Showing posts with label ծնունդ. Show all posts
Showing posts with label ծնունդ. Show all posts

21.8.15

5 ՏԱՐԻ և ՄԵԿ ՕՐ ՄԻԱՍԻՆ

Այո, սիրելի ընթերցողներ, այսօր ճիշտ 5 տարի և մեկ օր է, ինչ ՍԱՐԿԱՎԱԳԱԳԻՐՔԸ ծնվել է: Մեր բլոգը լույս աշխարհ է եկել 2010թ. օգոստոս 20-ին: Եվ քանի որ միայն այսօր էր՝ հիշեցի, որ ծննդյան օրը վրաս անցել է և մոռացել եմ ամեն տարվա նման հաշվետվություն տալ, որոշեցի այսօր գրել: Չնայած անկեղծ լինենք... Այս անգամ գրելիք շատ բան էլ չկա: Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս անցյալ տարվա մեջ՝ 2014-ի օգոստոսից մինչև այսօր, շատ բան չի փոխվել:
Այնուամենայնիվ մի քանի փոքրիկ ձեռքբերումներ ունեցանք: 

Նախ հաջողեցինք ստեղծել բլոգի app-ը (դեռևս շատ պարզեցված տարբերակով) android սարքավորումների համար, որպեսզի ընթերցողները դյուրություն ունենան իրենց խելացի հեռախոսների կամ «պլանշետների» մեջ գտնելու մեր գրառումները:

20.8.14

ՍԱՐԿԱՎԱԳԱԳԻՐՔԸ 4 ՏԱՐԵԿԱՆ Է

Ամենամյա ավանդույթ է դառնում ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻ տարեդարձի օրը հաշվետու գրառում անելը: Ի վերջո, երբ մեկ տարով ավելի մեծանում ենք, պիտի նաև փաստենք, որ սոսկ 365 օրերի չէ, որ գլորել, այլ մեծացել ու հասունացել ենք խոսքով ու գործով: 
Այսպիսով, սիրելի՛ ընթերցող, այսօր՝ օգոստոսի 20-ին, ՍԱՐԿԱՎԱԳԱԳԻՐՔԸ դարձավ 4 տարեկան, ինչը մեկմեկու շնորհավորելու լավ առիթ է տալիս :):

Այս անգամ նպատակ չունեմ երկար-բարակ վիճակագրություններ կազմելու (անցյալ տարիների վիճակագրությունները կարող եք գտնել «ԲԱՐԵՎ, ԸՆԹԵՐՑՈՂ», «ԷՎՈԼՅՈՒՑԻԱ» և «ԱՅՍՊԵՍ ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ՝ 3 ՏԱՐԻ» հոդվածներում), միայն թե պիտի ասեմ, որ անցյալ տարի օգոստոս ամսին ինքներս մեր առջև դրած բոլոր առաջադրանքները այլևս իրականություն են, և դրանց շնորհիվ բլոգը բավականին մեծ առաջընթաց ունի թե՛ իր այցելությունների թվով (մոտ 150.000 մեկ տարում), թե Ֆեյսբուքյան էջի հավանողների թվով (շուտով կհատենք 5.000-ը) և թե հրապարարակումների քանակի մեջ (ներկայումս բլոգն ունի ավելի քան 300 գրառում):
Չեմ սխալվի, եթե ասեմ, որ այս ձեռքբերումների հիմնական խթանիչները եղան բլոգում կյանքի կոչված 2 մեծ նախաձեռնությունները՝ «ՆԱ ՔԱՀԱՆԱ Է» մրցույթը և Նոր Կտակարանի մեկնության ԲԱՆԱԼԻ ծրագիրը: Այսքանը, թերևս...

20.8.13

ԱՅՍՊԵՍ ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ՝ 3 ՏԱՐԻ

Այսօր, սիրելի՛ընթերցող, ՍԱՐԿԱՎԱԳԱԳԻՐՔԸ դարձավ 3 տարեկան:

Այո՛, մեղքս ինչ թաքցնեմ, նորանոր ձեռքբերումների ու էվոլյուցիաների մասին դժվարանում եմ խոսել, քանզի արդեն 8-րդ ամիսն է, ինչ ժամանակիս պակասը թույլ չի տալիս գլխում ծագած թեմաներն ու ծրագրերը կյանքի կոչել: Բայց և չենք հիասթափվում. բլոգը անգործածության չի մատնվել, այլ կամաց-կամաց, փոքրիկ քայլերով առաջ է գնում: Շատ պիտի փափագեի աշխատանքիս մեջ միայնակ չմնալ (անշուշտ կան մեծ շնորհակալությունների արժանի մարդիկ, ովքեր կես խոսքից օգնում են ինձ բլոգային այս կամ այն հարցում), որպեսզի կազմակերպված ընթացքով մեծանար բլոգը, բայց ունենքայն, ինչ ունենք:

Իսկ թե ինչ ունենք, ներկայացնեմ փոքրիկ հաշվետվությամբ՝

20.8.12

ԷՎՈԼՅՈՒՑԻԱ

Ո՛չ, այսօր ի զարմանս շատերիդ, չեմ խոսելու Դարվինի տեսության շուրջ, չեմ հիմավորելու և չեմ քննադատելու այն։ Այսօրվա վերնագիրը այլ բանի է վերաբերում։ Դեռևս մեկ տարի առաջ (տե՛ս ԲԱՐԵՎ, ԸՆԹԵՐՑՈ՛Ղ) օգոստոս ամիսը հայտարարել էի , ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻ մեկամսյակ, և դրա բուն պատճառն այն էր, որ չէի հիշում, թե օգոստոսի ո՛ր օրն էի բացել բլոգը։ Հետագայում պարզեցի, որ դա եղել է հենց այս օրը՝ օգոստոսի 20-ին։ Այնպես որ այսօր Սարկավագի բլոգի երկու ամյակն է, ինչի առթիվ ամեն բանից առաջ շնորհավորում եմ այս բլոգի մշտական (և ոչ այնքան) ընթերցողներին։
Իսկ թե ինչու այս գրառումը անվանեցի ԷՎՈԼՅՈՒՑԻԱ, շատ պարզ է, որովհետև այսօր միասին պիտի աչքի անցկացնենք, թե զարգացման ի՛նչ ճանապարհ է անցել բլոգը։

6.12.11

ԾՆՆԴՅԱՆ ՆՎԵՐ

Ասում են` «երկու երնեկ մի տեղ չի լինում...»
Ներքին մի ձայն, մի համոզում ինձ միշտ հուշում էր, որ կյանքիս ամենամեծ նվերը պիտի ստանամ քսանհինգ ամյակիս առնչությամբ: Նվերը շնորհընկալաբար ստացա, ստացա ճիշտ այն օրերին, երբ սիրելի մայրս սրանից մեկ քառորդ դար առաջ երկունքի ցավ էր քաշում հանուն ինձ... Դրանից ճիշտ քսանհինգ տարի անց, Քրիստոս ինձ որպես նվեր վերստին ծնվելու իրավունք տվեց: