
Ինչ էլ անես, միևնույն է, մահը քո ստվերն է, ինչ էլ անես, միևնույն է, կյանքի անցյալ
ամեն մի վայրկյանը ևս մեկ վայրկյանով քեզ ու ինձ մոտեցնում է մահվանը:
-Բայց...
-Էլ ի՞նչ «բայց». մահը «բայցեր», տարատեսակներ,
պայմանականություններ չի ճանաչում, մահը մահ է... - կասի նա, ով ամեն մի ակնթարթն
ապրում է այնպես, կարծես այն իր կյանքի առաջին ակնթարթն է:
Իմաստուն մարդիկ, սակայն, խորհուրդ էին տալիս
կյանքի ընթացքում երբեք բաց չթողնել այն միտքը, որ գուցե ապրում ես վերջին րոպեներդ. «Հիշի՛ր մահվանդ մասին
և երբեք մեղք չես գործի»: Քրիստոս ասում էր, որ
մահն էլ տեսակներ ունի` մարմնավոր (ֆիզիկական, կենսաբանական) մահ, հոգու (հոգևոր)
մահ, բարոյական մահ...
Այսօր մեկ այլ մահ էլ եմ զգում,
բայց մի տեսակ բառեր չեմ գտնում այն բնութագրելու համար: Գիտե՞ս ինչպիսի մահ է.
այն մահից, որ ունենում է թրթուրը կամ հարսնյակը թիթեռ դառնալուց առաջ, կամ,
օրինակ` այն մահից, որով «զոհաբերում» են շախմատային զինվորին` թագուհու վերածելու համար,
մի տեսակ հեղափոխական մահ, որի մասին առաքյալը գրում է. «հեռո՛ւ վանեցեք ձեզնից հին մարդուն իր նախկին կենցաղով, այն, որ ապականված է խաբեպատիր ցանկություններով. նորոգվեցե՛ք ձեր մտքով և հոգով ու հագե՛ք նոր մարդը, որ ստեղծված է ըստ Աստծու՝ արդարությամբ և ճշմարիտ սրբությամբ» (Եփես. 4:22-24):
Հիմա... այս մահով պիտի մեռնեմ ես (կյանքիս լավ ու վատ դրվագներն անցնում են աչքիս առջևով. սովորաբար, ասում են, այդպես էլ լինում է մեռնելուց առաջ), պիտի մեռնեմ` Քրիստոսով այլ` «նոր», «ճշմարիտ» ու «արդար» մարդ ծնվելու
երազանքով, սպասումով, հույսով լինելու այնպիսին, ինչպիսին Քրիստոս Տերն է`
հոգատար, բարի, աննախանձ ու զուսպ, խաղաղ, աղոթող, ներող ու սիրող, ամեն ինչ տվող ու ոչինչ ստացող,
եսը մոռացած` ուրիշով ապրող...
Գժվել կարելի է... Աղոթի՜ր խնդրեմ... Աղոթի՛ր
խնդրեմ ոչ թե մեռնողիս, այլև Բարձրյալի շնորհով ծնվողիս համար...
Շնորհակալ եմ, Տե՛ր...
6 արտահայտվիր:
verjin hatvac@ shaaaaaaaaaat sireci, gexecik er shaaaaaaaaaaaat, karcumem haskacel em te inch mahvan masine xosq@, tox ays nor kyanq@ ASTCO orhnutyunnerov li mi nor chanaparhi skizb darna vor mer TIROJ@ ev joxovrdin anxaxt havatov u hamberutyamb carayes...
Եթե ճիշտ եմ հասկացել, ուրեմն այլաբանությունը "սարսափելիորեն", ապշեցնելու չափ հրաշալի էր.....
Շնորհակալություն հրաշալի նյութի համար:մենք էլ կփորձենք մեր աղոթքներով զորակից լինենք ձգտմանդ հասնելու համար
Ապրիր այնպես, ասես վերջին վայրկյանն ես ապրում կյանքիդ ու այդժամ ակնթարթն անգամ այնքա՜ն բովանդակալից կլինի...
Գեղեցիկ էր...բարի~ ծնունդ, ցավում եմ, որ այնչափ ուժեղ չեմ, որ վերածնվեմ` Աստծուն մոտ կանգնելու համար...ես միայն անօգուտ փորձում եմ անընդհատ...ես քեզ խնդրում եմ, մա'րդ, երբ մաքրված կանգնես Աստծո առաջ, աղոթիր ինձ համար ու խնդրիր Աստծուն, որ ինձ ուժ և իմաստություն տա... . ես տկար եմ ու խակ, ես դատարկ եմ ու մեղավոր...խնդրիր, որ մաքրի ինձ` հանդուգն մարդուս,սովորեցնի ինձ ապրել ամենօրյա հավատով ու սիրով ու չխեղճանա մեղքի առաջ...
Մի մեղավոր
@Анонимный :Վերածնվելու համար ուժեղ լինելը չե որ պետք է այլ միայն Աստծո ցանկությունը և հետո մարդիկ երազում են Դրախտ գնալ և չգալ այս օրեցոր ավելի մեծ մեղքեր գործող աշխար որովհետեվ եթե դու գաս այս աշխար նորից վերածնվելով դու մի մանուկ կլինես և ոչինչ չես հիշի քո անցյալից և պատկերացում չես ունենա արդյոք այս անգամ կկարողանաս հաղթահարել անվերջ թվացող փորձությունները։
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: