Showing posts with label ֆիլմ. Show all posts
Showing posts with label ֆիլմ. Show all posts

3.9.13

ՈՐՔԱՆ ՏԽՈՒՐ Է, ԱՅՆՔԱՆ ԷԼ՝ ԻՐԱԿԱՆ

Չեմ հիշում, թե նման ֆիլմ վերջին անգամ երբ էի տեսել (մեկ էլ երևի սա էր եղել)... Մինչև
ոսկորներս սարսուռ զգացի...
Այսքան կարճ ու այսքան բովանդակալից... Անպայման նայեք:
Միայն թե... ես լավ չեմ պատկերացնում, թե որն է ՏԵՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ, բայց հաստատ է մի բան՝ ՄԻ ՀԱՐՍՏԱՑՐԵՔ ԹՇՆԱՄՈՒՆ, թե չէ իրապաես ստացվում է, թե ՄԵՆՔ ԹՈՒՐՔԵՐԻՆ ՇԱՏ ԵՆՔ ՍԻՐՈՒՄ...

Շնորհակալություն Noni_no-ին, ում բլոգում բացահայտեցի սա: Շնորհակալություն նաև ֆիլմը պատրաստողներին:



19.11.12

«ԴԱ ՎԻՆՉԻԻ ԾԱԾԿԱԳԻՐԸ». ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈ՞ՒՆ, թե՞ ՀՈՐԻՆՎԱԾՔ

Երբ առաջին անգամ դիտեցի «Դա Վինչիի ծածկագիրը» ֆիլմը (Դեն Բրաունի համանուն գիրքը, անկեղծ ասած, այդպես էլ չկարդացի) տակավին ուսանող էի։ Ակնհայտ էր, որ ֆիլմը և դրա սյուժեի հիմքում ընկած գիրքը գեղարվեստական ֆանտաստիկայի ժանրից են, սակայն պղտորված այս ջրում շատերը փորձեցին ձուկ որսալ, իսկ շատերն էլ՝ հարցերից առհասարակ անտեղյակ, Աստվածաշունչից 1-2 նախադասություն կարդացած (կամ գուցե ընդհանրապես չկարդացած), հեշտությամբ կուլ տվեցին խայծը։ Որպես հետևանք՝ մարդկանց մոտ ձևավորվեց այն կարծիքը, թե իբր քրիստոնեական Եկեղեցին դարեր շարունակ թաքցրել է պատմական իրականությունը՝ այն, որ Հիսուս Քրիստոս ամուսնացած է եղել Մարիամ Մագդաղենացու հետ և նրանք զավակ ու ժառանգներ են ունեցել։ «Գաղտնիքի» բացահայտումը, պարզվում է, թաքցրել է միջնադարի մեծագույն հանճար Լոնարդո դա Վինչին։ Այս ամենը փաստելու համար Բրաունը կառչել էր այնպիսի անհաստատ աղբյուրներից ու հիպոթեզներից, որոնք ամեն մի լուրջ գիտնականի ու աստվածաշնչագետի ծիծաղը կհարուցեին, սակայն անհրաժեշտ է հաշվի առնել, որ գիրքը, ֆիլմը և ընդհանուր գաղափարը ամենևին էլ գիտական չէին, այլ սոսկ՝ գեղարվեստական։ Միամիտ լինենք այնքան, որ մտածենք, թե գիրքը գրվել, վաճառվել ու բեստսելլեր էր դարձել զուտ կոմերցիոն նպատակներով, այսուհանդերձ համապատասխան պաշար չունեցող ընթերցողի ու դիտողի ընկալումներում այն կասկածի տակ էր դնում Հիսուս Քրիստոսի ԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ։


4.6.12

ՉԻ ԿԱՐԵԼԻ ???


Զարմանում եմ... 
Չի կարելի՞ այնպասի հայկական  հեռուստասերիալներ արտադրել, որոնցում զենք-զինամթերք և դրանց հետևանք հանդիսացող սպանություններ ու արյունահեղության տեսարաններ չլինեն: Պարտադիր չէ հանճար լինել` հասկանալու համար, որ դրանք դիտողի մոտ, լինի ահել, թե ջահել, «մսագործի» հոգեբանություն է կերտվում:

Չի կարելի՞ դրանցում օրը ցերեկով չցուցադրել ստացված կամ չստացված ինքնասպանություններ, մարդկանց հոգեբանաբարոյական և ֆիզիկական ճնշումների օրինակներ, թմրադեղերի և ծխախոտի կիրառություն, բայց դիտարժան ու իրականությանը մոտ տեսարաններ ստանալ: Դժվա՞ր է հասկանալ, որ այդ ախտերի ցուցադրությունը ինքնին քարոզչություն է, և շատերը դրանք քարշ են տալիս իրենց կյանք:

7.12.11

ՖԻԼՄ ԱՄԵՆ ԻՆՉԻ ՄԱՍԻՆ - Джузеппе Москати- исцеляющая любовь


«Սիրելինե՛րդ իմ,
Ներեցե՛ք ինձ, եթե միշտ չէ, որ ստացվել է ձեր հանդեպ սերս ցուցաբերել այնպես, ինչպես կցանկանայի...
Սիրելի՛ Նինա, մի՛ տխրիր: Զինվե՛ք ոգու տոկունությամբ. մեզանից յուրաքանչյուրն ունի ճակատամարտի իր դաշտը: Աստված մեզ է տվել ամեն բան և մի օր պիտի հարցնի, թե ինչպե՛ս ենք տնօրինել Իր ընծաները: Գիտելիքը չէ, որ այլակերպել է աշխարհը, այլ` բարեգթությունը...

Է՛լգա, Արխա՛նջելո, մի՛ մոռացեք, որ ձեր առջև սոսկ մարմիններ չեն, այլ նաև հոգիներ` անմահ, աստվածային, այնպես որ սիրե՛ք նրանց, ինչպես ինքներդ ձեզ, աշխատե՛ք հավատքով ու խանդավառությամբ` խուլ գովեստների ու պախարակումների հանդեպ, քանզի չկա անհնար ոչինչ, եթե դուք ինքներդ ձեզ դրանում չհամոզեք...

Ջիո՛րջիո և Է՛լենա, ընկերնե՛ր իմ, կյանքն ակնթարթ է. պատիվը, հաղթությունը, հարստությունը ու գիտությունը եկվոր են, իսկ կյանքի բոլոր գրավչություններն էլ հեռանում են: Մնում է միայն հավիտենական սերը` սկզբնապատճառը ամենայն բարյաց, սեր, որը մեզանից անդին էլ պիտի ապրի. չէ՞ որ սերը Աստվածն է: Կարևորը` սիրի՛ր ճշմարտությունը, եղի՛ր այն, ինչ կաս` առանց ձևականության, վախի և շուրջդ նայելու: Եվ եթե անգամ ճշմարտությունը քեզ համար հալածանք արժենա, ընդունի՛ր այն, եթե տառապանք` համբերի՛ր: Եթե հանուն ճշմարտության ստիպված լինես զոհաբերել քեզ ու քո կյանքը, անսասա՛ն եղիր ինքնազոհաբերմանդ մեջ. մահն ամենևին էլ ավարտը չէ, այլ` սկիզբը...»


Ֆիլմը կարող եք դիտել այստեղ` Մաս 1, Մաս 2                                     (հատված բժիշկ Մոսկատիի կտակից)
Միացի՛ր ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻՆ նաև facebook-ում