Մեծի պահոց շրջանի մեջ ենք հիմա, սիրելիներ, ուստի որոշեցի ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ 6-րդ հարցը փոքր-ինչ կապել քառասնորդական պահքի հետ: Նոր Կտակարանում Ավետարանիչները խոսում են անապատի մեջ Քրիստոսի ծոմապահության և փորձությունների մասին, որոնք տևեցին 40 օր: Արդ, այսօրվա հարցը նպատակ ունի բացահայտելու, թե այդ փորձությունները քանի՞սն էին: Դե ձեզ տեսնեմ: Ցանկացողները կարող են նաև մեկնաբանությունների մեջ իրենց կարծիքները հայտնել ու քննարկել:
Ակտիվ եղեք և առաջարկեք նաև ձեր ընկերներին: Ճիշտ պատասխանը սպասեք մի քանի օրից: Աստված օրհնի ձեզ և ճիշտ պահեցողության մեջ հաստատի:
Շատ հետաքրքիր հարց ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ շրջանակներում: Մեր աստվածաշնչասերները հաճախ ավելի նախընտրում են ընթերցել Ավետարանները, իսկ Սուրբ Պողոսի թղթերը՝ նմակները, երբեմն դժվարըմբռնելի լինելով, շատ ծանոթ չեն ըներցողներին: Այսպես, եկեք տեսնենք թե ո՞րն է այդ նամակների շարքում ամենից կարճը: Ակնկալում եմ բոլորի ակտիվությունը:
Անկեղծ ասեմ, կարծում էի, թե այս հարցը շատերի համար դժվար կլինի, երևի որովհետև Հին Կտակարանից էր, բայց ընթերցողներս հաճելիորեն զարմացրեցին: 88 հոգի 105 քվեարկողից տվել է ճիշտ պատասխանը՝ նշելով որ հին ուխտի քահանայության համար Աստված առանձնացրեց ՂԵՎԻԻ ՑԵՂԻՆ:
Նրանք այդպես էլ կոչվեցին՝ Ղևտացիներ.
«Այդ ժամանակ Տէրը Ղեւիի ցեղին առանձնացրեց, որ նրանք տանեն Տիրոջ ուխտի տապանակը, կանգնեն Տիրոջ առջեւ, ծառայեն նրան ու նրա անունով աղօթք անեն, ինչպէս որ լինում է մինչեւ այսօր։ Այդ իսկ պատճառով ղեւտացիներն իրենց եղբայրների մէջ բաժին ու ժառանգութիւն չունեն, քանի որ Տէրն ինքն է նրանց բաժինն ու ժառանգութիւնը, ինչպէս որ ասաց նրանց» (Բ Օրենք 10:8-9):
Իսրայելի մյուս զավակները և նրանց սերունդները Ավետյաց երկրից ստացան իրենց հողակտորներն ու հարստությունները, սակայն Ղևիի ցեղը մնաց դատարկաձեռն: Ղևտացիներին որպես քահանայական ցեղ առանձնացնելով, սակայն, Աստված կարգադրեց, որպեսզի մնացած 11 ցեղերը իրենց ունեցվածքից տասանորդ վճարեն իր սպասավորներին:
Այսքանը թերևս, սպասեք հաջորդ հարցին ՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ծրագրի շրջանակներում և շնորհակալություն ակտիվության համար:
Ահավասիկ պատրաստ է մեր 4-րդ հարցը: Ենթադրելի է, որ հարցը հեշտերից չէ, այնպես որ պատասխանելուց առաջ մի փոքր «խուզարկեք» նորինն ամենագիտություն գուգլը, կամ որ ավելի օգտակար կլինի, փորձեք գտնել ճիշտ պատասաանը Աստվածաշնչի Երկրորդումն օրինաց (Բ Օրենք) գրքի մեջ: Դե ինչ, զարմացրեք մեզ ձեր ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐով, իսկ ճիշտ պատասխանը՝ բացատրությամբ հանդերձ սպասեք մի քանի օրից: Գնացինք՝
Պետք է ընդունել՝ հարցը՝ «Ովքե՞ր առաջինն իմացան Հիսուսի Ծննդյան մասին», հեշտերից չէր, նախ որովհետև ենփադրում էր 2 տարբեր ավետարարաններում՝ Մատթեոս և Ղուկաս, նկարագրված դեպքերի համեմատություն և ապա ճիշտ պատասխանը, փոքրիշատե, կապված է մանրուքների քննությունից: Անտեսելով պարզապես հորինած այն տարբերակները, թե Հիսուսի ծննդյան մասին առաջինն իմացան հրեա կրոնավոր փարիսեցիները կամ մանկաբարաձները, անդրադառնանք 2 հիմնական տարբերակներին՝ Արևելքի մոգեր և հովիվներ: Այս երկուսը անցնող մի քանի օրերի ընթացքում անընդհատ մրցում էին ձայների քանակով և հիմա էլ 126 քվեարկումից հետո միայն 15 ձայնի տարբերություն ունեն: Այս էլ է արդարացված, քանի որ, օրինակ, պատկերագրության մեջ մշտապես կարելի է տեսնել հովիվներին և մեգերին Քրիստոսի ծննդյան դրվագում: Այսուամենայնիվ 68 հոգի՝ 54,4 տոկոս մեծամասնությունը ընտրել է ՃԻՇՏ ՊԱՏԱՍԽԱՆԸ՝ ՀՈՎԻՎՆԵՐԸ: