«...Ես հասկանում եմ առաջարկդ, թե ավելի լավ է
սիրուց չխոսել, և այդ ճշմարիտ է. սիրուց ոչ թե խոսել է պետք, այլ` նրանով ապրել: Բայց, տե՛ս, աշխարհում այսօր աղաղակում է ատելության բացահայտ և մոլագար
քարոզչությունը, և գլուխ է բարձրցնում սիրո համառ ու անգութ մի հալածանք` արշավ ընդդեմ ընտանիքի, հայրենիքի մերժում, հավատքի ու
կրոնի ճնշում: Ոմանց գործնական անսրտությունը միավորվում
է
մյուսների` ատելության
ուղղակի քարոզչության հետ. հոգու վաճառքը գտել է իր ջատագովներին,
և չարությունը վերածվել է վարդապետության: Իսկ սա նշանակում է, որ հասել է
ժամանակը սիրո մասին խոսելու և այն
պաշտպանելու: