Երկար ժամանակ է, ինչ համացանցում անընդհատ շրջանառվում է Ալան Դալես անունով ամերիկյան մի պաշտոնյայի այսպես կոչված «Ժողովուրդների կործանման մեծագույն ողբերգության ծրագիրը» (1945թ.), որը սակայն, ոմանց կողմից որակվեց որպես կեղծագիր: Անկեղծ ասած, ինքս հիմնավորումներ չունեմ այդ գրվածքի կեղծ կամ ճշմարտացի լինելը փաստելու համար, սակայն ձեռքիս տակ հայտնված մի գիրք (որի մասին նախկինում էլ խոսել եմ)` Քլայվ Լյուիսի 1941թ. հեղինակած «Բանսարկվի Նամակները» (թարգմանությունն իմն է) և հատկապես դրա 20-րդ նամակը, ինձ ակամայից հիշեցրեցին Դալեսի «կեղծագիրը»։ Ստեղծագործության սյուժեի հիմքում Բանսարկու անունով (անգլերենում` Screwtape) տարեց և փորձառու մի չարքի խորհուրդներն ու գործնական առաջարկներն են` ուղղված իր զարմիկին` երիտասարդ ու անփորձ դև Ճիվաղիկին (անգլերեն` Wormood): Ողջ խորհրդատվության ուղղվածությունը մեկն է` ենթարկյալ մարդուն տանել դեպի կորուստ և թշվառություն` հեռացնելով նրան Կյանքի Աղբյուր Քրիստոսից, Ում սուրբ անունը բարձրաձայնելուց սարսափելով` դևերը հաճախ օգտագործում են Թշնամի անվանումը:
Ահա այսպիսի դիվային մի խորհրդատվություն 20-րդ նամակում տեսանելիորեն զուգադիպում է «Ժողովուրդների կործանման մեծագույն ողբերգության ծրագիրի» հետ։ Անկախ այն բանից՝ կեղծ է այս վերջինը, թե ոչ, դրանից սատանայական ծրագիրը, որ մարդկանց միջոցով է կյանքի կոչվում, այնուամենայնիվ, հօդս չի ցնդում. այն կա և գործում է, ռեալ է ու զգալի մեր կյանքում, իսկ մենք շատ հաճախ այդ մասին չենք էլ ուզում մտածել... Այժմ՝ հատվածներ 20-րդ նամակից ազատ թարգմանությամբ։
Իմ թանկագի՛ն Ճիվաղիկ,
Մեծագույն տհաճությամբ արձանագրում եմ, որ Թշնամին ըստ ամենայնի վերջ է տվել ենթակայի ողջախոհությանն ուղղված քո ուղղակի հարձակումներին:
Դու պետք է նախատեսեիր այս և հնարավորինս շուտ կասեցնեիր։ Հիմա ենթական մի վտանգավոր ճշմարտություն է բացահայտել. նա այլևս գիտի, որ նմանօրինակ հարձակումները հավերժական չեն: Ահա այս պատճառով դու այլևս չես կարող օգտագործել մեր ամենալավ և ամենից փորձված զենքը` տգետ մարդկանց այն համոզումը, թե մեզանից ազատվելն անհնար է: Հուսամ, դու գոնե փորձել ես ենթակային համոզել որ, ողջախոհությունը վնասակար է առողջության համար:
...Եթե մենք ի վիճակի չենք օգտագործել նրա սեռական էներգիան` անբարոյականություն սերմանելու համար, ապա գոնե պետք է օգտագործենք այն համապատսխան ամուսնության համար: Հիմա մի քանի խորհուրդ այն մասին, թե ի՛նչ տիպի կանանց նա պետք է սիրահարվի, եթե իհարկե սիրահարությունից զատ մենք ոչինչ չկարողանանք մոգոնել:
...Այս հարցով, իհարկե, հիմնակնում զբաղվում են անդրշիրիմի ավելի ցածրակարգ աշխատակիցները. այս հանճարեղ վարպետները անդուլ կերպով այլասերում են այն, ինչ կարելի է անվանել ճաշակ: Նրանք այդ անում են հայտնի դերասանների ու դերասանուհիների, դերձակների, գովազդային գործակալների և բոլոր նրանց միջոցով, ովքեր, այսպես ասած, կանխորոշում են նորաձևությունը:
...Տղամարդկանց ճաշակը մի ժամանակ մենք ուղղում էինք դեպի գեղեցկության ավելի վեհ ու արիստոկրատիկ տեսակը` տղամարդկային սնապարծությունը խառնելով տարփանքի հետ և դրդելով մարդկային ցեղին բազմանալ հիմնականում հույժ մեծամիտ և վատնող կանանց միջոցով: Այնուհետ մենք պաշտամունքային դարձրեցինք կանանց չափից դուրս կանացի տեսակը` թուլակամ և վտիտ, ինչի շնորհիվ հիմարությունը, երկչոտությունն ու կեղծիքը կարծես վերածվել էին դրական հատկանիշների: Հիմա մեր առջև այլ առաջադրանք է. վալսի ժամանակին փոխարինելու է եկել ջազի ժամանակը, և մենք հիմա տղամարդկանց սովորեցնում ենք սիրել այնպիսի կանանց, որոնց դժվարությամբ կտարբերես տղեկներից: Քանի որ գեղեցկության այս տեսակը մյուսներից արագ է թոշնում, մենք ավելի կսրենք կանանց արմատացած վախը ծերության հանդեպ, կնվազեցնենք երեխա ունենալու ձգտումն ու ունակությունը: Բայց սա ամենը չէ: Մեր շնորհիվ հասարակությունն այժմ իրեն մերկանալու ավելի մեծ ազատություններ է թույլ տալիս գեղանկարչության մեջ, բեմի վրա, լողափում: Այս ամենը, իհարկե, շինծու է. մարմինները ամենահայտնի կտավներում աղավաղված են, կանայք լողազգեստների մեջ՝ սեղմված ու ձգված, որպեսզի ավելի սլացիկ և նրբիրան երևան, քան այդ թույլատրում է կանացի հասունությունը:

Այսուհանդերձ, ժամանակակից աշխարհը խորապես համոզված է. թե ինքը այսօր ավելի «անկեղծ» է ու ավելի «առողջ» և այդ կերպ դարձ է կատարում դեպի բնությունը: Արդյունքում մենք ավելի ուժեղ ենք տղամարդկանց տռփանքն ուղղում դեպի շինծու գեղեցկությունը ` մեծացնելով աչքի դերը սեռական ոլորտում և տղամարդկային ձգտումները դարձնելով ավելի ու ավելի մոլեգին։ Հետևանքները ինքդ էլ կարող ես եզրակացնել։
Սա ընդհանուր ռազմավարություն է...
Սա ընդհանուր ռազմավարություն է...
Գոյություն ունեն նաև այլ, անուղղակի մեթոդներ, որ թույլ են տալիս օգտագործել մարդկային ցանկասիրությունը մարդու իսկ կործանման օգտին: Ընդ որում նրանք ոչ միայն արդյունավետ են, այլև հիացնելու չափ դուրեկան, այնպես որ դրանց հարուցած դժբախտությունը չափազանց հաճելի է ու ցանկալի։
Քեզ սիրող հորեղբայր`
Բանսարկու
Միացի՛ր ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻՆ նաև facebook-ում
1 արտահայտվիր:
Ինձ մոտ ենպիսի տպավորություն է Տեր Հայր որ դուք վզլոմ եք արել այդ փոքրիկ ճիվաղիկի էլեկտրոնային հասցեն և վերցրել եք այս գրությունը դա իհարկե կատակ է իսկ ինչ խորուրդ կտաք մեզ ես օրինակ մտածում եմ վոր գեղեցիկ կնոջ հետ եմ ցանկանում ամուսնանալ վոր լինի Հրեշտակի պես սիրուն բարի խելացի նաեվ սիրի իր դիմացինին խիղճ ունենա իսկ ինչ վերաբերվում է շատ երեխաներ ունենալուն ես չարին հակառակ շատ եմ ցանկանում տասը երեխա ունենալ հինգ աղջիկ և հինգ տղա բայց այդ բոլորի համար մեզ գումար պետք կգա նաեվ չորս տուն վոր մի տունս արդեն ունեմ տամ մի տղայիս և մնացած չորս տուննել մյուս տղաներիս համար
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: