Զարմանում եմ...
Չի կարելի՞ այնպասի հայկական հեռուստասերիալներ արտադրել, որոնցում զենք-զինամթերք և դրանց հետևանք հանդիսացող սպանություններ ու արյունահեղության տեսարաններ
չլինեն: Պարտադիր չէ հանճար լինել` հասկանալու համար, որ դրանք դիտողի մոտ, լինի
ահել, թե ջահել, «մսագործի» հոգեբանություն է կերտվում:
Չի կարելի՞ դրանցում օրը ցերեկով չցուցադրել
ստացված կամ չստացված ինքնասպանություններ, մարդկանց հոգեբանաբարոյական և
ֆիզիկական ճնշումների օրինակներ, թմրադեղերի և ծխախոտի կիրառություն, բայց
դիտարժան ու իրականությանը մոտ տեսարաններ ստանալ: Դժվա՞ր է հասկանալ, որ այդ
ախտերի ցուցադրությունը ինքնին քարոզչություն է, և շատերը դրանք քարշ են տալիս
իրենց կյանք: