... Արևը պարանոցիս է
գալարվում, փոշին` ոտքերիս... Քայլում եմ լուռ, գլուխս խոնարհած անցյալի ու
ապառնիի զառամյալ տիրոջ` ժամանակի առաջ: Քայլում եմ ու մտածում. «Իսկ ի՞նչ է ներկան... Է՜խ...
ներկան էլ մի անցյալ է այս վայրկյանից հետո և կամ ապագա` մի քանի վայրկյան առաջ. ամբողջ կյանքում մարդը փախչում է ներկայից,
կառուցում է ապագան ու հանակարծ... հանկարծ հենց ինքն էլ դառնում է անցյալ»:
Showing posts with label արձակ. Show all posts
Showing posts with label արձակ. Show all posts
16.8.11
17.6.11
ՆԱՄԱԿ ԻՆՔՍ ԻՆՁ (մաս 5)
Կարդա՛ նաև`
Բարի լույս, իմ ընկե՛ր:
Նամակդ ստացա,
շատ ուրախ
եմ: Ուրախ
եմ, որովհետև
քեզ հանգիստ
եմ գտնում:
Այս մեծ
աշխարհում, որն
իրականում այնքան
էլ մեծ
չէ, ուղղակի
մենք ենք
շատ փոքր,
քեզ նման
շատերը կան:
Բոլորս էլ
մեր անկյունն
ունենք այս
հողի վրա,
չկա մեկը,
ով իր
անկյունը չունենա:
Շատերն այս
մեծ աշխարհում
իրենց անկյունը
գտել են
օղու շշի
հատակին (մի՛
զարմացիր. այն
շատ խորն
է), ոմանք`
իրենց ձեռքով
պատրաստված անդնդախոր
դրամապանակների խորհրդավոր
ու մթին
ծալքերում (ես
միշտ զարմանում
եմ. գիտե՞ս,
կարելի է
հասկանալ այն
մարդուն,
ով դառնում
է իր
իսկ գերին,
սակայն երբ դառնում
ես քո
իսկ ստեղծած
թղթի կամ
մետաղի կտորի
գերին, ստրուկը,
այդ արդեն
չեմ կարող
հասկանալ...), ոմանք
էլ` իրենց
իսկ մարմնի
տարբեր մասերի:
Իսկ ես
ուզում եմ,
որ դու
ճիշտ ընտրես
քո անկյունն
այս աշխարհում:
Օղու շշի
հատակը, դրամապանակներն
ու մարմնի
այլևայլ
մասերը... սրանք
բոլորն էլ
կգնան, կկորչեն,
հավիտյան կվերանան:
Labels:
Աստված,
արձակ,
գեղարվեստական,
Հիսուս Քրիստոս,
մտքեր-մտքեր,
սեր,
Սևան,
քրիստոնյա
4.5.11
ԹՌԻՉՔԻՑ ԱՌԱՋ և ՀԵՏՈ
- Ներեցե՛ք,
պարո՛ն… Նուրիջանյան, Ձեր փաստաթղթերում որոշ անճշտություններ կան,- ակնոցի տակից զննելով Հայկազին` ասաց օդանավակայանի անցագրային կետի աշխատակիցը:
- Համմե՞,
քո՛ւր ջան,- սեղմվելով սեղանին` կես զարմացական, կես հարցական ասաց Հայկազը:
- Ձեր փաստաթղթերը թերի վիճակում են.
անճշտություններ կան,- ներողամիտ ժպիտով կրկնեց աշխատակիցը:
Հայկազը փնչացնելով շրջվեց և սկսեց «վազվզող» մարդկանց մեջ որոնել եղբորը: Լևոնը, քիչ հեռու կանգնած, ժպիտը դեմքին նայում էր եղբոր կողմը: Հայկազը «հազար տարի» չէր եղել Հայաստանում, մեկ ամսով վերադարձել էր հայրենիք` ծնողներին ու հարազատներին տեսնելու, բայց այժմ, երբ ժամանակն էր վերադառնալու, կարծես թե գործերը չէին ուզում ստացվել:
Լևոնը ձեռքով նշան արեց` Հայկազի որոնող հայացքը կանգնեցնելով իր վրա: Ասես գոտեպնդվելով կրտսեր եղբոր ներկայությունից` Հայկազը շրջվեց դեպի սեղանը, գրպանից դուրս բերեց թաշկինակը, սրբեց ճակատի` վայրկենաբար հայտնված քրտինքը և շփոթված դիմեց աշխատակցին.
- Բա…
հիմա չե՞մ կարող թռչել:
Labels:
A-320,
ակնթարթ,
Աստված,
արձակ,
գեղարվեստական,
ինքնաթիռ,
սարկավագ,
օդանավակայան
23.4.11
ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ...
Կնոջ
մանրիկ քայլերը հաղթանդամ զորականի քայլվածքի պես աղմկոտ էին հնչում ընդարձակ
պալատում` ընդելուզված ոսկեկոփ սյուներով, լուսասփյուռ ջահերով, տարերային
աստվածություններ ներկայացնող կուռքերով. պալատի սրահներն, առհասարակ, մեհյանի տպավորություն էին թողնում:
Զինվորը
արձակեց կնոջ ձեռնակապերը, պատվիրեց ներս մտնելիս խոնարհվել ու խոր գլուխ տալ
արքաների արքային, ապա բարբարոսի բրտությամբ քարշ տվեց կնոջը դատաստանի սրահ:
Այստեղ աջ և ձախ դրված կրակարանների կողքերին համաչափ շարվել էին սպիտակազարդ
քուրմերը ներկած դեմքերով: Նրանցից այն կողմ բազմած էին իշխանական արտաքինով և
կանացի շարժուձևով ինչ-որ մարդիք, որոնց միջից կայսրը աչքի էր ընկնում արտասովոր
զարդարանքով և ամենակենտրոնում` պատվանդանի վրա, նստած լինելու հանգամանքով:
22.4.11
ԿՐԱԿ
Labels:
ակնթարթ,
Աստված,
Ավագ շաբաթ,
արձակ,
գեղարվեստական,
Զատիկ,
ինչո՞ւ,
խաչ,
Հիսուս Քրիստոս
14.4.11
ՀՐԱԺԱՐՈՒՄ կամ ՄԵՂՔԻ ՍՊԻՆԵՐ
Նվիրվում է ազնիվ ընկերոջս`
Տաթևիկ Աղաբաբյանին
Դրամապանակը, որ գտել էր թերթի կրպակից վերադառնալիս` շենքի մուտքի մոտ, այժմ աղքատիկ հյուրասենյակի շրջանաձև հին սեղանի ուղիղ կենտրոնում էր: Ակնապիշ նայում էր դրան, նայում չթարթելով, արցունքոտվելու չափ ակնապիշ: Հառել էր չռած հայացքը կաշվե առարկային ու մտածում էր, վերհիշում թե ինչպե՛ս վերցրեց այն:
Հեռվից էր նկատել դարչնագույն իրը գետնին (չնայած ծեր տարիքին` տեսողությունն անթերի էր, և ինքն էլ առույգությունից ու առողջությունից այդքան բողոք չուներ) ու հետաքրքրությունից մղված` մոտեցել էր: Կանգնել էր դրամապանակի վերևում, մի քանի վայրկյան մտածել, զգուշավոր հայացք նետել աջ, ապա` ձախ, ցուցամատով սրբել ճակատի, հետո բարակ բեխերի տակ հայտնված քրտինքը, ապա իբր թե պատահական ձեռքից գետին էր սահել օրաթերթը, որի հետ միասին դրամապանակը կտրվել էր գետնից…
17.3.11
ՆԱՄԱԿ ԻՆՔՍ ԻՆՁ (մաս 4)
![]() |
Արթուր սրկ. Սարգսյան /Եղիցի անուն Տեառն օրհնեալ/ (2006)
|
Կարդա՛ նաև`
Բարի երեկո՛:
Հետաքրքիր է չէ՞, միշտ երեկոները կամ էլ գիշերն եմ քեզ նամակ գրում, կարծեմ ես էլ գիշեր եմ... Ինչևէ, հուսով եմ` մի օր առավոտյան կգրեմ:
Երեկ գիշերը (էլի գիշեր...) լուսարարից եկեղեցու բանալին խնդրեցի. ուզում էի բարձրանալ աղոթքի: Դուռը փակեցի ու դուրս եկա շենքից: Հորդառատ անձրև էր տեղում: Սկսեցի կամաց-կամաց քայլել դեպի եկեղեցի տանող աստիճանները: Անձրևն ավելի էր ուժեղանում, իսկ, քայլերս` ավելի դանդաղում: Երկինքն էլ, գիտե՞ս, լալիս էր ինձ վրա: Անձրևի կաթիլներն սկսեցին հոսել ճակատիս վրայով: Շատ ծարավ էի: Մինչև ոսկորներս թրջվեցի ու շարունակում էի դանդաղ քայլերով բարձրանալ աստիճաններով: Ամպերն անդադար որոտում ու երկնառաք իրենց բողոքն էին բարձրացնում (նրանք էլ ինձ տանել չեն կարողանում), ես խանգարում էի սիրահարված անձրևին: Ես անցանկալի մի խոչընդոտ էի մայր հողի ու խելագար անձրևի սիրատենչ գրկախառնման միջև:
Ահա, արդեն մոտենում եմ եկեղեցուն, դարավոր մի եկեղեցի, որ իր ամբողջ էությամբ սրտիս մեջ է դրոշմված:
Labels:
աղոթք,
արձակ,
գեղարվեստական,
մտքեր-մտքեր,
նամակ,
սարկավագ,
Սևանավանք,
քահանա,
քրիստոնյա
2.2.11
ՆԱՄԱԿ ԻՆՔՍ ԻՆՁ (մաս 3)
![]() |
Կարդա՛ նաև`
Բարև, ների՛ր, քնած էի, այդ պատճառով պատասխան նամակդ ուշացրի: Բայց արի՛ դու ինձ մի՛ մեղադրի. քունս չէր էլ տանում, դու ինքդ ինձ տարար, պառկեցրիր մի կոտրված օրորոցի մեջ ու անգամ մեկ երկու օրորոցային էլ երգեցիր, նոր քնեցի: Ասեմ, որ շատ վատ եմ քնել: Դե իսկ հիմա, քանի որ արթնացել եմ, ավելի ճիշտ, քանի որ ինձ արթնացրիր, քեզ նամակ եմ գրում:
Այս գիշեր անտանելի երազ եմ տեսել: Անկեղծ ասած չգիտեմ պատմե՞մ, թե` ո՛չ: Լավ, կպատմեմ, բայց չվախենաս։
6.12.10
ԵԴԵՄ
Նվիրում եմ կողակցիս`
Սոսեիս
…Ես հիշում եմ քո ծնունդը…
Նոր էր երկինքը ճրագներ կախել իր խափշիկ մարմնից, ուրախ խաղում էին լուսատուները ազատ եզերքի, զեփյուռը ոսկե հուշիկ շոյում էր սիրո մեղեդին, և գիշերն անուրջ անդորր էր շնչում…
Լուսնյակն այդ գիշեր փոխել էր ասես մագաղաթագույն ցոլանքը դեմքի, հիշել էր կարծես` ինքն էլ կարող է լինել գեղանի ու նուրբ, գրավիչ այնքան և այնչափ դյութիչ, որ պաղ, անհաղորդ լճակը անգամ փնտրում էր նրան ջրերում իր լուրթ…
Գիշեր էր… Ես փարվել էի պճնված լուսնին, քեզ էի երազում…
Labels:
Ադամ և Եվա,
Աստված,
Աստվածաշունչ,
արձակ,
բանաստեղծություն,
գեղարվեստական,
Պսակ,
սարկավագ,
սեր
20.10.10
ՍՐՏԻ և ՄՏՔԻ ՄԻՋԵՎ
«Ճակատագիրը ժամավաճառ է լինում: ՉԷ՛, քեզ այդ սազական չէ, ճակատագի՛ր,- մտածեց Բարաբբան և գլուխը շրջելով դեպի փոքրիկ ճաղապատ երդիկը` վիզը երկարեց` փորձելով որոշել, թե որքա՛ն ժամանակ կա մինչև արևածագը: -Մի քանի ժամ ևս և...»,- նա չկարողացավ ավարտել նախադասությունը. բառերը չորացան կոկորդում:
Նորից շրջվեց դեպի հողաշեն խոնավ պատը և իրեն բարուրեց մի քանի ճղճղված լաթերով, որ ծառայում էին որպես ծածկոց: Զգաց, որ չի հարմարվում պառկած դիրքի հետ: Շրջվեց մյուս կողի վրա. այսպես էլ հարմար չէր:
Էէ՜հ... Անհնար է: Երեք ամիս է` այս անիծյալ բանտախցում եմ և ոչ մի անգամ չի եղել, որ գիշերները անհանգիստ զգամ ինձ: Անգամ առաջին գիշերը քնել եմ մանկան նման: Իսկ այսօր... Արդյո՞ք գալիքի սպասումն է պատճառը: Չէ՛...Անհնար է: Ես Բարաբբան եմ` հայտնի ավազակապետը, որ ահուսարսափ եմ տարածում ամենքի, անգամ այս բանտի առնետների վրա, որոնք այլևս խուսափում են իմ խուցը մտնել: Ես Բարաբբան եմ, որ անգութ էի այնքան, որքան դո՛ւ ճակատագի՛ր, անգութ էի այնքան, որ մարդուն կյանքից զրկելը սովորական էր դարձել ինձ համար, ինչպես ճնճղուկի վիզը քաշելը: Ես Բարաբբան եմ, որ տարիներ շարունակ վազել եմ մահվան ու կյանքի անհաստատ կամրջի վրայով, իսկ այժմ... ստրուկի պես վախենում եմ... մահից... Վախենո՞ւմ եմ արդյոք: Չեմ վախենում. ուղղակի սարսափում եմ: Այո՛, սարսափում եմ: Մի բանով գոնե հանգիստ եմ. հիմա ես անկեղծ եմ իմ անձի հանդեպ. ես անկեղծորեն խոստովանում եմ ինքս ինձ, որ մահն ինձ համար դարձել է սարսափ, այն մահը, որի վրա մի ժամանակ անվարան կթքեի: Անկեղծությո՞ւն: Ի՞նչ եմ ես հասկանում անկեղծությունից: Անկեղծություն... Ամբողջ կյանքս անցկացրել եմ թալանների, կեղծիքների և հանցանքների մեջ, ամբողջ կյանքս լվացվել եմ տաք արյունով և մի պահ թեկուզ չեմ անդրադարձել, որ սխալ եմ գործում: Միշտ ինքս ինձ վստահեցրել եմ, որ այս ճանապարհը ամենաճիշտն է: Բայց... Հիմա հասկանում եմ, որ սխալվել եմ: Ավելի լավ կհասկանամ, երբ Գողգոթայի բարձունքում խաչին գամված Բարաբբային կհայհոյի և երեսին կթքի ամեն անցորդ, ամեն անցորդ առանց խտրության. արժանի եմ...»:
Բարաբբան ոտքի ելավ: Նորից նայեց երդիկից դուրս: Արևը ելել էր:
«Այսպես ուրեմն,- մտածեց` նորից նստելով գետնին ընկած լաթերի վրա,- ժամանակը մոտ է»:
Labels:
ապաշխարություն,
Աստվածաշունչ,
ավազակ,
արձակ,
Բարաբբա,
գեղարվեստական,
խաչ,
Հիսուս Քրիստոս,
փրկություն
5.10.10
ՆԱՄԱԿ ԻՆՔՍ ԻՆՁ (մաս 2)
Կարդա՛ նաև`
Բարև... անկեղծ ասած, փոքր-ինչ դժվար է բարևել մեկին, ում ով լինելն այնքան էլ հստակ չգիտեմ: Չնայած, որոշ կասկածներ ունեմ:
Նամակ գրելիս չեմ սիրում հատկապես սկիզբը, քանի որ նախաբանով սկսելն ինձ մոտ միշտ էլ դժվար ու վատ է ստացվում, իսկ նախաբանը պարտադիր է։
Նամակդ հասավ իր հասցեատիրոջը՝ սրտիս: Պատկերացրու, որ մի ծա՜նր հոգոց եմ հանում: Շա՜տ ափսոս, որ սովորական այս թղթի կտորն իմ ձայնը քեզ չի կարող փոխանցել: Չնայած, ինձ թվում է, որ դու հիմա էլ լսում ես այն: Ինչ որ է...
Պիտի ասեմ, որ տատանվում էի քեզ նամակ գրելու հարցում: Ախր ես քեզ չեմ էլ ճանաչում կամ... Քեզ պատասխանում եմ, որովհետև ամբողջովին ճշմարիտ ես: Բայց խնդրում եմ ասա՛, թե ո՛վ ես դու: Վստահ եմ, որ դու Աստված չես: Ես դրան չեմ կարող արժանի լինել: Դու նաև ասում ես, որ խիղճս էլ չես ու չէիր էլ ուզենա լինել: Լավ, իսկ ո՞վ ես դու: Ես քեզ հոգի անունն էլ չեմ կարող տալ, որովհետև իմ հոգին բավական պղտոր է, իսկ դու՝ մաքուր ու անաղարտ: Ես քեզ նաև սիրտ անունը չեմ կարող տալ, որովհետև դու հենց սրտիս՝ ինձ ես նամակն ուղղել: Հասկանում եմ, դու իմ ճշմարտությունն ես, բայց որտեղի՞ց ես, հարգելի՛ ճշմարտություն...
1.9.10
ԿԱ՛ՆԳ ԱՌ, ԱԿՆԹԱ՛ՐԹ…
Նարեկը մտավ դասարան: Մտավ իր ամենօրյա անկարգ ձևով. սկզբում աղմուկով բացեց դուռը, ապա ոտքերը քստքստացնելով անհամաչափ քայլերով մտավ դասարան` իր հետևից, գրեթե գետնին քսելով, քարշ տալով կաշվե դպրոցական պայուսակը: Այսօր, հակառակ արմատացած սովորության, չէր ուշացել դասերից: 8 անց 23 րոպե էր. դեռ հինգ-տասը րոպե կար մինչև դասերի սկսվելը: Նա նույն անկանոն քայլերով շարժվեց դեպի իր նստարանը, չհասած դրան` պայուսակը նետեց սեղանի վրա և դժգոհ կեցվածքով նստեց: Շուրջ երկու րոպե աչքերը հառած պահեց հանդիպակաց պատի կենտրոնում` սև գրատախտակի վերևում կախված Վ. Ի. Լենինի մեծադիր նկարին: Ի՛նչ էր մտածում, դժվար է ասել, բայց որ Նարեկի համար այս օրը մի տեսակ տարբերվում էր մնացած բոլոր օրերից, դա Նարեկը զգացել էր դեռ վաղ առավոտյան: Նախ մի հանգամանք. այն, որ ինքն առանց որևէ մեկի միջնորդության, կամովին արթնացել էր ուղիղ 7 անց 30 րոպեին, ինչը բացառիկ դեպք էր ամբողջ 7 տարվա դպրոցական կյանքի ընթացքում, լուրջ հիմքեր էր տալիս մտածելու, որ մի բան արտասովոր է այս օրվա մեջ:21.8.10
ՆԱՄԱԿ ԻՆՔՍ ԻՆՁ (մաս 1)
Կարդա՛ նաև`
ՆԱՄԱԿ ԻՆՔՍ ԻՆՁ (մաս 3)
ՆԱՄԱԿ ԻՆՔՍ ԻՆՁ (մաս 4)
ՆԱՄԱԿ ԻՆՔՍ ԻՆՁ (մաս 5)
Օ՜, ուրախություն, ես նամակ ունեմ...
Ողջո՛ւյն սիրելի՛, չէ՜... ավելի ճիշտ՝ պաշտելի անձ իմ: Ես քեզ նամակ եմ գրում... Ի՞նչ է, դու ծիծաղում ե՞ս ինձ վրա, որ քեզանից եմ քեզ նամակ գրում: Ծիծաղի՛ր, ես չեմ խռովի ու չեմ էլ տրտմի, ես ինձանից նեղացողը չեմ, իսկ դու՝ թերևս, ի՛նքդ որոշիր: Ծիծաղի՜ր, որովհետև դու չգիտես, որ ես քեզանից չեմ քեզ նամակ գրում, ես ինձանից եմ գրում: Ի՞նչ է, նորից ծիծաղդ գալիս է. լավ, դու գիտես, ես անցնեմ առաջ:
ՆԱՄԱԿ ԻՆՔՍ ԻՆՁ (մաս 4)
ՆԱՄԱԿ ԻՆՔՍ ԻՆՁ (մաս 5)
Օ՜, ուրախություն, ես նամակ ունեմ...
ՍԵՎԱՆՆ Է ԾՓՈՒՄ...
Սևանն է ծփում… Ծփում է հանդարտ, ծփում է մեղմիկ: Այնքա՜ն նազանք կա նրա խաղի մեջ, կոր կոհակների նրբին պարի մեջ, որ մարդ նայելիս ափսոսում է գեթ մեկ ակնթարթ հայացքը թեքել…
«Է՜հ… Արտաքին խաբկանք, ռոմանտիկություն, դարերով եկած Սևանի գովքը թարմացնելու պարտականություն… Չգիտեմ` ուրիշ ի՞նչ կերպ կարող եմ արտահայտել մարդկանց` Սևանին ձոնած մակդիրների ամբողջությունը, բայց մի բան հաստատ կարող եմ ասել. «Մարդի՛կ, ո՛վ մարդիկ, հատկապես հայե՛ր, Սևանը այն չէ, ինչ դուք եք տեսնում»:
20.8.10
ԳՈՒՅՆԵՐ
Անունն Այվազ էր, ազգանունն այդ պահին ինքն էլ չէր մտաբերում, միայն հիշում էր, որ բոլոր կտավների տակ «Այվազ» էր ստորագրում, հարևանները, հարազատները, բոլորն իրեն այդպես գիտեին:
Գիշերն անտանելի էր: Քառասուներեք տարվա մեջ մեկ անգամ էր նման գիշեր ունեցել, այն էլ` վաղանցիկ քսանում. ատամն էր գարշելիորեն տանջում` հոշոտելով նյարդերը: Այս գիշեր ցավը կար, ատամը չկար… թե՞… մի խոսքով գիշերն անտանելի էր:
Labels:
ապաշխարություն,
Աստվածաշունչ,
ավազակ,
արձակ,
գեղարվեստական,
խաչ,
Հիսուս Քրիստոս,
մայր տաճար,
նկարիչ









