Showing posts with label զինվոր. Show all posts
Showing posts with label զինվոր. Show all posts

3.9.13

ՈՐՔԱՆ ՏԽՈՒՐ Է, ԱՅՆՔԱՆ ԷԼ՝ ԻՐԱԿԱՆ

Չեմ հիշում, թե նման ֆիլմ վերջին անգամ երբ էի տեսել (մեկ էլ երևի սա էր եղել)... Մինչև
ոսկորներս սարսուռ զգացի...
Այսքան կարճ ու այսքան բովանդակալից... Անպայման նայեք:
Միայն թե... ես լավ չեմ պատկերացնում, թե որն է ՏԵՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ, բայց հաստատ է մի բան՝ ՄԻ ՀԱՐՍՏԱՑՐԵՔ ԹՇՆԱՄՈՒՆ, թե չէ իրապաես ստացվում է, թե ՄԵՆՔ ԹՈՒՐՔԵՐԻՆ ՇԱՏ ԵՆՔ ՍԻՐՈՒՄ...

Շնորհակալություն Noni_no-ին, ում բլոգում բացահայտեցի սա: Շնորհակալություն նաև ֆիլմը պատրաստողներին:



28.1.13

ԻՄ ԵՂԲԱՅՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ՝ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՂՈԹՔՈՎ

Լուսանկարը՝ Մեր Բանակը Ֆբ էջից
Զորացե՛ք Տիրոջով և նրա զորության կարողությամբ. և Աստծու սպառազինությունը հագե՛ք, որպեսզի կարողանաք ընդդիմանալ Սատանայի հնարանքներին. որովհետև մեր պատերազմը մարմնի և արյան հետ չէ, այլ՝ իշխանությունների հետ, պետությունների հետ, այս խավար աշխարհի տիրակալների հետ և երկնքի տակ եղող չար ոգիների հետ։ Ուստի առե՛ք Աստծու սպառազինությունը, որպեսզի կարողանաք չար օրում դեմ կանգնել չարին. և երբ ամեն ինչ կատարեք, հաստատո՛ւն կացեք՝ տեղում պինդ կանգնած, ձեր մեջքերը գոտեպնդած ճշմարտությամբ, և հագած արդարության զրահը՝ ձեր ոտքերը ամրացրե՛ք խաղաղության Ավետարանի պատրաստությամբ։ Եվ այս բոլորի վրա, առե՛ք հավատի վահանը, որով պիտի կարողանաք հանգցնել չարի բոլոր մխացող նետերը։ Եվ առե՛ք փրկության սաղավարտն ու Հոգու սուսերը, որ է Աստծու խոսքը (Եփես. 6:10-17