Showing posts with label աթեիստ. Show all posts
Showing posts with label աթեիստ. Show all posts
18.12.12
ԱՇԽԱՐՀԻ ՎԵՐՋ` ԵՐԿՍԱՅՐԻ ՍՈՒՐ
Labels:
աթեիստ,
աղանդ,
աշխարհի վերջ,
Աստվածաշունչ,
Թ.Ա,
թեստ,
Հիսուս Քրիստոս,
հոգևոր,
մայա,
վախճանաբանություն
16.10.12
ՄԱ՞ՐԴ, ԱՍՏՎԱ՞Ծ, ՄԱՐԳԱՐԵ՞, թե՞ ԱՌԱՍՊԵԼ. Ո՞Վ Է ՀԻՍՈՒՍԸ
Այսօր քննարկման կդնենք մի թեմա, որի պատճառ է հանդիսացել ՈՐՔԱՆՈ՞Վ ԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ թեստը։ Վստահ
եմ, շատերդ եք այն անցել։ Եթե նկատեցիք, ասում եմ՝ «քննարկման կդնենք», այլ ոչ թե՝
«կներկայացնեմ», քանի որ թեման, որքան էլ որ կարևոր, բայց միևնույն ժամանակ անծայրածիր
է, քանզի վերաբերում է այն հարցին, թե «Ո՞վ
է Քրիստոս Ձեզ համար», ուստի բացի իմ կողմից ներկայացված հնարավորինս կարճ, ես
կասեի՝ մակերեսային անդրադարձից, սպասում եմ նաև ընթերցողների ակտիվ ու կառուցողական
մեկնաբանություններին բլոգի քննարկումններում։
Այսպիսով՝ «Ո՞վ է Քրիստոս
Ձեզ համար» հարցմանը մասնակցած 1000 հոգուց ստանում ենք ձայների հետևյալ բաշխումն
ըստ աճման կարգի՝
Մեծացնելու համար սեղմե՛ք նկարի վրա |
Առասպել է - 2%
Պատմական անձ է - 3%
Մարգարե է – 7%
Այլ – 8%
Աստված է - 80%
Այժմ փորձեմ ճեպագրությամբ անդրադառնալ յուրաքանչյուր կետին՝
Labels:
աթեիստ,
Աստված,
Աստվածաշունչ,
Թ.Ա,
թեստ,
Հիսուս Քրիստոս,
հոգևոր,
փրկություն,
քրիստոնյա
6.9.12
ԱԹԵԻՍՏԻՆ
«Անզգամն ասաց իր սրտում, թե՝ չկա Աստված»,- այս տողով է սկսվում Դավթի սաղմոներից 13-րդը։ Վերջերս այս անզգամությունը մի տեսակ սովետական գաղափարախոսության բուրմունքով և ամենագետության թվացյալ շղարշով ինձ հաճախ է հանդիպում։ Միշտ ուրախ եմ լինում, եթե առողջ ու կառուցոական դիսկուս է լինում հանուն ճշմարիտի բացահայտման, բայց... Ավա՜ղ, թող ներեն ինձ անաստվածները, անզգամությունը ավելին է լինում, քան ճշմարտության ծարավը։ Այդ իսկ պատճառով որոշեցի ազատ թարգմանությամբ ներկայացնել 20-րդ դարի հայտնի կրոնափիլիսոփաներից Իվան Իլյինի բոցաշունչ և սուր ակնարկն այս թեմատիկայով՝ դարձյալ ու դարձյալ մեկնաբանություններում ակնկալելով կառուցողական մտքեր ու մոտեցումներ։ Անզգամ մեկնաբանությունները, բնականաբար, պիտի արժանանան համապատասխան վերաբերմունքի։
«Եթե ձեր Աստվածը գոյություն ունի, ցո՛յց տվեք մեզ Նրան։ Որտե՞ղ է Նա, որտե՞ղ է ապրում, որտե՞ղ է տեղը Նրա։ Ոչ մի տեղ։ Ոչ մի մանրադիտակ չի հայտնաբերել Նրան, ոչ մի աստղադիտակից Նրան չես տեսնի։ Ուրեմն ավելի լավ չէ՞ դադարեցնել Նրա մասին մտահանգումները»։
Նման հարցումներին անպայմանորեն արժե պատասխան տալ, հասարակ, պարզ, գիտական և ճիշտ պատասխան. երկար ժամանակ է, ինչ դանդաղում ենք այդ հարցում։
Որտե՞ղ է մեր Աստվածը... Եթե այդ «որտեղն» ասելիս ենթադրենք որոշակի տեղ տարածության մեջ, ապա Նա չի գտնվում և ոչ մի տեղ։