20.8.13

ԱՅՍՊԵՍ ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ՝ 3 ՏԱՐԻ

Այսօր, սիրելի՛ընթերցող, ՍԱՐԿԱՎԱԳԱԳԻՐՔԸ դարձավ 3 տարեկան:

Այո՛, մեղքս ինչ թաքցնեմ, նորանոր ձեռքբերումների ու էվոլյուցիաների մասին դժվարանում եմ խոսել, քանզի արդեն 8-րդ ամիսն է, ինչ ժամանակիս պակասը թույլ չի տալիս գլխում ծագած թեմաներն ու ծրագրերը կյանքի կոչել: Բայց և չենք հիասթափվում. բլոգը անգործածության չի մատնվել, այլ կամաց-կամաց, փոքրիկ քայլերով առաջ է գնում: Շատ պիտի փափագեի աշխատանքիս մեջ միայնակ չմնալ (անշուշտ կան մեծ շնորհակալությունների արժանի մարդիկ, ովքեր կես խոսքից օգնում են ինձ բլոգային այս կամ այն հարցում), որպեսզի կազմակերպված ընթացքով մեծանար բլոգը, բայց ունենքայն, ինչ ունենք:

Իսկ թե ինչ ունենք, ներկայացնեմ փոքրիկ հաշվետվությամբ՝


  • Բլոգի ամենահաճելի, բայց և ընթերցողի կողմից ամենաչնկատված ձեռքբերումը անցումն է սուբդոմեյնից դոմեյնի, առօրեական ասված՝ նոր ինտերնետային հասցեն: Նախկին www.sarkavag.blogspot.com հասցեի փոխարեն ՍԱՐԿԱՎԱԳԱԳԻՐՔՆ ունի այժմ www.sarkavagagirq.net դոմեյնը: Կարծում եմ այսպես բլոգից օգտվելն ավելի պրակտիկ կլինի: 
  • Ներկայում բլոգի այցելությունների ընդհանուր թիվը ավելի քան 270.000 է, ի դիմաց անցյալ տարվա 150.000-ի: Պարզ մաթեմատիկական հաշվարկը մեզ ցույց է տալիս, որ 1 տարվա ընթացքում ունեցել ենք 120.000 այցելություն, ասել է թե՝միջինում 10.000 այց 1 ամսվա ընթացքում: Վատ չէ...
  • Մեկ տարվա ընթացքում բլոգում կատարվել է 53 գրառում 135-ից դառնալով 188: Մոտավոր հաշվարկով՝  ստացվում է միջինում 4-5 նյութ մեկ ամսվա նթացքում: Առհասարակ շաբաթական 1 գրառում անելը ինձ համար բավարար ցուցանիշ է, քանի որ հոգևոր բովանդակությամբ նյութերը արագ չեն մարսվում, բայց և վատ չէր լինի հոդվածների թիվը 3 տարվա մեջ հասցնել 200-ի: Հուսանք՝ մինչև այս տարվա ավարտ գոնե այսպիսի ցուցանիշ կունենանք:
  • Կտրուկ նվազում է նկատվել բլոգային մեկնաբանությունների մեջ (շեշտում եմ՝ բլոգային մեկնաբանություն, քանի որ ֆեյսբուքյան մեկնաբանությունների պակաս չէր զգացվում, բայց դոմեյնի փոփոխության հետ՝ դրանք ամենը հօդս ցնդեցին): Պատկերացրե՛ք, ներկայում առկա մոտ 1100 բլոգային մեկնաբանություններից մեկ տարվա ընթացքում կատարվել է միայն 90 մեկնաբանություն: Սրանից կարող եմ ենթադրել, որ նյութերը հետաքրքրաշարժ չեն (երևի պետք է դիմեմ պրովոկացիոն ու սկանդալային հարցազրույցների :DDD), կամ բլոգում մեկնաբանելը և դրան հետևելը դժվարություններ է ստեղծում...
  • Մեծ չէ, նաև էլ. փոստով բաժանորդագրվածների թվական աճը: Անցյալ 2 տարիների ավելի քան 120 հոգանոց բաժանորդագրումների վրա ավելացել է ընդամենը 35-ը, չնայած որ ներկայում բլոգն ունի feedburner-ի 230 բաժանորդ, որոնցից ակտիվ են միայն 155-ը (պատճառները տեխնիկական են):
  • Սրան հակառակ՝ աճ կա Facebook page-ի հետևողների թվաքանակում. 2012-ի օգոստոսի 1000-ից թիվը 1 տարվա ընթացքում անցել է 2800-ը: Հուսամ ընթերցողներս կօգնեն 3000-ի հասնելու գործում: Այսքանը:
Իսկ հիմա ընթացիկ ծրագրերը և առաջիկա նախագծերը, որոնց իրագործման համար, ի դեպ, ջանադիր, հավատավոր և պարտաճանաչ մարդկանց օգնությունից չէի հրաժարվի :) :

  • Սպասվում են փոքրիկ, բայց ակնահաճո փոփոխություններ բլոգի արտաքին տեսքի մեջ:
  • Ընթերցողների ակտիվությունը ապահովելու համար որոշակի նոր մոտեցումներ են ակնկալվում բլոգի Ֆեյսբուքյան էջում՝
  • Ծրագրվում է հոգևոր հոդվածների բավական առատ ու հետաքրքրական շարքերի պատրաստություն:
  • Իսկ բլոգի ամենամեծ ծրագիրը, որը ներկայում ընթացքի մեջ է, չենք բացահայտի մինչև պատրաստ լինելը: Այնպես որ, թող անակնկալ լինի:
Ահա այսպես... 
Դարձյալ ու դարձյալ շնորհակալություն եմ հայտնում այսև մյուս հոդվածները կարդացողներին ու տարածողներին, աղոթքով, օրհնանքով, այս կամ այլ կերպ օգնություն ցուցաբերողներին և ասում եմ՝ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻԴ ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻ ԵՌԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՍԱՐԿԱՎԱԳԱԳԻՐՔԸ ՁԵՐ ԳՐԱԴԱՐԱԿԻ ԳԻՐՔՆ Է:

Տերը օրհնի ամենքիդ:
Միացի՛ր ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻՆ նաև facebook-ում

2 արտահայտվիր:

Anonymous said...
8/20/13, 6:00 PM

Shnorhavorum em boloris..............

Տաթևիկ said...
8/21/13, 9:52 AM

Շնորհավոոոոր!

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...