Այսօրվա Աստվածաշնչյան ընթերցումներն են Ելք 2:23-3:15, Հովել 2:21-3, որոնք կարող ենք կարդալ այստեղ:
Հիանալի է այն գիտակցումը, սիրելիներ, որ մենք` որպես քրիստոնյաներ, մեր մեջ կրում ենք սերմնահատիկը աստվածային այն շնորհների, որոնք Սուրբ Հոգին տվել է մեզ աճեցնելու և բազմացնելու համար, գործածելու թե մեր օգուտի եւ թե հատկապես Աստծո փառքի համար «ի շինություն եկեղեցու»։ Շատ քրիստոնյաներ, սակայն, կարծես առ ի ոչինչ համարելով Աստվածային այս մեծ նվերները, որեւէ ջանք չեն թափում իրենց հոգեւոր շնորհները զորացնելու եւ առատացնելու ուղղությամբ, որով եւ քրիստոնեական կյանքում դառնում են միջակություն կամ, առհասարակ, «անպիտան ծառաներ» (կարդանք Քրիստոսի առակը մնասաների մասին)։
Մարդկանցիցս յուրաքանչյուրի ծնունդից իսկ սկսյալ Աստված՝ որպես սիրառատ Հայր, ձրիաբար մեզ է բաշխում մարդկային բնությունը կերտող մի քանի շնորհներ, ինչպիսիք են ազատ կամքը, սերը, հավատքը, հույսը... Կան հոգեւոր շնորհներ, սակայն, որոնք Աստծո զավակները` քրիստոնյաներս, ստանում ենք Մկրտության եւ Դրոշմի խորհրդի միջոցով «ի վերուստ ծնվելով». Սուրբ Հոգին իր անտեսանելի, բայց իրական ներկայությամբ լցնում է մեզ եւ օժտում տարատեսակ շնորհներով, կարողություններով ու զորություններով, յուրաքանչյուրիս «մեր օգուտի եւ Աստծո փառքի համար» (Ա Կորնթացիս 12 գլուխ)։ Տեր Հիսուսի Հարությունից ու Համբարձումից հետո, երբ Քրիստոսի Առաքյալները և հետեւորդները աղոթքի էին հավաքված վերնատան մեջ, Սուրբ Հոգին զարմանահրաշ կերպով՝ որպես հով եւ հուր, հեղվեց ներկաների վրա։ Դա Հոգեգալուստի օրն էր (Գործք Առաքելոց 2 գլուխ)։ Հոգու էջքը և նրա երկնառաք շնորհների բաշխումը Պետրոս առաքյալը ներկաներին մեկնաբանեց, որպես Հովելի մարգարեության իրականացում։ Մարգարեական այդ հատվածը մենք այսօր կարդում ենք նաև օրվա ընթերցումի մեջ`
«Եւ կլինի այնպէս, որ սրանից յետոյ իմ Հոգուց կհեղեմ ամէն մարմնի վրայ, կմարգարէանան ձեր տղաներն ու աղջիկները, ձեր ծերերը երազներ կտեսնեն, եւ ձեր երիտասարդները տեսիլքներ կունենան» (Հովել 2:27)։
Հիանալի է այն գիտակցումը, սիրելիներ, որ մենք` որպես քրիստոնյաներ, մեր մեջ կրում ենք սերմնահատիկը աստվածային այն շնորհների, որոնք Սուրբ Հոգին տվել է մեզ աճեցնելու և բազմացնելու համար, գործածելու թե մեր օգուտի եւ թե հատկապես Աստծո փառքի համար «ի շինություն եկեղեցու»։ Շատ քրիստոնյաներ, սակայն, կարծես առ ի ոչինչ համարելով Աստվածային այս մեծ նվերները, որեւէ ջանք չեն թափում իրենց հոգեւոր շնորհները զորացնելու եւ առատացնելու ուղղությամբ, որով եւ քրիստոնեական կյանքում դառնում են միջակություն կամ, առհասարակ, «անպիտան ծառաներ» (կարդանք Քրիստոսի առակը մնասաների մասին)։
Եկեք այսօր մեր աղոթքները հատուկ ուղղենք դեպի Աստծո շնորհները, աղոթենք, որպեսզի Աստված մեզ իմաստություն շնորհի դրանք տեսնելու, արժեւորելու եւ գործադրելու Իր փառքի համար, որպեսզի մենք էլ կատարյալ լինենք աստվածպաշտության եւ մեր քրիստոնեական առաքելության մեջ։
Այսօր աղոթենք մեր հավատքի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորչի աղոթքով, որը կարող եք գտնել այս աղոթագրքի մեջ (սեղմեք հղման վրա)։
0 արտահայտվիր:
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: