Գիտե՞ս սիրելիս, ինչ չափով, որ կուզեիր կողքիդ լինեի, ինձ համար քիչ է. ես ավելին կուզեի... Չգիտեմ, թե ի
՛նչ չափի միավորով է չափվում այդ, բայց աշխարհի և ոչ մի սարքավորում այն չափել չի կարող. միայն Աստծո ստեղծած ամենանուրբ, անկրկնելի, ամենաժրաջան փոքրիկ սարքը` մարդկային սիրտը, կարող է չափել կարոտս, ցանկությունս, սերս... Ես սենտիմենտալ չեմ, գիտես, բայց ես կուզեի գրկել քեզ հիմա, ամուր գրկել, այնքան ամուր, որ փոքրիկս որովայնումդ ուժեղ քացի տար` «Պա
՛պ, բոլ ա մամայիս ճզմես ձեռքերիդ մեջ»: Ու մենք կլացեինք, առատ, անսքող արցունք կգնար մեր զույգ աչքերից (ինչպես որ հիմա ես եմ լաց լինում) ու արցունքներով հրաժեշտ կտայինք ամեն անսվաղ, անհարթ ու տհաճ, կսկիծ ու լարում, ցավ ու արցունք բերող ամեն մի բանի... Իրար կհպեինք շուրթերը մեր պաղ ու կշշնջայինք «Դե՛, մնա ՜ս բարով, արդեն անցյալ տարի»:
Դու կկոճկեիր վերնաշապիկիս կոճակը վերին (ինչպես սիրում ես), ճակատս կդրոշմեիր հեզիկ համբույրով, իսկ ես փոքրիկ-փոքրիկ սպիտակ ափերը քո այտերիս հպած նուրբ կշշնջայի «ՇԱ՜Տ ԵՄ ՍԻՐՈՒՄ ՔԵԶ»: Ու ձեռք ձեռքի տված մենք կբացեինք նոր տարեգալոց վարագույրը մեծ և քայլքով ամուր, որ կոչվում է սեր, առաջ կընթանայինք մեր փոքրիկի հետ` հավատքը սրտում:
Հիմա սիրելիս, երբ տարածքն է միայն բաժանարարը մեր, ե՛կ իրագործենք տեսլականն իմ այս աղոթքում խոնարհ:
ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ: ՇՆՈՐՀԱՎՈՐ ԻՄ ՍԵՐ:
Միշտ քո` ...
2011, 12,31
23:55
Մայրավանք