Showing posts with label նկար. Show all posts
Showing posts with label նկար. Show all posts

13.5.14

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱԶԴԱԳՐԵՐ ՓԱՐԻԶԻ ՄԵՏՐՈՅՈՒՄ


Եթե ինձ հարցնեն, թե Փարիզ բառը լսելիս ի՛նչ է առաջին հերթին մտքումս ծագում, բնավ Էյֆելյան աշտարակի անունը չէ, որ պիտի հիշատակեմ, այլ՝ փարիզյան մետրոն: Ստորգետնյա այս աշխարհը, որի մասին Փարիզում հաստատվելուց հետո մեկ անգամ արդեն գրել եմ, յուրահատուկ ու հիշարժան ոչինչ չունի, բայց փարիզաբնակների համարմի վայր է (հաճախ ոչ հաճելի), որտեղ անցկացնում են օրվա զգալի մասը: Երթևեկության այս համեմատաբար էժան և շատ արագ տարբերակը Փարիզում (Երևանի մասին չեմ խոսում, իսկ այլ քաղաքներից տեղեկություն չունեմ), իսկ ավելի ճիշտ Փարիզի տակ մի հսկա սարդոստայն է ներկայացնում՝ բաղկացած մետրոյի 15 տարբեր գծերից և 5 տեսակ արագ գնացքներից (RER՝ ռուսական Электричка-ին համարժեք): Ահավասիկ քարտեզը`

Բնականաբար, բազմամիլիոնանոց այս քաղաքում, որտեղ խայտաբղետ ազգային դիմագծին գումարվում է նաև բնակչության թվից ավելի զբոսաշրջային հոսքը, մետրոն գրեթե միշտ  ծանրաբեռնված է աշխատում:  Այս ծանրաբեռնվածությունից ու ներքին անհարմարություններից անմասն չեն մնում նաև ուղևորները՝ ոմանք անհարմար իրավիճակների զոհ դառնալով, ոմանք էլ նման իրավիճակների պատճառ լինելով: