիմացություններից խուսափելու համար ասեմ նաև, որ հոգևորական ոչ մի բարեկամ, հարազատ չունեմ :)

Սոսե said...
10/22/11, 8:46 PM

Մի խնդրանք ուղակի,եթե կարելի Գոռին: Խնդրում եմ քեզ, մի օր հաճախիր «Մանանա» երիտասարդական-քրիստոնեական ծրագրին և հոգևորականներին, որոնք մի քանի տարի շարունակ տքնել են սերտլու համար Աստծո ամեն մի խոսքն ու պատգամը ճիշտ մեկնաբնելու և Աստծո խոսքը տարածելու համար, ուղղիր քեզ հետաքրքրող բոլոր հարցերը, և ես վստահ եմ ,որ դու կստանաս սպառիչ պատասխաններ:Կարող ես խորհուրրդս չընդունել,բայց լավ իմացիր,թե դու և թե քո ուսուցիչը քննադատելո վ,վիրավորելով ինքներդ միայն Ձեզ եք վնասում: Ասեմ ինչու, որովհետև նույն կաթողիկոսը, հոգևորականները Աստծո կողմից օծված են և նրանց պախարակելով ինքդներդ ձեզ վրա եք մեղք վերցնում և ի վերջո Աստված սեր է և իր խոսքի համաձայն մի դատիր, որ չդատվես: Աղոթիր հենց նրանց համար ,մեր հավատքի զորացման և դեպի Աստված տանող ճանապարհը միասնաբար անցնելու համար:

Anonymous said...
2/26/12, 7:51 PM

Ես արդեն նշեցի, որ իմ համոզմամբ աղանդները պետք է օրենքով արգելվեն, չգիտեմ նախորդ գրածս ստացա՞ք, թե՞ ոչ, իսկ ներքևում հղում է, որը, չնայած աղանդների հետ կապ չունի, բայց իմ կարծիքով հրատապ է
http://www.thewarningsecondcoming.com/urgent-wednesday-29-feb-worldwide-day-of-prayer-to-avert-nuclear-war/
2012թ. փետրվարի 29-ը՝ աղոթքի համաշխարհային օր, Իրանում միջուկային պատերազմը կասեցնելու համար:
Urgent Wednesday 29 Feb worldwide day of prayer to avert nuclear war
www.thewarningsecondcoming.com

Anonymous said...
10/5/12, 11:35 AM

http://www.youtube.com/watch?v=_Fc8rFqzrrI&feature=plcp

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...