Նարեկը մտավ դասարան: Մտավ իր ամենօրյա անկարգ ձևով. սկզբում աղմուկով բացեց դուռը, ապա ոտքերը քստքստացնելով անհամաչափ քայլերով մտավ դասարան` իր հետևից, գրեթե գետնին քսելով, քարշ տալով կաշվե դպրոցական պայուսակը: Այսօր, հակառակ արմատացած սովորության, չէր ուշացել դասերից: 8 անց 23 րոպե էր. դեռ հինգ-տասը րոպե կար մինչև դասերի սկսվելը: Նա նույն անկանոն քայլերով շարժվեց դեպի իր նստարանը, չհասած դրան` պայուսակը նետեց սեղանի վրա և դժգոհ կեցվածքով նստեց: Շուրջ երկու րոպե աչքերը հառած պահեց հանդիպակաց պատի կենտրոնում` սև գրատախտակի վերևում կախված Վ. Ի. Լենինի մեծադիր նկարին: Ի՛նչ էր մտածում, դժվար է ասել, բայց որ Նարեկի համար այս օրը մի տեսակ տարբերվում էր մնացած բոլոր օրերից, դա Նարեկը զգացել էր դեռ վաղ առավոտյան: Նախ մի հանգամանք. այն, որ ինքն առանց որևէ մեկի միջնորդության, կամովին արթնացել էր ուղիղ 7 անց 30 րոպեին, ինչը բացառիկ դեպք էր ամբողջ 7 տարվա դպրոցական կյանքի ընթացքում, լուրջ հիմքեր էր տալիս մտածելու, որ մի բան արտասովոր է այս օրվա մեջ:
Առավոտյան արթնացավ ինչ-որ ձայներից, որ նմանեցրել էր փողոցում տեղի ունեցող կռիվ-վիճաբանության ձայների, բայց, ի զարմանս իրեն, պատուհանից դուրս, բացի երթևեկող ավտոմեքենաներից և մի քանի արագաքայլ մարդկանցից ոչինչ չտեսավ:
Կարո՞ղ է հիվանդացել է: Չէ՛, չի հիվանդացել, բայց մի ինչ-որ հիվանդագին, հոգին հյուծող զգացում է պաշարել նրան. ասես տենդի մեջ լինի, գլխի ներսում անսովոր թանձր մշուշ է, քունքերը մի տեսակ սեղմվում են: Որոշ պահերի անգամ չի գիտակցում, թե ի՛նչ է կատարվում շուրջբոլորը և չի հասկանում, թե ինքն ի՛նչ է անում: Զարմանալի է: Տենդագին վիճակում է, բայց ջերմի նշույլ չկա: Հակառակի պես մրսում է, դողալու աստիճան մրսում. եղանակը փոխվել է: Երեկ բավական տաք էր, իսկ այսօր մռայլ ամպերը վարագույրների պես կախ են ընկել երկնքից և մթնեցրել են օրը: Արևը, թվում է, ընդհանրապես չի էլ արթնացել գիշերային քնից: Մռայլությունը հուշում է, որ շուտով ձյան առաջին փաթիլները, լողալով օդում, վայրէջք կկատարեն գորշ ասֆալտի վրա, որի անդուրեկան հոտը, միախառնված փոշու հոտի հետ, այսօր տարածվել է քաղաքով մեկ:
8 անց 30 րոպե: Զանգը հնչեց ճիշտ ժամանակին: Նարեկը դժկամորեն գլխից հանեց հաստ գլխարկը և անփույթ ձևով խորճկեց վերարկուի գրպանը: Արձակեց վերարկուի վերին կոճակը, անցավ երկրորդին, բայց կանգ առավ. հասկացավ, որ կմրսի առանց վերարկուի, որը թեև հագին էր, բայց հազիվ թե դրա բարակությունը կարողանար տաքացնել տղային: Ամեն դեպքում վերարկուն մնաց Նարեկի հագին: Նա նույն դժկամությամբ, ինչպես որ հանել էր գլխարկը, բացեց հնացած պայուսակի «երախը» և այնտեղից դուրս բերաց երկրաչափության դասագիրքը. առաջին երկու ժամերը երկրաչափություն էր, Նարեկի ամենաատելի առարկան:
…Անսպասելիորեն դուռը բացվեց, և ներս ընկած համադասարանցիներից մեկը ցնծությամբ հայտարարեց, որ «Քանոնը» (այդպես էին կոչում երկրաչափության ուսուցչուհուն, հավանաբար նրա նիհար ու բարձրահասակ կառուցվածքի և մի գուցե նաև քանոնների հետ կապված առարկայի տերը լինելու համար) դասի չի գալու:
Ցնծություն. ամբողջ երկու դասաժամ դասարանը ազատ է:
Նորից տարօրինակ փաստ. Նարեկը չուրախացավ, ավելի ճիշտ անտարբեր մնաց այդ «ավետիսի» նկատմամբ: Բայց դա հաստատ կապված էր օրվա հետ: Ուրիշ անգամ Նարեկը պիտի ոգևորվեր, ուրախությունից «հուռա՜» կամ մեկ այլ բացականչություն արձակեր, պիտի ելներ սեղանի վրա և պարեր, որոշ դեպքերում ոտքով հարվածեր բազմատանջ պայուսակին ու այն վայր գցեր սեղանից: Այսպիսին էր Նարեկն իրականում: Բայց այսօր նրա հետ մի բան այն չէր: Նունիկն էլ` կողքին նստող սևաչյա սիրունիկ աղջնակը, ում վերաբերյալ Նարեկը միշտ ասում էր «իմ սիրածն է», զգացել էր այդ: Նա նկատել էր, որ Նարեկի միշտ աշխույժ աչքերը մի տեսակ անտարբեր էին քննում շուրջը, իսկ պահվածքը ճնշված էր ու շփոթված` նման դասը լավ չսերտած աշակերտի պահվածքին դաս պատասխանելու ժամանակ: Բայց Նարեկը երբեք էլ չի ընկճվել ու չի շփոթվել ոչ մի իրադրության մեջ: Նա մասնագետ էր ստեր հորինելու բնագավառում և շատ հաճախ նրան հաջողվում էր ուղղակիորեն ուսուցչից կորզել իր համար առավելագույն գնահատական համարվող «երեքը»: Ի՞նչ էր պատահել Նարեկին, Նունիկն էլ չէր հասկանում: Նարեկն անգամ չարեց իր ամենահասարակ, հանապազօրյա չարաճճիությունը` չքաշեց Նունիկի սև հյուսքերից կամ չկսմթեց նրա դաստակը: Այս պարագան անգամ մի քիչ վիրավորեց Նունիկին: Անկարելի էր հավատալ. դա Նարեկը չէր: Պատկերը Նարեկինն էր: Նույն թափթփված տղան` գզգզված մազերով, փոշոտ կամ կավճոտված տաբատով, տաբատից կիսով չափ դուրս ելած վերնաշապիկով, անճոռնի ձևով կապված կարմիր վզկապով (ի դեպ վզկապի հանդեպ անփույթ վերաբերմունքի համար Նարեկն այնքան նկատողություններ ու պատիժներ էր ստացել, որ դպրոցի տնօրինությունն այլևս դադարել էր նրան որևէ բան զգուշացնելուց), թանաքոտ ձեռքերով, կեղտոտ կոշիկներով… Բայց պահվածքը Նարեկինը չէր: Նունիկին զարմանք պատճառեց հատկապես այն, թե ինչո՛ւ Նարեկը ոչ մի խենթություն չարեց ուրախալի նուրության կապակցությամբ: Նունիկը փորձեց շեղել Նարեկին մտքերից, որոնք հիրավի բութ էին ու անկապ, և հանկարծակի բոթեց ընկերոջ կողը` ուրախ աչքերը ցոլացնելով Նարեկի վրա: Նարեկը պահի տակ կտրուկ շրջվեց և այնպես հարվածեց աղջնակին, որ վերջինս ճչալով գլուխն առավ ձեռքերի մեջ և սկսեց հեկեկալ: Դասասենյակում քար լռություն տիրեց. ուրախության ճիչերը կտրվեցին: Մի քանի աղջիկներ համարձակվեցին մոտենալ Նունիկին և գրկելով նրան` սկսեցին շոյել նրա գլուխը, մխիթարել և վախվորած նայել Նարեկին` փորձելով հասկանալ նրա այս վարմունքի առիթը կամ իմաստը:
Նարեկը ետ նայեց: Դասարանի մյուս անդամները քար էին կտրել. Նարեկից երբեք նման բան, այն էլ Նունիկի հանդեպ չէին էլ կարող պատկերացնել: Նարեկը զարմացական հայացքով զննում էր շուրջբոլորը և նման հանցագործի, ով հանցանքը գործում է չգիտակցելով` ոգելիցի կամ թմրադեղի ազդեցության տակ, կարծես հարցնում էր` ո՛րն է բոլորի` այդպես ապշած իր վրա նայելու պատճառը:
Լսելով Նունիկի հեկեկոցը` Նարեկը նոր միայն ետադարձ հայացգ գցեց և հիշեց, որ մոտ մեկ րոպե առաջ անիմաստ տեղը հարվածել էր նրան: Նարեկը շիկնեց: Սա, թերևս, այդ օրվա մեջ նրա դեմքին հայտնված առաջին արտահայտությունն էր, որ փոխարինելու եկավ նրա անորոշ մռայլությունը: Նարեկը խոնարհեց գլուխը և սկսեց մտածել: Սեփական մտքերը ինքն էլ չէր կարողանում հասկանալ: Պարզապես աչքի առաջ ինչ-որ տարօրինակ գծեր էին հայտնվում, ականջին ինչ-որ ճիչեր էին հասնում` նման աղերսանքների, բայց ամեն ինչ մնում էր ծածկված նույն անորոշության շղարշով:
… Մտքեր, մտքեր, մտքեր… Այսքան շատ Նարեկը երբեք չէր մտածել: Բայց միայն թե կարողանար հասկանալ, թե ի՛նչ է մտածում: Մտքերն առավել քան խառն էին:
… 10 անց 05 րոպե: Զանգ: Երկու դասաժամն ինչպես անցավ, Նարեկը չկարողացավ ըմբռնել: Դասարանը այս երկու քառասունհինգ րոպեների ընքացքում զսպված լռության մեջ էր. անգամ դասամիջոցի դուրս չեկավ. Նարեկի պահվածքը սարսափ էր ազդել նրանց վրա, թեպետ և Նարեկը երբևէ ո՛չ դասարանում, ո՛չ դրանից դուրս բռնակալ-տիրանի համբավ չէր ունեցել:
Երրորդ դասաժամ. կենսաբանություն: Դասից չանցած տասնհինգ րոպե, Նարեկը, օգտվելով ծերուկ ուսուցչի բարությունից, դուրս ելավ դասարանից: Անմիջապես վազեց դուրս: Նորից նույն ծանր սառը օդն էր կանգնած մթնոլորտում: Ինչո՞ւ էր օրն այսպես դժկամ, այսպես մռայլ, այսպես անգութ` պատրաստ սպանելու Նարեկին իր անորոշությամբ: Իսկ քամին շարունակում էր օդից կլանել ձայնային ալիքներ և Նարեկի ականջներին հասցնել տարօրինակ ձայներ: Ականջում ձայներ էին, բայց դրսում` անդրշիրիմյան լռություն, որը պահի տակ ընդհատվում էր ճնճղուկների խմբերի անհանգստացած ճռվողյունով: Ուրիշ ոչ մի ձայն չէր լսվում: Երևի դրսում միջուկային ռումբ էր տրաքել, որի ամենակործան ալիքները չէին կարողացել թափանցել դպրոցի պատերից ներս: Երևի… Լռությունը, օրվա մռայլությունը, երկնքում տարածված տհաճ հոտը, Նարեկի ականջներում արձագանքող աղմուկ-աղաղակը, անորոշ հայտնվող-անհետացող գծերը… այս ամենը չափազանց տարօրինակ էր: Ահա մի ձայն ևս. շան կաղկանձ` միալար ու զայրագին:
… Նարեկը նայեց ձեռքի ժամացույցին: 10 անց 45 րոպե էր: Շուտով զանգը պիտի հնչեր: Վերադարձավ դասարան և նույն մտահոգության մեջ զբաղեցրեց իր տեղը` միաժամանակ մի ներողություն հայցող հայացք գցելով Նունիկի վրա, որը խոնավ աչքերը խոնարհած, նվազ ձայնով պատասխանում էր դասը: Նունիկը չնկատեց Նարեկի հայացքը: Նարեկը գլուխը հենեց ձախ ձեռքին և հայացքը հառեց առաստաղից կախված գնդաձև լամպին: Դրա արձակած պղտոր լույսի մեջ էլ էին գծեր ու բծեր պատկերվում:
… Նորից զանգ. 10 անց 55 րոպե: Այսօր զանգն ասես չի դադարելու հնչել: Լավ է: Նարեկն ուզում է, որ զանգը շուտ-շուտ հնչի: Ինչքան շուտ-շուտ հնչի, այնքան շուտ ինքը կգնա տուն և մի գուցե այնտեղ կկարողանա մոռացության տալ տանջող անկապ մտքերը: Իսկ եթե դասերից այսօր էլ փախչի՞: Չէ՛. տանը նորից հարձուփորձ պիտի սկսվի, և տանեցիների հետաքրքրությունը Նարեկը պիտի ստիպված լինի բավարարել հիմնավոր ստերով:
… Նարեկը սթափվեց մտքերից: Հայոց լեզվի ուսուցչուհին գրատախտակին գրում էր: Ավարտեց գրելը: Նարեկը մտքում վանկ առ վանկ կարդաց. «Կա՛նգ առ, ակնթա՛րթ…», իսկ դրա տակ` փակագծերի մեջ` «շարադրություն»:
Շարադրություն… Նարեկը չի սիրում շարադրություններ գրել: Չի կարողանում գրել, դրա համար էլ չի սիրում: Բայց մի բան գրել պետք է: Նարեկը հնարավորին չափ գեղեցիկ ձեռագրով արտագրեց գրատախտակին գրվածը: Փորձում էր վերհիշել, թե ինչպե՛ս էին սկսվում այն շարադրությունները, որոնք ինքը քրոջ օգնությամբ երբևէ գրել էր. «Տարվա եղանակներից ամենաշատը ես սիրում եմ գարունը…», «Մեր ընտանիքը բախկացած է հինգ հոգուց…», «Այս ամառային արձակուրդները ես անցակացրել եմ քեռուս տանը…»: Ահա՛, շարադրությունների այս սկսվածքները առաջնահերթ կարողացավ մտաբերել Նարեկը, սակայն սրանցից ո՞ր մեկով կարելի էր սկսել մի նոր շարադրություն, այն էլ «Կա՛նգ առ, ակնթա՛րթ…» վերնագրով:
… Նորից ձայներ` նման ռադեոընդունիչից արձակված այն ձայներին, որոնք «հնչում» են ռադեոալիքը փնտրելու ժամանակ:
… Նարեկը նայեց ժամացույցին. 11 անց 38 րոպե: Տարօրինակորեն նրա սիրտը սկսեց թպրտալ, ինչպես մորթվելու համար պատրաստված գառը` դանակի շեղբը կոկորդին զգալու ժամանակ: Նարեկը ձեռք բարձրացրեց դուրս գնալու համար: Ուսուցչուհին գլխով բացասական շարժում արեց: Նարեկը նորից նայեց ժամացույցին. 11 անց 39 րոպե: Օդը գերծանրություն ստացավ: Նարեկի ռունգերը դադարեցին ընդունել դրա մուտքը դեպի թոքերը, իսկ աղմուկն ականջներում սատկացավ այն աստիճան,որ Նարեկը սկսեց պարզորոշ աղաղակներ ու լացուկոծ լսել: Նարեկը նորից նայեց ժամացույցին. 11 անց 40 րոպե: Անկարելի էր դիմանալ. օդը չէր բավարարում նրան, ականջները տրաքում էին աղաղակներից, սիրտը ծակծկում էր այնպես, ասես կրծքի տակ ոզնու կծիկ պատսպարված լիներ, իսկ աչքերից սկսեցին արցունքներ գահավիժել, առատ արցունքներ: Նարեկը ջղաձգորեն թռավ տեղից և ոտքի կանգնեց, ահաբեկված նայեց ուսուցչուհու` հարց արտահայտող աչքերին և ձեռքը մեկնելով պատից կախված ժամացույցի ուղղությամբ` ամբողջ կոկորդով աղերսագին աղաղակեց.
- Կեցի՛, մոմե՛նդ, կեցի՛…

…11 անց 41 րոպե… 7-ը դեկտեմբերի… 1988 թվական… Գյումրի… Ցնցում… Երկրաշարժ…
Միացի՛ր ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻՆ նաև facebook-ում
Միացի՛ր ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻՆ նաև facebook-ում
10 արտահայտվիր:
hrashali er! Bravo! Pshaqaxveci..
Էությամբ բծախնդիր մարդ լինելով,ես հիացած եմ,վողջ ընթերցման ընթացքում լառվածութըուն էի զգում և չէի պատկերացնում ինչ ավարտ կունենա,իսկ վերջաբանը ապշեցուցիչ էր,մարմնովս սարսուռ զգացի;ԱՊՌԵՍ ՇԱՏ ԼԱՎՆ ԷՐ:
Իրոք շատ հրաշալի պատմություն էր:Ամբողջ մարմնովս սարսուռ անցավ:Ես ապշած եմ...ԲՐԱՎՈ
կեցցես, լավ ես գրել, կարծես ինքդ ապրել էիր նույն զգացումները....ցավալի էր...հուզիչ....
Z.R.
Ընթերցելուս ամբողջ ընթացքում մտովի վերապրեցի այդ օրը վայրկյան առ վայրկյան, չնայած դեռ փոքր էի ու դպրոց չէի գնում: Անմեղ զոհերը երևի աղոթք խնդրեցին: Հավերժ հիշատակ:
Այնքան հուզիչ էր, արցունքով լցվեցին աչքերս: Ես 6 տարեկան էի, բայց ամեն բան հիշում եմ... Անահիտ
Շատ զգայացունց էր, շնորհակալություն: Հուսամ` այսուհետ հաճելի տպավորություններով կոգեշնչվեք
<< Կեցի՛, մոմե՛նդ, կեցի>>................ erani hnaravor liner... Astvat tox pahapan lini ashxarhi bolor manuknerin, vor nranq erbeq chunenan ayn dajan zgacoxutyunnern u chtesnen ayn , inch tesan mer Loru ev SHiraki manukner@...........
@Анонимный : Տերը թող ի կատար ածի Ձեր աղոթքն ու ցանկությունը։
Armine Barseghjan - Facebook
Հրաշալի հոդված, դիպուկ և իրական...Իսկ այս իրականությունը անշուշտ պիտի փոխվի...
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: