Showing posts with label Իվան Իլյին. Show all posts
Showing posts with label Իվան Իլյին. Show all posts

6.9.12

ԱԹԵԻՍՏԻՆ

«Անզգամն ասաց իր սրտում, թե՝ չկա Աստված»,- այս տողով է սկսվում Դավթի սաղմոներից 13-րդը։ Վերջերս այս անզգամությունը մի տեսակ սովետական գաղափարախոսության բուրմունքով և ամենագետության թվացյալ շղարշով ինձ հաճախ է հանդիպում։ Միշտ ուրախ եմ լինում, եթե առողջ ու կառուցոական դիսկուս է լինում հանուն ճշմարիտի բացահայտման, բայց... Ավա՜ղ, թող ներեն ինձ անաստվածները, անզգամությունը ավելին է լինում, քան ճշմարտության ծարավը։ Այդ իսկ պատճառով որոշեցի ազատ թարգմանությամբ ներկայացնել 20-րդ դարի հայտնի կրոնափիլիսոփաներից Իվան Իլյինի բոցաշունչ և սուր ակնարկն այս թեմատիկայով՝ դարձյալ ու դարձյալ մեկնաբանություններում ակնկալելով կառուցողական մտքեր ու մոտեցումներ։ Անզգամ մեկնաբանությունները, բնականաբար, պիտի արժանանան համապատասխան վերաբերմունքի։  


«Եթե ձեր Աստվածը գոյություն ունի, ցո՛յց տվեք մեզ Նրան։ Որտե՞ղ է Նա, որտե՞ղ է ապրում, որտե՞ղ է տեղը Նրա։ Ոչ մի տեղ։ Ոչ մի մանրադիտակ չի հայտնաբերել Նրան, ոչ մի աստղադիտակից Նրան չես տեսնի։ Ուրեմն ավելի լավ չէ՞ դադարեցնել Նրա մասին մտահանգումները»։ 

Նման հարցումներին անպայմանորեն 
արժե պատասխան տալ, հասարակ, պարզ, գիտական և ճիշտ պատասխան. երկար ժամանակ է, ինչ դանդաղում ենք այդ հարցում։

Որտե՞ղ է մեր Աստվածը... Եթե այդ «որտեղն» ասելիս ենթադրենք որոշակի տեղ տարածության մեջ, ապա Նա չի գտնվում և ոչ մի տեղ։

14.12.11

ԱՌԱՆՑ ՍԻՐՈ


«...Ես հասկանում եմ առաջարկդ, թե ավելի լավ է սիրուց չխոսել, և այդ ճշմարիտ է. սիրուց ոչ թե խոսել է պետք, այլ` նրանով ապրել: Բայց, տե՛ս, աշխարհում այսօր աղաղակում է ատելության բացահայտ և մոլագար քարոզչությունը, և գլուխ է բարձրցնում սիրո համառ ու անգութ մի հալածանք` արշավ ընդդեմ ընտանիքի, հայրենիքի մերժում, հավատքի ու կրոնի ճնշում: Ոմանց գործնական անսրտությունը միավորվում է մյուսների` ատելության ուղղակի քարոզչության հետ. հոգու վաճառքը գտել է իր ջատագովներին, և չարությունը վերածվել է վարդապետության: Իսկ սա նշանակում է, որ հասել է ժամանակը սիրո մասին խոսելու և այն պաշտպանելու:

14.11.11

ԳԵՂԵՑԻԿ ԿԻՆԸ

Ստորև ներկայացված է երիտասարդ ու գեղեցիկ մի կնոջ անկեղծ խոստովանություն, որը գրավոր կերպով արձանագրել է կրոնական փիլիսոփայության ականավոր ներկայացուցիչ Իվան Իլյինը: Կանացի գեղեցկության մասին այդ ակնարկից ներկայացնում եմ փոքրիկ մի հատված` ռուսերենից ազատ թարգմանությամբ:

17.10.11

ՄԽԻԹԱՐՈՒԹՅՈՒՆ

Որքա՜ն երկար է տառապում մարդ արարածը երկրի վրա...Մարդկային տառապանքները, սակայն, հաղթահարվում են միայն այն ժամանակ, երբ մարդն ինքը մոտենում է հավիտենական լույսին: Աստված է հավիտենական այդ լույսի աղբյուրը, Աստծուն պետք է հառի իր հայացքը մարդը: Եվ երբ Աստվածային հայտնության ճառագայթները հասնում են մարդկային աչքին, նրա առաջ բացահայտվում է Ճշմարտությունը, և այդ ժամանակ նա տեսնում է Աստծուն երկնքում և աստվածայինը երկրի վրա, և մարդկային տառապանքները լուսավորվում են:
Այս պարզ պատճառով մենք ոչ թե պետք է փախչենք տառապանքից, այլ ընդունենք այն իբրև մարտահրավեր, որպես պահանջ, որպես խոստում, որպես դեպի Երկնքի Արքայություն բացված դուռ, քանզի «ահա Աստծու արքայությունը ներսում, ձեր մեջ է» (Ղուկ. 17:22): Եվ չնայած այդ ուղին փշոտ է, և այդ դուռը` նեղ, միևնույն է, դրանք մարդուն անսխալ տանում են դեպի լուսավորում և ազատում: Դրա համար է հենց ասված. «Երանի՜ սգավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն» (Մատթ. 5:4): Տառապանքի և մխիթարության միջով է մարդը մոտենում Աստծուն, քանզի տառապանքների մեջ սրբագործվում է մարդկային սիրտը. «Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն» (Մատթ. 5:8):

15.9.11

ՀԱՅԱՍՏԱՆԸ Ե՞Ս ԵՄ

Այս հոդվածը քաղաքական ենթատեքստ ունեցող առաջին և թերևս վերջին գրառումս է (չեմ սիրում այս թեման): Բնավ նպատակ չունեմ  որևէ մեկին կամ որևէ խմբի ինչ-որ  բան ակնարկելու, և գրելիքս պաշտպանություն կամ քննադատություն չէ, ուղղակի Հայաստանի Երրորդ Հանրապետության  անկախության 20-ամյակին ընդառաջ շատերի պես իմ մեջ էլ զարթնեց «պատրիոտիզմը» ես էլ ուզեցի ասել «Հայաստանը ես եմ», բայց չկարողացա... Մտքերս լույսի արագությամբ սուրացին պատմության ու անցյալի մասին գիտելիքներիս կիսադատարկ գրադարակով, քննադատեցին շատերին, պարսավեցին, ամոթանք տվեցին, մյուսներին մի փոքր գովեցին, ոմանցով հպարտացան, բայց Հայոց անկախության 20-ամյակի առաջ կանգ առան շիկնած ու ամոթխած, ինչպես հեքիաթի պառավը՝ տաշտակի, կոտրված տաշտակի առաջ: Ու ես հասկացա, որ մեկ մարդով, առավել ևս ինձանով Հայաստան չի լինի: Ինչո՞ւ: Որովհետև ես էլ, դու էլ, նա էլ, նրանք էլ, մենք բոլորս այսօր մի-մի բիբլիական Կայեն ենք, որ առանց ինքներս մեզ հաշիվ տալու եղբոր վրա «ձեռք ենք բարձրացնում»: Իսկ արդյո՞ւնքը: Արդյունքը անկախ Հայաստանի երկատումն է, եռատումը, քառատումը... Զավթիչ-տիրաններն են ասել. «Բաժանի´ր, որ տիրես»: Մտքերս հիշեցրին վաղուց կարդացած մի հոդված, որ 20-րդ դարի սկզբին լսելով մի ծեր ու փորձառու անգլիացուց` գրի է առել ռուս ականավոր կրոնափիլիսոփա Իվան Իլյինը (1883-1954թթ): Վերընթերցեցի և տողերի միջև կարդացի անցած 20 տարիների հայաստանյան տարեգրությունը, 20-ամյա Հայաստանի ներկան: