«Ո՞ւր…, ինչո՞ւ…,
ինչպե՞ս…, ի՞նչ կա…»,- հարցնում էին զանգվածի մեջ պատահականորեն սուզված մարդիկ և չստանալով
պատասխանը կամ պարզապես չլսելով` մյուսների հետ հոսում էին Հարության Տաճար:
…Հորիզոնում երևաց
Տաճարի խաչը, ապա` գմբեթը, և «սովահար» խաժամուժը ցնորվեց որպես դիվահար. խլացած
գոռում-գոչյունից` հողմի պես ավերած սուրաց առաջ` կոխան դարձնելով ոտքի տակ
հայտնվածներին:
«Ո՞ւր…, ինչո՞ւ…,
ինչպե՞ս…»,- դարձյալ տրվում էին զարմացական հարցերը: «Ճրագալույց է,- պատասխանում
էին կորամեջք, նախանձահույզ պառավները,- գնանք կրակ բերենք…»:
Ամբոխը` որպես սնդիկի
մի զանգված` ծանր ու վտանգավոր, անձուկ միջանցքով գլորվում էր դեպի Սուրբ
Հարության Տաճար:
-…Կանգնե՛ք,- լսվեց
դիմացները կտրած մանչուկի զիլ ճիչը. զանգվածն աներևույթ մի ուժով վայրկենաբար
արգելակեց ընթացքը:- Նա, Ում փնտրում եք,
այստեղ չէ. Նա հարություն է առել… ձեր մեջ փնտրեք Նրան…
Ամբոխը գազանի պես
մռնչաց զայրագին, ոռնաց ահեղաձայն, ակնթարթում կլլեց մանկանն ու շարունակեց իր մոլեգին
արշավը դեպի «կրակը»…
(2011)
Պատմվածքը հունարենով՝
Տաթևիկ Ստեփանյանի թարգմանությամբ
4 արտահայտվիր:
Կեցցես․․․
Նա հարություն է առել… ձեր մեջ փնտրեք Նրան…)) Շատ լավն էր, շատ եմ սիրում կարճ ու ասելիքով հարուստ գրականություն, էդպես ստեղծագործում է մեր օրերի ամենահզոր պոետը` Նշան Աբասյանը, ու մեկ էլ այս գործում տեսա դա: Բառային կրկնությունները շատ լավն էին, հրաշալի ռիթմ էին հաղորդում:Ընտիր էր:Տա Թև
Մոլագար Ճշմարտությունից շեղված ամբոխը...միգուցե այդպես էլ ճշմարտությունը չճաշակած ուր մնաց թե շեղված, շատ արդիական երևույթ է...
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: