Գիտե՞ս սիրելիս, ինչ չափով, որ կուզեիր կողքիդ լինեի, ինձ համար քիչ է. ես ավելին կուզեի... Չգիտեմ, թե ի
՛նչ չափի միավորով է չափվում այդ, բայց աշխարհի և ոչ մի սարքավորում այն չափել չի կարող. միայն Աստծո ստեղծած ամենանուրբ, անկրկնելի, ամենաժրաջան փոքրիկ սարքը` մարդկային սիրտը, կարող է չափել կարոտս, ցանկությունս, սերս... Ես սենտիմենտալ չեմ, գիտես, բայց ես կուզեի գրկել քեզ հիմա, ամուր գրկել, այնքան ամուր, որ փոքրիկս որովայնումդ ուժեղ քացի տար` «Պա
՛պ, բոլ ա մամայիս ճզմես ձեռքերիդ մեջ»: Ու մենք կլացեինք, առատ, անսքող արցունք կգնար մեր զույգ աչքերից (ինչպես որ հիմա ես եմ լաց լինում) ու արցունքներով հրաժեշտ կտայինք ամեն անսվաղ, անհարթ ու տհաճ, կսկիծ ու լարում, ցավ ու արցունք բերող ամեն մի բանի... Իրար կհպեինք շուրթերը մեր պաղ ու կշշնջայինք «Դե՛, մնա ՜ս բարով, արդեն անցյալ տարի»:
Դու կկոճկեիր վերնաշապիկիս կոճակը վերին (ինչպես սիրում ես), ճակատս կդրոշմեիր հեզիկ համբույրով, իսկ ես փոքրիկ-փոքրիկ սպիտակ ափերը քո այտերիս հպած նուրբ կշշնջայի «ՇԱ՜Տ ԵՄ ՍԻՐՈՒՄ ՔԵԶ»: Ու ձեռք ձեռքի տված մենք կբացեինք նոր տարեգալոց վարագույրը մեծ և քայլքով ամուր, որ կոչվում է սեր, առաջ կընթանայինք մեր փոքրիկի հետ` հավատքը սրտում:
Հիմա սիրելիս, երբ տարածքն է միայն բաժանարարը մեր, ե՛կ իրագործենք տեսլականն իմ այս աղոթքում խոնարհ:
ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ: ՇՆՈՐՀԱՎՈՐ ԻՄ ՍԵՐ:
8 արտահայտվիր:
Շատ գեղեղեցիկ է գրված եսել եմ երբեմն սիրո մասին մտածում մտածում եմ տեսնես կինս գեղեցիկ է լինելու և մի փոքր վախ եմ զգում մտածելով Աստված իմ միայն թե Մորս պես բարի սիրտ ունենա որպիսի սիրի մեր երեխաներին դե մտածում եմ կարեվորը կինս լինի բարի գեղեցիկ և խելացի հետո նորից վախ եմ զգում և ասում եմ չե Տեր Աստված դու ընտրիր ինձ համար կին որովհետեվ դու ես միակ իմաստությունը և դու ինձանից լավ գիտես իմ մասին։ Որովհետեվ եթե ես ընտրություն կատարեմ գուցե սխալվեմ բայց Աստված երբեք չի սխալվում։
վաաաաաաաաաաաաախ Տեր Հայր ջան լացս եկավ, էսինչ լիրիկական զեղումներ էր, չէէ աչքիս Ձեր ոտ դասի գամ կանանց գրավելու
SHAT SHNORHAKAL EM AYSQAN ERJANIK PAH PARGEVELU HAMAR.ERBEVICE AMANORI ARTIV STACAC AMENAMEC NVERS E SA.MENQ SHAT ENQ SIRUM QEZ U ANHAMBER SPASUM.ES ERJANIK EM<VOR QEZ UNEM KOGHQIS............
huzveci kardalov ays namak@)))inchqan ser ka, inchqan ankexcutyun!!! ASTVAC tox bolorin el ayspisi ser ta vor haskanan u gnahaten ISKAKAN, IRAKAN ser@!!!
հրաշք է.....երջանկությունը թող բազմապատկվի ու տարածվի, թող մարդիկ սովորեն ձեզնից....
Erazanq...shat gexecik,nuynisk idealakn.
Ես կցանկանաի որ բոլորը կարողանաին սիրել այսպես, քանձի սերով ենք մենք ապրում, և սեր ոչ միայն դեպի սիրած էակ, այլ սեր դեպի հայրենիք, դեպի ծնող, դեպի երեխա,ամեն տեսանկի սեր ծնվում է սիրուց դեպի Աստված: Եվ կուզենամ, որ անքամ ամենամեծ հուսահատության պահերին էլ մարդիկ չդադարեն սիրել...և միշտ հիշեն, որ սերը համբերող է և ներող է:
Ես կցանկանաի որ բոլորը կարողանաին սիրել այսպես, քանձի սերով ենք մենք ապրում, և սեր ոչ միայն դեպի սիրած էակ, այլ սեր դեպի հայրենիք, դեպի ծնող, դեպի երեխա,ամեն տեսանկի սեր ծնվում է սիրուց դեպի Աստված: Եվ կուզենամ, որ անքամ ամենամեծ հուսահատության պահերին էլ մարդիկ չդադարեն սիրել...և միշտ հիշեն, որ սերը համբերող է և ներող է:
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: