Որքա՜ն երկար է տառապում մարդ արարածը երկրի վրա...Մարդկային տառապանքները, սակայն, հաղթահարվում են միայն այն ժամանակ, երբ մարդն ինքը մոտենում է հավիտենական լույսին: Աստված է հավիտենական այդ լույսի աղբյուրը, Աստծուն պետք է հառի իր հայացքը մարդը: Եվ երբ Աստվածային հայտնության ճառագայթները հասնում են մարդկային աչքին, նրա առաջ բացահայտվում է Ճշմարտությունը, և այդ ժամանակ նա տեսնում է Աստծուն երկնքում և աստվածայինը երկրի վրա, և մարդկային տառապանքները լուսավորվում են:
Այս պարզ պատճառով մենք ոչ թե պետք է փախչենք տառապանքից, այլ ընդունենք այն իբրև մարտահրավեր, որպես պահանջ, որպես խոստում, որպես դեպի Երկնքի Արքայություն բացված դուռ, քանզի «ահա Աստծու արքայությունը ներսում, ձեր մեջ է» (Ղուկ. 17:22): Եվ չնայած այդ ուղին փշոտ է, և այդ դուռը` նեղ, միևնույն է, դրանք մարդուն անսխալ տանում են դեպի լուսավորում և ազատում: Դրա համար է հենց ասված. «Երանի՜ սգավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն» (Մատթ. 5:4): Տառապանքի և մխիթարության միջով է մարդը մոտենում Աստծուն, քանզի տառապանքների մեջ սրբագործվում է մարդկային սիրտը. «Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն» (Մատթ. 5:8):
Այս պարզ պատճառով մենք ոչ թե պետք է փախչենք տառապանքից, այլ ընդունենք այն իբրև մարտահրավեր, որպես պահանջ, որպես խոստում, որպես դեպի Երկնքի Արքայություն բացված դուռ, քանզի «ահա Աստծու արքայությունը ներսում, ձեր մեջ է» (Ղուկ. 17:22): Եվ չնայած այդ ուղին փշոտ է, և այդ դուռը` նեղ, միևնույն է, դրանք մարդուն անսխալ տանում են դեպի լուսավորում և ազատում: Դրա համար է հենց ասված. «Երանի՜ սգավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն» (Մատթ. 5:4): Տառապանքի և մխիթարության միջով է մարդը մոտենում Աստծուն, քանզի տառապանքների մեջ սրբագործվում է մարդկային սիրտը. «Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն» (Մատթ. 5:8):
Այսիպիսով, մենք առաջնահերթ պարտավոր ենք մաքրել մեր սիրտը, մաքրել այն ամենից, ինչ որ մեզ բերում է «այս աշխարհը» (Հռոմ. 12:2): Անհրաժեշտ է սրբել սիրտը բանականության մեծամտությունից, ողորկ նյութապաշտությունից, ինքնահավան անաստվածությունից, գայթակղության անպատվությունից, արմատներից զրկվելու վտանգից: Պետք չէ մոռանալ ազատագրումը հպարտության, նախանձի, վրեժխնդրության չար կրքերից, անհեռատես ագահությունից, հետաքրքրասիրության, ամենագիտության մակերեսայնությունից և անպատասխանատվությունից: Այս ամենը աղճատում է մեր կայնքը և թողնում է մեզ առանց գլխավորի` առանց սրբության, առանց համոզմունքի, առանց հավատքի : Եվ մեր կայնքը մնում է որպես չնչին մի բան, մեր հայացքը` անհեռատես և տկար, մեր սիրտը` հնոտի ու անհավատարիմ, մեր էությունը` անաստված: Այս իսկ պատճառով մենք մոռացության ենք մատնում աստվածային կենդանի ու ստեղծագործ պատկերը: Ճշմարիտ էր փիլիսոփան, ով ասում էր. «Մենք չենք տեսնում արեգակը, քանի որ ինքներս փոշու ամպ ենք բարձրացնում...»:
Ահա, արդի աշխարհի և մեր սեփական կրքերի այս ամպի միջով մենք պետք է գնանք դեպի հաղթանակ: Այն ժամանակ մենք լայն և խորը կբացենք մեր սրտի ներքին աչքերը և կնայենք վեր` Աստծուն և նրա ստեղծած աշխարհին: Այս ժամանակ մենք, ի զարմանաս մեզ, կտեսնենք, որ ամեն ծաղիկ ծաղկում է մեզ համար, արևի ամեն մի ճառագայթ մեզ է փոխանցում իր հայտնությունը, մարդկային ամեն սիրտ մեր առջև է բացում իր գաղտնիքները: Ծառն ու գազանը, սարն ու դաշտը, ձյունն ու ամպրոպը ցույց կտան մեզ աստվածային լույսի իրենց թաքցրած ճառագայթը: Եվ մենք կհասկանանք, որ աշխարհը լեցուն է նիրհող սիրով, և մեզ անհրաժեշտ է սոսկ արթնացնել այդ սերը մեր անձնական սիրո միջոցով: Այդժամ ոչ մի տառապող մեզ օտար չի թվա, ոչինչ չի կարողանա թաքցնել մեզանից իր հոգևոր գաղտնիքը: Որքան հաճախակի է այս հայացքը, որքան մաքուր սիրտը, այնքան խորն է աշխարհը, այնքան` անմիջական ճանապարհը դեպի Աստված:
Այդ ժամանակ է, որ կհասկանանք, թե ինչպե´ս էինք ձեռքից բաց թողնում իրական աստվածությունը, մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի աստվածային ծագումը, և թե որքա´ն շատ են նրանք, ովքեր դեռևս բաց են թողնում կամ արդեն իսկ բաց են թողել այդ: Աստվածայինը ճանաչելու համար անհրաժեշտ է կրել աստվածայինը սեփական սրտում: Աստծուն տեսնելու և Հոգուն հավատալու համար անհրաժեշտ է ներաշխարհում սրբատեղի ունենալ, ինչ-որ մի խորան, որտեղ վառվում և լուսավերում է Նրա սրբազան հուրը: Ժամանակակից մարդը դառնում է հակաքրիստոստոնյա, քանի որ նրա սրտում կորած է աստվածային շունչը, քանի որ նրա հոգում մարել է աստվածային կրակը: Այդ է պատճառը, որ մարդը կարդում ու լսում է Փրկչի մասին, սակայն չի ճանաչում Նրան և Նրա մեջ չի տեսնում կենդանի, մարդացած Աստծուն: Մարդու սիրտը սառչել է, այդ իսկ պատճառով նա չի հասկանում, որ «Աստված սեր է» (Ա Հովհ. 4:8), մարդու ոգին մեռել է, դրա համար նա չի կարողանում հասկանալ, որ «Հոգի է Աստված» (Հովհ. 4:24), և որ ոգին դրսևորվում է Հիսուսի մեջ: Կույր է մարդու աչքը, ուստի նա չի նկատում, որ «Աստված լույս է» (Ա Հովհ. 1:5), և որ Հիսուսի մեջ «խավար չկա, բոլորովի՛ն չկա»:
Անհրաժեշտ է լոկ հավատարմորեն և խորապես բացել սիրտը, և կհասնես Հիսուս Քրիստոսին. առանց սրտի մարդը դառնում է հակաքրիստոնյա:
Անհրաժեշտ է լոկ ապրել Հոգու (Ճշմարտության, Գեղեցիկի, Արդարի, Խորքի, Ամբողջության) մեջ, և դու Հիսուս Քրիստոսի մոտ ես. Հոգուց զրկված մարդը դառնում է հակաքրիստոնյա:
Անհարժեշտ է լոկ հայել սրտից և Հոգուց ու կտեսնես մեր Փրկչին Իր հավիտենական մեծության մեջ. կույր մարդը դառնում է հակաքրիստոնյա:
Հիսուս Քրիստոսի´ն պետք է վերադառնա ժամանակակից մարդկությունը, Նրա Հոգուն, Նրա Հայտնությանը: Համբերության և ապաշխարության մեջ նա պետք է մաքրվի, որպեսզի դավանի Նրան, որպեսզի կարողանա ընդունել կյանքը որպես մատուցված բաժակ, որպեսզի կարողանա կյանքի ամեն հանգամանքում փնտրել դեպի Աստված տանող ճանապարհը, որպեսզի կարողանա հաղթահարել ինքն իրեն և այս աշխարհին Սիրո, Հոգու և Լույսի մեջ:
Այս է տառապողների լավագույն, արժանի, հավիտենական մխիթարությունը:
(ազատ թարգմանություն Իվան Իլյինի` «Я вглядываюсь в жизнь» գրքից)
8 արտահայտվիր:
Բերտրանդ Ռասելը մի քանի աշխատություններ ունի նվիրված քրիստոնեությանը։ Իր աշխատություններից մեկում մի հարց է տալիս, կապված հենց տառապանքի, երկրային անարդարությունների վերաբերյալ․ «Եթե ձեր դուռը թակեն և ձեզ մի զամբյուղ նարինջ առաջարկեն, և դուք նկատեք, որ զամբյուղի առաջին շերտը փտած է, ի՞նչ կմտածեք դուք որ զամբյուղում մնացած նարինջներն առողջ են թե՞ որ մնացածն էլ փչացած են։ Բնականաբար երկրորդը։ Այդ դեպքում տեսնելով այս երկրային կյանքի անարդարությունները ինչո՞ւ պետք է մտածեմ թե կա մի այլ արքայություն, որտեղ արդար է կյանքը։»
Եթե առաջնոևդվեք ոչ թե Ռասելով այլ Աստծով կհավատաք:
Ashkhen
Հարգարժան Анонимный, առհասարակ այս նյութը «այլ արքայության» մասին չէր, այլ հենց այս «անարդար երկրի», այն մասին, թե ինչպես է պետք Լուսյով, Հոգով ու Սիրով պայքարել անարդարության դեմ: Անձամբ ծանոթ չեմ Բերտրանդ Ռասելին ու նրա գործերին, ուստի չեմ կարող նրա առաջ քաշած հարցին դիպուկ պատասխանել, սակայն ձեր վկայակոչած նարնջի օրինակը ինձ հիշեցրեց Քրիստոսի խոսքերից մեկը. «Ձեզնից ո՞վ է այն մարդը, որից իր որդին եթե հաց ուզի, միթե քա՞ր կտա նրան. և կամ եթե ձուկ ուզի, միթե օ՞ձ կտա նրան։ Արդ, եթե դուք, որ չար եք, գիտեք ձեր որդիներին բարի պարգևներ տալ, որքա՜ն ևս առավել ձեր Հայրը, որ երկնքում է, բարիքներ կտա նրանց, որ նրանից ուզում են» /Մատթ. 7:9-10/: Հավատացեք, եթե նարինջ առաջարկողը լինի ձեր հայրը դուք կասկած չեք ցուցաբերի, որովհետև կվստահեք, իսկ հավատը, պարզ ասած, վաստահություն է երկնավոր Հորը: Շնորհակալ եմ հարցի համար:
Մի հարց էլ ես եմ ուզում տալ. իսկ ինչու ենք երկրային անարդարությունների համար մեղադրում Աստծուն? Աստված մեզ տվեց երկիրը մաքուր ու անարատ, մարդուն ստեղծեց անմեղ, մենք մեր ձեռքով ենք աղճատում ամեն ինչ, հետո էլ ասում, թե Աստված անարդար է: Միթե այս դատողությունը ճիշտ է?
Beatle ջան դրա համար գուցե շատ պատճառներ կան, բայց ես միայն մեկը ու ըստ իս ամենաէականը կասեմ: Պատճառն այն է, որ մարդիկ չափազանց նյութականացված են, քո բերած օրինակին համապատասխան գերադասում են 1 «խնձորը» դրախտային բոլոր բարիքներից, որովհետև «խնձորը» «նաղդ» է, երկնքի արքայությունը` «նիսյա», որովհետև այն, ինչ այսօր ունենք տեսանելի ու զգալի է զգայարանների միջոցով, իսկ այն ինչ Աստված է խոստանում, զգայարաններով դժվար է ըմբռնել... Եվ հետո, գիտես մեզ համար ինչն է ամենաանարդարը թվում??? Այն, որ այս աշխարհում ամեն բան կա և հնարավոր է վայելել առանց զրկանքների, առանց գերագույն ջանքեր ներդնելու, առանց նեղություն քաշելու ու հանկարծ մեզ առաջարկում են զրկանքների, նեղությունների, տառապանքի ու ջանքերի գնով արժանանալ մեկ այլ` երկնքի արքայությանը... Այստեղից սկիզբ է առնում ընտրության պայքարը «եսի» և Քրիստոսի միջև:
Ես միանում եմ Ձեր ասածներին և հարգարժան անանուն ցիտողին ուզում եմ ասել, որ այս ամենը կարելի է ընկալել ինչպես փորձություն, մյուս կյանքի վայելքներին հասնելու համար, կամ քննություն։ Իսկ ինչ վերաբերվում է Ռասսելին ես էլ հարց ունեմ․ միթե՞ այս աշխարհը փտած նարինջ է։ Ամեն ոք տեսնում է այն, ինչին արժանի է։
Շնորհակալություն
Լիլիթի ասածից հիշեցի ռուսերեն մի երգ, շատ եմ սիրում: Այդ երգում հետևյալ տողերն են հնչում. какие мы, такой и мир, чего желать? Հիմա գտնեմ հղումը տեղադրեմ, լսեք, գուցե դուք էլ հավանեք:
http://www.youtube.com/watch?v=7lXiRROIAtU&ob=av2e
Ես խորին շնորակալություն եմ հայտնում այս նյութի համար, ինչպես նաև երգի հղղման համար:Իսկապես շատ կարևոր է յուրաքանչյուրիս համար:
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: