22.7.11

«ՇՈՐՏԻԿ-ՄԱՅԿԱՅՈՎ» ԵԿԵՂԵՑԻ

Գիտեմ, շատերը գրածս պիտի փորձեն օգտագործել իմ և այն եկեղեցու դեմ, որի նվաստ սպասավորն եմ ես, բայց խնդրում եմ ընթերցողիս լայնախոհ լինել և ըմբռնել այն, ինչ ուզում եմ ասել:
«Մանանա» երիտասարդական-քրիստոնեական ծրագրի շրջանակներում ինձ պատիվ է վիճակվել մի քանի անգամ խոսելու «Եկեղեցի» թեմայի շուրջ և ամեն անգամ զրույցի ավարտին ինքս ինձ համար հաստատել եմ, որ «եկեղեցի» հասկացությունը բավականին աղճատված ու ոչ պարզ են հասկանում նույնիսկ եկեղեցական կյանքին մոտ շատ երիտասարդներ: Մի քանի օր առաջ տեղի ունեցած մի դեպք ինձ ստիպեց հարց ուղղել ինքս ինձ. «իսկ դու գիտես, ի՞նչ է Եկեղեցին»: Թերևս հարկ է, որ հիմա ես ջանքեր գործադրեմ ընթերցողին մատուցելու, թե ինչ բան է Քրիստոսի Եկեղեցին, սակայն գրելուս նպատակն այդքան էլ այդ չէ...
Դիլիջանում հանդիպեցի տեղի հոգևոր հովվին` Տեր Շավարշին, հետաքրքրվեցի տիրող հոգևոր վիճակով, ասաց, որ եկեղեցի դեռ չկա քաղաքում, շուտով կկառուցեն, իսկ ինքը ջանքեր է գործադրել ու քաղաքի կենտրոնին մոտ մի սենյակ վերածել է ժամանակավոր եկեղեցու: Շատ ուրախացա և որոշեցի հաջորդ օրն իսկ գտնել այդ աղոթատունը. գտանք, աղոթեցինք... Եկեղեցուց դուրս գալուց մի քանի քայլ հեռու մի մեծ խումբ մանուկներ տեսա, որոնց մեջ մի քանի միջին տարիքի օտարերկրացիներ: Խումբն առաջացավ ու տեղ գրավեց Առաքելական Եկեղեցուց 50 մետր հեռու գտնվող մի բացօթյա ամֆիթատրոն-սրահում: Ինձ խումբը տարօրիանկ թվաց, որովհետև օտարերկրացիները բավական արտառոց էին հագնաված` կիսատաբատներ, սպորտային վերնաշապիկներ, ներկած դեմքեր (մեկն անգամ կանաչ էր ներկել մորուքը):
Խմբին հասա, երբ երեխաներին պաղպաղակ էին բաժանում: Սկզբում կարծեցի, որ մանկատուն է կամ դպրոցական դասարան, հանդիպել են ուղղակի օտարերկրացիների, նրանք էլ զվարճացնում ու հյուրասիրում են երեխաներին (մոտ 8-15 տարեկան աղջիներ ու տղաներ էին): Բայց շուտով սկսվեց այն, ինչ ցույց կտամ ստորև.


Ներղություն եմ խնդրում տեսանյութի վատ որակի և սիրողական մակարդակի համար, սակայն այդ չէ սարսափելին այստեղ. ուշադրություն դարձրեք` ինչպես են երեխաները տարված միևնույն գործողությունը կատարելով` շատ արագ յուրացնելով պարզունակ խաղը (փոքրիկ եղբայրս էլ քիչ հեռուն կանգնած սկսեց երգել ու խաղալ): Մի պահ մտածեցի, որ օտարազգի երեխաներ են, բայց շուտով Դիլիջանի բարբառ էլ լսեցի, ապա և նկատեցի աստվածաշնչյան մեջբերումով պլակատը: Լավ, կասեք դուք, թող լինի. մարդիկ եկել Դիլիջանի միապաղաղ առօրյայում գույներ են մտցնում, ի՞նչ վատ բան կա: Վատ բանը սկսվեց այնտեղ, որ պարզունակ երգից հետո անցում կատարվեց HALELUIA! THANK YOU LORD! (մեջբերում եմ իմ հասկացածով. չեմ կարծում թե դիլիջանցի երեխաները հասկանում էին, թե ինչ էր դա նշանակում) բացականչությամբ երգին, ապա անգլերենախառն հայերենով մեկ այլ երգի...


Մի՞թե սա հոգեորսություն չէ, մի՞թե այս երեխաները կամ նրանց ծնողները գիտեն, թե ի´նչ են անում իրենց հետ: Մի՞թե սա քրեորեն պատժելի չէ... Մի՞թե միտումնավոր չէր այս արվում Առաքելական եկեղեցու կողքին...Մի՞թե մեկ պաղպաղակն ու պարզունակ երգը, «սև զգեստներից» զուրկ հոգևորականները ու կանաչ ներկած մորուքները հասարակությանս համար հոգևոր առավելություն են...
Ես այնուամենայնիվ մոտեցա մի երիտասարդ աղջկա, ով հայերեն էր խոսում և հարցրեցի, թե ո´ր աղանդն է այդ: Նա ինձ քամահրանքով պատասխանեց.
- Աղա՞նդ, սա աղանդ չէ. սա ..................... եկեղեցին է (անունը չեմ հրապարակում):

Ներեցե´ք, իհարկե, բայց անձամբ ես «շորտիկ-մայկայով», աքլորի պես ներկված եկեղեցի ու եկեղեցական չեմ կարողանում ընդունել: Կաղոթեմ, որ շատերն ասեն «ԵՍ ԷԼ ՉԵՄ ԸՆԴՈՒՆՈՒՄ»:

35 արտահայտվիր:

Diana said...
7/22/11, 9:29 PM

da chi karox Ekexeci linel ev chkaa Ekexeci,erb asum en vor sa kyanqi xosq ekexecin e kam ehovayi vkaner i ekexecin es xentanum em ayd baric dranq Ekexeci chen ev chen karox linel....

Unknown said...
7/23/11, 2:56 PM

Shnorhakalutyun nyuti hamar, bayc amen depqum xndir ayn e, vor sa mer pasivutyunic e, ete menq jamanakin ayd erexanerin karoxanayinq hetaqrqir xaxer u erger arajarkel, irenq ayd kapik &axra&uneri mot chein el gna, sireli Artur jan mexadrum em qez u indz im harazat exbayr jan...

Srk. said...
7/23/11, 6:44 PM

Գիտես, որ ասածդ ընդունում եմ Տեր Հայր. ամեն առիթով էլ ասել եմ. «լույսի պակասից է ստվերն առաջանում», բայց խնդիրն այստեղ մի քիչ այլ տեղում է` աղանդավորների խորամանկության, որովհետև երեխաները հաստատ չէին էլ հասկանում, որ իրենց հետ կրոնական «ակտ» է կատարվում, երկրորդ` պետական օրենքի խախտման, երբ անափահասներին են ներքաշում իրենց շարքերը և վերջապես մեր հասարակության «ծաղրածուասիրության» մեջ է, մեկ հատիկ «մառոժնիով» կաշառվելու ու գրավվելու մեջ է, «ինչ կա որ. համ էլ երեխեքը ձեռի հետ լեզու էլ են սովորում» մտայնության մեջ է... Աղոթել է պետք...

Anonymous said...
7/24/11, 8:13 AM

im karciqov ays nyuty aynqan taracum chi gtni,vorqan Vehapari hascein asvacnery,qani vor mer azgy sovor e misht datapartel ir azgayinn u sepakany ev da el,im karciqov,berum e nman "ekexecineri" or ori shatacman

Beatle said...
7/24/11, 8:13 AM

Սրանց նման հոգորականներին հասարակությունից մեկուսացնել է պետք: Աղճատում են դեռևս չձևավորված երեխանների աշխարհայացքը: Բայց մյուս կողմից իրենց արածի իմաստը չեմ հասկանում, քանի որ հոլովակներից երևում է, որ երեխները չհասկանալով են անում, եթե դուք նրանց հարցնեիք ինչ էիք անում նրանք պետք է պատասխանեին խաղում ենք, ուրիշ ոչինչ

Anonymous said...
7/24/11, 8:42 PM

Shorhakalutyun nyuti hamar.cnoxner@ shat zgon petq e linen.Ays jamanaknerum urish elq chem tesnum.Apsos mer harstutyun@ toxac @nkel enq urishneri himarutyunneri hetevic.Shat apsos.

Srk. said...
8/11/11, 8:49 AM

Երեխան, անշուշտ, կարծում է, թե խաղում է, բայց վստահ եմ այդ խաղերից հետո նրա համար ինչ որ քարոզ կար պատրաստված` Աստվածաշնչի խեղաթյուրված մեկնաբանությամբ: Ժամանակի հետ խաղերը դուրս կգան, կմնան միայն քարոզմերը: Հասարակ մեղանիզմ է:

SerVer said...
8/11/11, 1:24 PM

Գիտես Արթուր ջան, ցավալիորեն նմանատիպ խեղկատակությունների մասին լսեցինք նաև Ծաղկաձորում. այս անգամ իրենց եկեղեցի համարողներն ավելի հեռու էին գնացել և տեղի հյուրանոցներից մեկում հավաքել էին դարձյալ անչափահասների` սոցիալական օժանդակության քողի տակ կասկածելի ծագման հոգևոր սնունդ հրամցնելու:

Srk. said...
8/11/11, 1:52 PM

Ծաղկաձորը և հայաստանի մյուս հանգստյան գոտիները նրանց ամառային ժամանցավայրերն են, այնպես որ...

Anonymous said...
9/27/11, 10:26 PM

Ձեր այս գրառումը պարունակում է իրեղեն ապացույցներ (տեսագրությունները), որ Դիլիջանում անսքող կերպով կատարվել է քրեորեն պատժելի գործողություն` հգեորսություն, այն էլ անչափահասների նկատմամբ: Եվ ոչ ոք այդ անսքող և զանգվածային իրավախախտումը չի կասեցնում:
Այժմ, հաշվի առնելով նույն Դիլիջանում տեղի ունեցած սահմռկելի դեպքը` աղանդավորական մի ամբողջ ընտանիքի ինքնասպանության փորձը, որը ընտանիքի մորը հաջողվել է հասցնել մինչև վերջ, թերևս ավելորդ չէր լինի տեսագրությունները ներկայացնել ոստիկանությանը:

Srk. said...
9/30/11, 8:32 AM

Հարգելի arman666, Դիլիջանի վերջին դեպքերի հետ կապված մի փոքրիկ նրբություն կա. դեռ ապացուցված չէ, թե ինքնասպանության պատճառը կրոնական էր, հատկապես որ ինքնասպանություն գործողներից մեկը հերքել է այդ վարկածը:

Anonymous said...
10/25/11, 1:35 PM

ES EL CHEM @NTUNUM

Anonymous said...
10/30/11, 1:55 PM

MENQ MTACUM ENQ VOR YEKEXECIN PITI LINI KLOR MEJH@ NKARNEROV CHE:BAYC HISHEQ VOR HISUS QRISTOS@ MANER GALIS QAXAQNERIC QAXAQ U QAROZUM ER:BAYC YEKEXECIN ET MARDIQ EN U HISUSN ASUMA MEK KAM YERKU HOQI HAVAQVEN IM ANUNIC YES AYNTEX KLINEM YEV DA KKOCHVI IM YEKEXECIN:YEKEXECIN ET MENQ ENQ U MENQ KENDANI ASTCU TACHARNENQ:U YES VOCHMEKI CHEM DATUM AXANDA TE CHE U XORHURD KTAM CHDATEQ (HATKAPES MER HOQEVORAKANERINA ET VERABERVUM)U HISHEQ VOR HISUSINEL EN JHAMANAK AXANDAVOR EIN ASUM HISHEQ HENC DRA HAMAR EL XACHECIN:MI DATEQ VORTEV MER DATAVOR@ MEKNA U YERKNQUMA:PARQ TIROJH@

Anonymous said...
10/30/11, 2:16 PM

YES HAMAMIT EM MER QAHANAYI HET:DRANQ AXAND EN

Srk. said...
11/22/11, 9:09 AM

Ինչ վերաբերում է ԵԿԵՂԵՑԻ հասկացությանը, շատերիցդ քաջ գիտեմ, թե ինչ է այն /http://sarkavag.blogspot.com/2011/10/blog-post_28.html/, ուստի պետք չէ դասախոսի դիրք գրավել: Մի բան հաստատ է, նման կրկեսը եկեղեցի չի կարող լինել...

Anonymous said...
11/22/11, 9:51 AM

INCHI CHEQ UZUM HASKANAQ VOR MARDIQ EN ASTCU YEKEXECIN MARDIQ KENDANI ASTCU TACHARN EN AYL VOCH TE YEKEXECU NKARNER@ MOMER@

Srk. said...
11/22/11, 10:06 AM

Բայց ով է ասում, թե ես դա չեմ հասկանում. ես չեմ ընդունում Աստծուն պաշտելու վերոնշյալ կրկեսային տարբերակը, թե չէ Աստծո Եկեղեցու` ժողովուրդը լինելը ես տեսել եմ ու գիտեմ թե ինչ է, ինքս էլ ապրում եմ դրա մեջ...

Narek said...
11/22/11, 10:13 AM

Haha jox es shat nman en avetaranchakannnerin, hishum em vor poqr einq galis ein Maralik shabat@ mek, tenc havaqum ein saxis u bolorov nstum hogevor erger einq ergum, heto astvacashunchn ein bacatrum, verjum mi 2 ban einq qnnarkum u heto gnum. Shat lav hishum em vor menq erexeqs erbeq et lurj cheinq @ndunum, saxs el gitakcum einq vor da azand e, uxxaki 90akannerin Shirakum kyan@ aynqan merac er, vor erb tekuz mek@ mi ban er dzernarkum, bolors kama te akam uzum einq masnakcel.Petq e mexadrel voch te et axandavornerin, vor uxxaki iranc kronn en taracum, ayl mer petutyan@, vor pakum e mankapartezner@, pioner ayginer@,dprocner@ u @ndhanrapes voch mi hnaravorutyun chi talis erexayin jamanak@ normal anckacnelu, dranov isk irenc gcelov axandavorneri jank@.

Anonymous said...
11/22/11, 10:54 AM

Haha jox es shat nman en avetaranchakannnerin, hishum em vor poqr einq galis ein Maralik shabat@ mek, tenc havaqum ein saxis u bolorov nstum hogevor erger einq ergum, heto astvacashunchn ein bacatrum, verjum mi 2 ban einq qnnarkum u heto gnum. Shat lav hishum em vor menq erexeqs erbeq et lurj cheinq @ndunum, saxs el gitakcum einq vor da azand e, uxxaki 90akannerin Shirakum kyan@ aynqan merac er, vor erb tekuz mek@ mi ban er dzernarkum, bolors kama te akam uzum einq masnakce ES INCH HEQIATES PATMUM AY TXA JHAN )))))))))))))))))))))))

Anonymous said...
11/23/11, 10:04 AM

Կարծում եմ, որ եթե հայ առաքելական եկեղեցին ևս մի փոքր միսիոներական գործունեություն ծավալեր, ապա վիճակն այս չէր լինի ... սովետի բովում թրծված հայերը վերագտել են իրենց հեթանոսության կործանված հիմքերը ... ամոթ է

Anonymous said...
11/24/11, 1:33 PM

Ցավալի է...մանավանդ երբ ականատես ես լինում, թե ինչպես են երեխաները դառնում հոգեորսության զոհ.. այսօրվա նման հիշում եմ այդ օրը, և եթե մենք ել տեղյակ չլինեինք, որ տվյալ մարդիկ աղանդավորներ են, գուցե և մեզանից յուրաքանչուրը միանար երգ ու պարին /Դիլիջանցի երեխաների նման, որոնց մի մասն երևի չգիտի էլ, որ մասնակցել է աղանդավորական միջոցառման/ ..Ցավալին այն է, որ նրանք երգերում կարող էին ներառել պատահական անցորդին նույնիսկ.....
Արփինե

Anonymous said...
11/25/11, 1:46 PM

Արթուր Սարկավագ ջան, իսկ, այնուամենայնիվ, փորձել եք օրենքի շրջանակներում իրավապահների ուշադրությունը գրավել այս փաստի շուրջ, և ինչու չ`, նաև գործ հարուցել? Նմանատիպ դեպքեր շատ ենք լսում, բայց դրանց դեմ ուղղված քայլեր օրենսդրական դաշտում, երբևէ չեմ լսել: հակառակը, հաստատ կլինեն: Միթե Եվրոպայի, ԱՄՆ-ի կողմից, մեղմ ասած, պարտադրվող "ազատություն, ժողովրդավարություն" գեղեցիկ եզրերի տակ քարոզվող բացարձակ սանձարձակությունը այնքան ` զորացել, որ հնարավորություն չի տալիս մեզ մեր երկրում պաշտպանելու մեր և մեր երեխաների աղանդազուրկ գոյությունը? Իհարկե, հասկանալի է, որ ծախու ու անաստված հայեր որ չլինեն այդ ամենին մասնակից, դրանք հաջողություն չեն ունենա, բայց, այնուամենայնիվ..... Չեմ կարծում, թե դրանց դեմ պայքարելու խելամիքտ միջոցներ չկան:

Srk. said...
11/25/11, 5:25 PM

Վստահեցնում եմ, որ մի քանի քայլ այնկողմ ոստիկաններ կային, ովքեր ժպիտով ու մի տեսակ զարմանքով նայում էին այդ խեղկատակներին:

Anonymous said...
11/27/11, 6:11 PM

Լիովին հավատում եմ, բայց այդ մի քանի ոստիկանները չեն, որ լիովին ներկայացնում են արդարադատություն կամ քաղաքացու իրավունքի պաշտպանություն ասվածը, ինչպես նաև, իրենց անտարբերությունը չէ, որ պետք է մեզ զերծ պահի գոնե "շորտիկ-մայկաների" դեմ օրենսդրական պայքարի գնալ: Սա նույնն է, երբ մեկը մի հոգևորականի սխալ վարքագիծ է տեսնում ու նրանով բնորոշում բոլոր հոգևորականներին, իսկ վատագույն դեպքում` նաև ողջ եկեղեցին ու հեռանում եկեղեցուց: Այդ պահին Ձեր ու այդ ոստիկանի տարբերությունն այն էր երևի, որ դուք խորապես գիտակցում էիք վտանգն ու այդ խեղկատակության ողջ իրողությունը, իսկ տվյալ ժպտացող ոստիկանները` թերևս` ոչ: Վստահեցնում եմ, բնավ չեմ քննադատում, իրավունք էլ չունեմ, ոչ Ձեզ, ոչ էլ ոստիկաններին, և հասկանում եմ, որ խնդիրն ավելի խորն է, ուղղակի պետք է մի բան մտածել այս ամենի դեմն առնելու համար:

Anonymous said...
12/14/11, 7:37 PM

arman666 комментирует...Հետաքրքիր է, որ հոգևոր հարցերի շուրջ, կամ թէ որն է իրակն եկեղեցին ու ձեր հոդվածի հետ համաձայնողը, այսինքն համախոհն, arman666 ն է , ես համոզված եմ վաղն էլ ձեր շարքերը համալրելու են ՍարգիսԼյուցիֆերը,, ԿարենՀակաքրստոսը,, ՀասմիկՎիշապը,, և սանդարամետի այլ ներկայացուցիչներ...... Քնարկում եք մի բան որից ոչ հասկանում եք ոչ էլ իմանում եք,,,, եդ մի երկու երգի եղածը ինչ է, որ տեղի քահանան չէր կարողանում կազմակերպել երեխաների համար , հիմի էլ նստել եք ձեզանից մեծ մեծ բաներից եք խոսում,,,,,

Srk. said...
12/14/11, 8:11 PM

@Анонимный , հարգելիս, ինձ հիշեցնում ես հին չինական ասացվածքը` Ճշմարտությունը ոչ թե ասողի շուրթին է, այլ լսողի ականջին: Ամբողջ նյութից կտրում ես այն ինչ քեզ պետք է և քննադատում??? Այստեղ խնդիրը քահանայի կազմակերպել-չկազմակերպելը չէր, այլ նմանատիպ երգ ու պարի քայքայիչ ու մոլորեցնող հետևանքը, իսկ ինչ վերաբերում է arman666-ին, թեև ինքս էլ նրան ու նրա աշխարհայացքին ծանոթ չեմ, սակայն մի բանով նա իմ աչքին Ձեզանից բարձր է: Նա հանգիստ է ու պատրաստ բացահայտ քննարկման և չի խորշում հանդես գալ իր անվամբ ի տարբերություն ձեզ, որ թաքնվել եք Անոնիմի հետևում: Եթե թաքստողցից ելնեք, գուցե arman666-ն էլ պատասխանի Ձեզ: Շնորհակալ են: Տերը թող օրհնի Ձեզ:

Anonymous said...
12/31/11, 11:19 PM

Ես էլ չեմ ընդունում։ Մենք Քրիստոնյաներս մշտապես պետք է զգուշանանք նրանցից որ մոլորեցնում են Աստծո գառնուկներին։

Srk. said...
6/25/12, 3:51 PM

Grno Samvelyan · Facebook
Iroq vor mer joxovurd@ arden korcnum e ir arjaniqner@! sksac angam A.J. @ntrutyunneric erevuma te mard vonca iran caxum hanun 5000 drami! isk stex uxxaki mardik uzum en zvarjanal bayc aranc haskanalu vor char@ misht mardun dzguma depi iren!u qani qani senc xmbakner kan! u esqani mej amenavatn el ayn e vor ete harcnum es asum en inch xmbak inch axand? mer@ amenajisht havatqna! bayc moranum en vor et xosqerov arden caxum en irenc hogin u lqum irenc tun@! darnum ANARAK vordi irenc cnoxneri u Tan hamar!esel em handipel nmanatip erevuytneri inchpes bolor@! iharke pnovel@ evs mexq e! bayc Astvac tox dati, menq iravasu chenq!

Srk. said...
6/25/12, 3:51 PM

Anahit Sargsyan · Facebook

ԵՍ էլ չեմ ընդունում, որտեղ են մեր պատկան մարմինները, աղանդները բզկթում են մեր ազգին, իսկ մեր պաշտոնյա այրերը միայն սեփական գրպանի մասին են մտածում, տեր աստված ով ենք մենք? և ուր ենք գնում....

Srk. said...
6/25/12, 3:53 PM

Nuna Yana · Facebook
Ays inch kheghvac , hivand u skhal eq khaghum zhoghovurd,! Handurzhoghakanutyun@ veh haskacutyun e,...sa ANTARBERUTYUNN E, vor@ qaosi u korsti parart hoghn e! Astcun parabanel@ partadir e boloris kyanqum, karcem petq che vor anhayt tegheric u cegheric ekacner@ sovoracnen. Mer azgayin ekeghecin sovorecnoghneri pakas chuni, parq Astco.Stapveq u lrchaceq zhoghovurd...Te hayeren parabanutyunic hognecinq ancanq anglerenin?

erbeq chem @ndunum,.... cavali e shat. Khosqer chunem ays pahin aselu, miayn mi ban... maqreq mer erkir@ dzer aghtot nerkayutyunic, MENQ GUNAVOR AZG ENQ, MENQ SARYANI GUYNEROV DASTIRAKVAC U SNVAC AG ENQ..mez petq che guyner cuyc tal.

Anonymous said...
9/4/12, 2:03 PM

Isk es martnchogh ateist em, Khorhrdayin kargeri dastiarakutyun@ im mej antarberutyun e sermanel amen tesak hogevorakani handep. 70 tari erkir er karucvum, gorcaranner, krtojakhner, ev verjapes mankapartezner manukneri hamar, isk ayjm? Ur nayum es, barerarner@ ekegheci en kangnecnum, vor nerdrac gumar@ krknapatkvi shahuyt@ gna irenc grpanner@. Isk joghovrdin aghavaghum, ekeq mom gneq, aghoteq.... Sa e havatqi ardyunq@. Ev heto asum en astvac aghqatnerin e ognum, isk ayn jamanak havasarutyun er, dra hamar hogevor hayrer@ angorc ein, ashkhatunakutyunic zurk linelov, @ntrel ein makabuyci janaparh@, snahavat mard ein pntrum, ev taqnvum ishkhanutyunic, hima irenc aprelu darn e ekel. Shat ban kgrei, miayn te mievnuyn e karogh e meknabanutyuns shaterin dur chga, ksahmanapakvem miayn avelacnelov, vor ete mardn ankakh amen inchic srtov havatum e, da ir gorcn e, guce hogekan hangstutyan hamar, es dem chem dran, sakayn vor darnum molagar havatacyal, masnakcum animast havaquytnerin, da arden verapokhvum e mardkain molakhoti

Srk. said...
9/5/12, 1:09 PM

@Анонимный Խորհրդային հասարակարգը Հայաստանում դե ֆակտո գոյություն չունի արդեն 20 տարի, և թերևսժամանակն է վերանայելու դիրքորոշումը և դառնալու դեպի Տերը... Աստված օգնի և օրհնի Ձեզ։

Anonymous said...
9/5/12, 4:37 PM

Bayc inchu @ntrel ayd ughin, sahmanapakvelov ayn giteliqnerov inch talis e dzer ekeghecin? Da e mec patjar@ voric chem havatum. Dzer usmunq@ khapkanq e, stipum e mardun bavararvel nranov vor ibr astvac e steghcel erkir@ ev ayln ev ayln..... Isk gitakic mard@ dranov chi bavararvum, porcum e pntrel mardkain evoluciai akunqner@. Khorhrdain karger@ 20 tari goyutyun chunen, sakayn im hogum misht kapren, ev es hpart em vor moloryalneri ambokhin chem patkanum, aveli lav e qich linel, sakayn banakanoren mtacel. U im dirqoroshum@ chshpoteq arvamolneri kam aghandavor kochvac aghbi het, ateistner@ gitakic materialistner en. Im hamar ayl en mardkain arjeqner@, srbutyun hamarum em miayn cnoghneris, qanzi cnvac orvanic im het en mors dzerqeri jermutyun@, ev hors bari jpit@, erkusn el nyutapes kareli e ev zgal ev tesnel. gnahatum em mardu ujerov steghcac amen mi glukhgorcoc, sirum manuknerin, nranc cicaghn e indz hogekan hangstutyun talis. Sa em hamarum mardkain arjeqneri teryevs poqr masnik@. Amen mard inqn e @ntrum ir janaparh@, ughutyun cuyc talu iravunq uni miayn ir cnogh@, qani vor voch voq ir erekhai vat@ chi cankanum. Es @ntrel em im ughin, da tekhnikakan bnagavarn e, inch mnum e havatqin, chem karcum te da ogtakar klini im hamar, urishnerin guce ev, bayc indz miayn ksheghi, da im hayacqnerin dem e

Anonymous said...
9/5/12, 4:47 PM

Bayc kcankanai Dzer het shpvel, haskanal, inchu eq @ntrel hogevorakani janapar@? Teseq, indz orinak araqyali anunov en kochel - Lazar, ev angam tnecinern en zarmanum vor havatq chunem, teryevs ayd anvan@ dem chem gnum hargelov papikis hishatak@. Shat kkhdrei, te djvar che, gtneiq indz Facebookyan ejerum vorpes Lazar Sahakyan. Ankakh amenic indz hajeli e shpvel kirt mardu het. Nakhapes shnorhakalutyun

Srk. said...
9/6/12, 9:18 AM

@Анонимный ջան, ամբողջ բողոքս ու հակառակությունս նրանում է, որ Դուք ինքներդ /ներեցեք իհարկե/ պատկերացում չունեք, թե ինչէ քրիստոնեությունը, եկեղեցին, ինքներդ ըստ ամենայնի չեք գիտակցում, թե ինչ եք մերժում, իսկ այդ դեպում... անիմաստ է դառնում հերքումը: Ինչ վերաբերում է Ֆեյսբուքին, ես մի քանի Լազար Սահակյաններ գտա: Գուցե հղումը և հասցեն ձեր Էջի տաք, այդպես գտնեմ, լամ կարող եք ինձ այստեղ գտնել՝ http://www.facebook.com/sarkavagiblog

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...