Մարդու երջանկութեան ճամբան կը սկսի ապաշխարութեան մեկնակէտէն:
Մահը
չի ջնջուիր. բայց մահը նաև չի կրնար ջնջել մեզ, եթէ մենք յարութեան հաւատքով կապրինք կեանքը. այդ հաւատքին ոյժովն
է, որ խորտակած կըլլան անոր տիրապետութիւնը, որ վախի զգացումով կը նուաճէ և կընկճէ
այն մարդը, որ անմահութեան և յարութեան հաւատքով չապրիր իր կեանքը:
Քրոստոնեայ կոչուիլ և քրիստոնէաբար չապրիլ` հակասական ապրումներու գոյավիճակ մըն է, վատառողջ և ժխտագործ:
Պէտք
է դառնալ սպունգ աստուածային սիրոյն և բարութիւն անոնց համար, որոնք «կենդանի
ջուր»ի կարօտութենէն կը պապակին:
Արժանիք
ունենալը մէկ բան է, արժանիք ունենալու գիտակցութիւնը ունենալը ուրիշ բան է: Որպէս
ազգ առաջին քրիստոնեան լինելու արժանիքը շահեցանք, արժէքը ունեցանք, բայց եթէ չենք
գիտեր մեր այդ արժանիքը ունենալուն արժէքը, ունենալը ի՞նչ կարժէ:
Արծաթը
չէ արմատը չարիքներու, այլ «արծատասիրութիւնն է արմատ ամենայն չարեց»:
Քալեցէ՛ք
այնպէս, որ հետք թողուք պատմութեան մեջ: Քալեցէ՛ք ուրեմն հայ կեանքի մայր
պողոտայէն անշեղ, հաստատ և ստեղծագործ գնացքովը մեր ցեղի անմահ ու անմահացուցիչ
ոգիին:
1 արտահայտվիր:
Անչափ ուրախություն եմ ապրում այսպիսի Իմաստուն խոսքեր կարդալով իսկապես շատ Իմաստուն խոսքեր են կյանքից վերցված իրական խոսքեր։ Միշտ պետք է հիշենք մենք Քրիստոնյա Գառնուկներս որ այն հարցին թե Եկեղեցականը մեզանից ինչով է բարձր կա մեկ պատասխան Աստծո համար բոլորս ենք հավասար բայց ինչպես որ Սուրբ Միքայել Հրեշտակապետի մասին ասվում է թէև իր սրբությամբ ու փառքով աներևակայելիօրեն գերազանցում է մեզ, բայց մեզ մօտիկ է մնում իր սիրոյ զօրությամբ այնպեսէլ Եկեղեցուն ծառայողները որ ամեն օր են իրենց աղօթքներով և գործերով ծառայում Աստծուն և մեզանից բարձր են իրենց գործերով աղօթքներով և կոչումով որ Աստված է շնորհել իրենց մեզ հետ են իրենց սիրո շնորհիվ և երբեմն աղօթում են նաեվ մեզ համար Ամենա Սուրբ Երորդությանը խնդրելով մարդկանց և երկրի համար խաղաղություն։
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: