Այո՛, սովորական մեկ օրվա մեջ անգամ օգնության կարոտ հարյուրավոր ձեռքեր են մեկնվում քեզ, որ այդպես էլ անպատասխան կարող են մնալ քարացած... Ինչո՞ւ, որովհետև անտարբերություն կոչվող քաղցկե՞ղն է ճարակել քեզ: Չէ, մա՛րդ Աստծո, զարթնի՛ր, հիմա երիտասարդ մի արվեստագետ է իր ձեռքը մեկնում քեզ ասելով՝ օգնի՛ր: Այն էլ ինչպիսի ձեռք... Ձեռք, որի տակից գույն ու կտավը նոր կյանք է դառնում: Մի՛ գոսացրու այն անարբերությամբ... Այս վրձնող ձեռքը 26-ամյա նկարիչ Արմեն Բաբերցյանինն է: Երիտասարդ գեղանկարիչը տառապում է կոքսարթրոզ հիվանդությամբ, որի հետևանքով մաշվում են նրա կոնքազդրային հոդերը: Վաղաժամ հաշմանդամությունից նրան կարող է փրկել վիրահատությունը, որի համար անհրաժեշտ 6000 ԱՄՆ դոլար. գումարի հավաքման գործում սպասում ենք նաև քո՛ ներդրմանը:
Ինչպե՞ս կարող ես անել այդ ներդրումը՝
ա. Արմեն Բաբերցյանի վիրահատության համար նվիրաբերելով պակասող գումարը (մոտ 3000 դոլար),
բ. Նվիրաբերելով այնքան գումար, որքան սիրտդ է ցանկանում բարիք անել,
գ. Հրավիրել ընկերներիդ և բոլոր ծանոթներիդ Արմենի ընկերների կազմակերպած բարեգործական միջոցառմանը և գնել հավանած որևէ նկար կամ ձեռքի այլ աշխատանք,
դ. Պարզապես տարածել այս խնդրանք-հայտարարութունը հնարավոր ամեն տեղ:
Ինչպիսին էլ լինի քո որոշումը, մենք շնորհակալ ենք քեզանից և աղոթում ենք, որ Աստված առատորեն օրհնի քեզ ու քո ընտանիքը:
«Մի՛ հապաղիր կարոտյալին բարություն անել, երբ քո ձեռքը կարող է օգնել նրան» (Առակ. 3:27):
- Երբ խաղաղության պակաս ես զգում, կարդա՛ Մատթ. 11:25-30
- Երբ հուսահատված ես կամ նյարդայնացած, կարդա՛ Հովհ. 14
- Երբ մարդիկ մերժում են քեզ, կարդա՛ Սաղմ. 26
- Երբ տանջում է մեղավորության զգացումը, կարդա՛ Սաղմ. 50
- Երբ կասկածում ես ուժերիդ, կարդա՛ Հեսու 1
- Երբ վտանգի մեջ ես, կարդա՛ Սաղմ. 90
- Երբ չգիտես, ինչպե՛ս վարվել մերձավորներիդ հետ, կարդա՛ Հռոմ. 12
- Երբ թվում է, թե Աստված այնքա՜ն հեռու է կարդա՛ Սաղմ. 138
- Երբ չարացած ես ինչ-որ մեկի հանդեպ, կարդա՛ Կող. 3:12-17
- Երբ աղոթքներդ դառնում են եսասիրական, կարդա՛ Սաղմ. 66
- Երբ թուլանում է հավատքդ, կարդա՛ Եբր. 11
- Երբ միայնակ ես ու անօգնական, կարդա՛ Սաղմ. 22
- Երբ ատում ես կամ դառնում անհանդուրժող, կարդա՛ Ա Կորնթ. 13
- Երբ ճնշված ես ու հուսահատված, կարդա՛ Հռոմ. 8:31-39
- Եթե ցանկություն ունես Աստծուն ճշմարատապես հետևելու, կարդա՛ Հովհ. 15
Միացի՛ր ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻՆ նաև facebook-ում