Հետաքրքիր է... Հոգեբանության մի ամբողջ ճյուղ կյանքի մղիչ է համարում մահը... Համաշխարհային
փիլիսոփայության գրական լավագույն էջերը
իրենց խոկումներում որպես առանցք մշտապես ունեն դարձյալ մահը... Կրոնները` «մեծից փոքր», թերևս այլ նպատակ չունեն, եթե
ոչ հաղթահարել մահվան վախը, շրջանցել այն, և ի վերջո` վերացնել այն... Հարություն, ռեինկարնացիա, ջաննաթի
արժանացում...
Showing posts with label շախմատ. Show all posts
Showing posts with label շախմատ. Show all posts
3.12.11
ՄԱՀՎԱՆԻՑ ԱՌԱՋ
Հետաքրքիր է... Հոգեբանության մի ամբողջ ճյուղ կյանքի մղիչ է համարում մահը... Համաշխարհային
փիլիսոփայության գրական լավագույն էջերը
իրենց խոկումներում որպես առանցք մշտապես ունեն դարձյալ մահը... Կրոնները` «մեծից փոքր», թերևս այլ նպատակ չունեն, եթե
ոչ հաղթահարել մահվան վախը, շրջանցել այն, և ի վերջո` վերացնել այն... Հարություն, ռեինկարնացիա, ջաննաթի
արժանացում...
Labels:
աղոթք,
Աստվածաշունչ,
թիթեռ,
կյանք,
Հիսուս Քրիստոս,
ձեռնադրություն,
մահ,
մտքեր-մտքեր,
շախմատ
27.7.11
ՀՊԱՐՏԱՆԱԼՈՒ ԻՐԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿՆ Է
Վերջին օրերին մտքիցս դուրս չի գալիս շախմատի աշխարհի 4-րդ ու անպարտելի չեմպիոն Ա.Ա. Ալյոխինի խոսքերից մեկը. «Ես շախմատ չեմ խաղում, ես շախմատով պայքարում եմ»: Միտքը վերհիշելու առիթ, անշուշտ, տվեց ՀՀ հավաքականի փայլուն ելույթը աշխարհի առաջնությունում և դյուցազնական հաղթանակը Չինաստանում: Միշտ մտածել եմ, թե ինչո´ւ է շախմատը համարվում սպորտաձև, երբ այն օլիմպիական հանրահայտ «ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ, ԱՎԵԼԻ ԱՐԱԳ, ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ» լոզունգին, կարելի է ասել, չի համապատասխանում, երբ ֆիզիկական ուժ ու մկանային վարժություններ դրանում չկան: Ալյոխինի` մի առիթով ականջիս հասած միտքը հարթեցրեց կասկածներս. շախմատը ողնուծուծով պայքար է, որտեղ բարձրությունը մտքի հեռահար թռիչքն է, արագությունը մտքի սլացքը և ուժը մտքի ճկունությունը: Եվ հիմա Հայաստանը ամենաբարձրը, ամենաարագն ու ամենաուժեղն է շախմատի աշխարհում, կրողն ու պահողն է աշխարհում ամենաթանկ գնահատվող ռեսուրսի` մտքի ու գիտելիքի, և ես չափազանց ուրախ եմ, հպարտ ու երախտապարտ...


