Showing posts with label Արմեն Բաբերցյան. Show all posts
Showing posts with label Արմեն Բաբերցյան. Show all posts

15.12.13

ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐՈՏ ՁԵՌՔԸ ՔԵԶ Է ՄԵԿՆՎԱԾ. ՔՈ ՊԱՏԱՍԽԱՆԸ ???

Այո՛, սովորական մեկ օրվա մեջ անգամ օգնության կարոտ հարյուրավոր ձեռքեր են մեկնվում քեզ, որ այդպես էլ անպատասխան կարող են մնալ քարացած... Ինչո՞ւ, որովհետև անտարբերություն կոչվող քաղցկե՞ղն է ճարակել քեզ: Չէ, մա՛րդ Աստծո, զարթնի՛ր, հիմա երիտասարդ մի արվեստագետ է իր ձեռքը մեկնում քեզ ասելով՝ օգնի՛ր: Այն էլ ինչպիսի ձեռք... Ձեռք, որի տակից գույն ու կտավը նոր կյանք է դառնում: Մի՛ գոսացրու այն անարբերությամբ... Այս վրձնող ձեռքը 26-ամյա նկարիչ Արմեն Բաբերցյանինն է: Երիտասարդ գեղանկարիչը տառապում է կոքսարթրոզ հիվանդությամբ, որի հետևանքով մաշվում են նրա կոնքազդրային հոդերը: Վաղաժամ հաշմանդամությունից նրան կարող է փրկել վիրահատությունը, որի համար անհրաժեշտ 6000 ԱՄՆ դոլար. գումարի հավաքման գործում սպասում ենք նաև քո՛ ներդրմանը: 
Ինչպե՞ս կարող ես անել այդ ներդրումը՝

ա. Արմեն Բաբերցյանի վիրահատության համար նվիրաբերելով պակասող գումարը (մոտ 3000 դոլար),
բ. Նվիրաբերելով այնքան գումար, որքան սիրտդ է ցանկանում բարիք անել,
գ. Հրավիրել ընկերներիդ և բոլոր ծանոթներիդ Արմենի ընկերների կազմակերպած բարեգործական միջոցառմանը և գնել հավանած որևէ նկար կամ ձեռքի այլ աշխատանք,

դ. Պարզապես տարածել այս խնդրանք-հայտարարութունը հնարավոր ամեն տեղ:

Ինչպիսին էլ լինի քո որոշումը, մենք շնորհակալ ենք քեզանից և աղոթում ենք, որ Աստված առատորեն օրհնի քեզ ու քո ընտանիքը:


«Մի՛ հապաղիր կարոտյալին բարություն անել, երբ քո ձեռքը կարող է օգնել նրան» (Առակ. 3:27):