30.12.11

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ

Տարվա ավարտը մի տեսակ հաշվետության նման է. մտովի ետ ես թերթում տարեգրությունդ, կարդում կարմիրով ընդգծված տողերը, ուրախանում ու ոգևորվում դրանցով, մերթընդմերթ աչքիդ են ընկնում կարճ ու լակոնիկ մտքեր` ընդգծված սևով, որոնք աչքդ ուզում է ամեն կերպ շրջանցել, բայց... օբյեկտիվ արդարությունը պահանջում է, որ խոստովանես տարվա ձախողումներդ, սխալներդ ու թերացումներդ, վերհիշես դժվար ու անանցանելի թվացող դրություններն ու ի վերջո ամեն բանի համար գոհանաս Տիրոջից ինչպես Ոսկեբերան հայրապետը կյանքի վերջին վայրկյանին`
«Փառք Քեզ Աստված, փառք Քեզ, ամեն բանի համար փառք Քեզ»:

365-օրյա տարեգրության մեջ, սակայն, կարմիր ու սև ընդգծումների կողքին միշտ անտեսանելի են մնում ծավալով մի քանի անգամ գերազանցող թանաքագույն, չընդգծված տողերը, կյանքի այն ոսկե միջինը, որ կոչվում է առօրյա: Ու թերևս մենք ավելի շատ դրանց պետք է ուշադրության արժանացնեինք: Ինչո՞ւ: Որովհետև մենք կյանքի առօրյա բնականոն ընթացքի մեջ ենք լինում այն, ինչ իրականում կանք (կարող ես չհամաձայնել), որովհետև թանաքագույն այդ օրերն են, որ իրենց դրական հոսքով ապահովում են մեր կարմիր «կիրակիները», կամ ընդհակառակը` սևով են ընդգծվում, երբ բացասական ընթացք են ստանում: Դրանք նման են թատրոնի կուլիսների ետևում աշխատող մարդկանց` դիմահարդարներին, հուշարարներին, զգեստավորողներին, ձևավորողներին, բանվորներին և մյուսներին, որոնք երբեք չեն նշմարվում հանդիսատեսի կողմից, երբեք չեն արժանանում բուռն ծափահարությունների, «բիսերի» և «բրավոների»... Բայց առանց նրանց թատրոն չի լինում, առանց նրանց դերասանները չեն կարող հանդիսատեսին համոզիչ թվալ իրենց դրական կամ բացասական կերպարներով: Ուստիև պատահական չէ, որ կյանքի թանաքագույն գրառումները մշտապես գերակշռում են... Ուստի և պատահական չէ, որ տարվա ավարտին ես անդրադարձա այն թանաքագույն էջերին, որոնք այդպես էլ չկարողացա կարմիրով ընդգծել: 

Եվ այսպես տարին ավարտվեց, և ժամանակն է փակելու այս տարվա օրագիրը, արխիվացնելու և նորը բացելու` նոր էջերով, նոր գրառումներով, նոր ընդգծումներով: Ի՞նչ ենք գրելու, ոչ ոք չգիտի, բայց բոլորն էլ, հավանաբար, կարմիր ընդգծումներ են ուզում և այդ մասին «գրում Ձմեռ Պապիկին»: Բոլորն էլ անխտիր ակնկալում են, որ բեկումնային է լինելու տարին, այլևս չեն լինելու սևով ընդգծումներ, կորուստներ, անավարտ գործեր ու կոտրված հույսեր... Այս ամենը կյանքի կոչելու համար, միանշանակ է, անհրաժեշտ է թանաքագույն օրը, կյանքը, առօրյան ուղորդել դեպի կարմիրը:

Ես ամենևին պատահակն չեմ համարում այն, որ տարին մեկնարում է ամենա-ամենա «կարմիր» տոնով` Փրկչի Սուրբ Ծննդյամբ, ուրեմն և մաղթում ու ցանկանում եմ, որ նոր տարին գերազանցապես լուսավորված լինի այն լույսով, որ Տերը բերեց աշխարհ, աղոթում եմ որպեսզի անգամ ամենաըմբոստ սրտերը հոգևոր անսահման կարոտից մղված դառնան դեպի իրենց Երկնավոր Հայրը, երազում եմ, որ հայը, հայ քրիստոնյան էությամբ ու կյանքով քրիստոնեանա և օրհնվի Աստծուց, սուրբ մարգարեության խոսքերի համաձայն անվերջ օրհնվի այժմ և հավետ.

Տարին ավարտվեց, և ամբողջ բերքը հավաքեցիք մեր շտեմարաններում... Մի՞թե չեմ բացի ձեզ համար երկնքի պատուհանները և իմ օրհնությունը լիառատ չեմ թափում ձեզ վրա։ Ուշադիր կլինեմ ձեր կերակուրների նկատմամբ, չեմ ապականի ձեր երկրի բերքը, և չի փչանա ձեր որթատունկը այգում, - ասում է Ամենակալ Տերը։ Բոլոր ազգերը երանի կտան ձեզ, քանի որ դուք կլինեք իմ ցանկալի երկիրը, - ասում է Ամենակալ Տերը /Մաղաքիա 3:10-12/:
Հ.Գ. ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐԴ ՀԱՅ ՄԱՐԴ. ՏԱՑԵ ԱՍՏՎԱԾ, ՈՐ ՏՈՆԱԾԱՌԻ ՏԱԿ ԱՆԱԿՆԿԱԼ ՀԱՅՏՆՎԱԾ ՆՎԵՐՆԵՐԻ ՄԵՋ ԳՏՆԵՆՔ ՍԵՐ, ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ, ԲԱՐԻՔ ՈՒ ԿԱՄԵՑՈՂՈՒԹՅՈՒՆ, ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՀԱՎԱՏՔ, ՈՐՈՆՔ ԱՅՍ ՏԱՐՎԱՆԻՑ ՍԿՍՅԱԼ ԿԹԱԳԱՎՈՐԵՆ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ, ՄԵՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐՈՒՄ, ՄԵՐ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ՈՒ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ, ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ՈՒ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՀԱՄԱՅՆ: ԴԱՐՁՅԱԼ ՇՆՈՐՀԱՎՈՐ. ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՇՆՈՐՀԸ, ՈՂՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՂ ԼԻՆԻ ԱՄԵՆՔԻՍ ՀԵՏ. ԱՄԵՆ:

Միացի՛ր ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻՆ նաև facebook-ում

6 արտահայտվիր:

Anonymous said...
12/30/11, 5:57 PM

Վողջույն

Շնորհավորում եմ բոլոր ՀԱՅԵՐԻ նոր տարին ցանկանում եմ բոլորիտ երջանիկ տարի թող ամեն տարի ՀԱՅ ժողովուրդը ավելի մեծ հավատք ձեռք բերի հավատք դեպի Քրիստոսը և թող մեր բոլոր Քրիստոնյաների կամքը լինի Աստծո կամքը որովհետեվ միայն Սուրբ Երորդությունն է միակ Իմաստությունը և ինչել որ որոշի Սուրբ Երորդությունը դա է միակ Ճշմարտությունը և Սուրբ է մեր Աստված և Սուրբ է մեր Աստծո որոշումը։

Anonymous said...
12/30/11, 8:53 PM

Karmirn u sevy Stendali girqy heshecrin-anavart mnacac u tanaqaguyn oreri bajin darac...apsoooos
Karibyan covn em uzum tesnel, husov em da el tanaqaguyn chi darna...
Happy New Year and Merry Christmas!
Bitter though...

Սոսե said...
12/31/11, 12:38 PM

TA ASTVAC,VOR AYS TARIN IR HET BOLOR @NTANIQNERIN BERI ANSAHMAN SER,ERJANKUTYUN,ASTVACAYIN XAGHAGHUTYUN,ANKEGHC JPITNER,MANKAN URAX JICHER EV VOR AMENAKAREVORN E NEROGHAMTUTYUN MIMYANC HANDEP.TOGH BOLORIS AGHOTQNER@ AYSOR MIANAN U 12-I ZANGERI HNCHELUN PES HASNI AR ASTVAC.SHNORHAVOR GALIQ AMANOR EV SURB CNUND.....

Հերմինե said...
12/31/11, 12:58 PM

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ, այստեղ ամեն ինչ ասված էր այնքան լավ, որ կարծես ինձ այլեւս ուրիշ ոչինչ չմնաց ասելու...Միայն կասեմ. Տացե Աստված, որ բոլոր-բոլոր բարի ցանկությունները կատարվեն....:)

Anonymous said...
12/31/11, 10:35 PM

Վողջույն Արթուր Սարկավագ գրանցվեցի ձեր սայթում որը մի փոքր դժվար էր թվում գրանցման ձեվից բայց Փառք Աստծուն կարողացա հաղթահարել գրանցման հետ կապված դժվարությունները։ Էսպես ավելի լավ է։ Շնորհակալություն

Алиса said...
1/2/12, 10:53 AM

Շնորհավոր ամանոր

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...