8.10.12

ՎԱՂԱՐՇԱՊԱՏ - ԷՋՄԻԱԾԻՆ

Համայն հայության հոգևոր մայրաքաղաքը՝ Էջմիածինը, ի տարբերություն աշխարհի շատուշատ քաղաքների, իր տոնը նշում է տարվա մեջ 2 անգամ։ Թերևս ես կառանձնացնեի այդ տոները որպես Սուրբ Էջմիածնի Տոն, որը նշվում է Հոգեգալուստի տոնից 2 շաբաթ հետո՝ տոնախմբելով Սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ ՄԻԱԾՆԻ ԷՋՔԻ (այստեղից էլ՝ ԷՋՄԻԱԾԻՆ) տեսիլքը և Հայոց հողում քրիստոնեության հաստատումը, և Վաղարշապատ քաղաքի տոն, որը, չնայած Վաղարշապատի 2699-ամյա պատմությանը, նշվում է միայն վերջին տարիներին այս՝ հոկտեմբերի 8-ի օրը։ Մի տեսակ խճճված է իմ ծննդավայր այս քաղաքի անվան հարցը, քանի որ մինչև 20-րդ դարի կես այն հայտնի է եղել որպես Վաղարշապատ, իսկ այսօր այն առել է իր սրտի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անվանումը և կոչվում է պարզապես ԷՋՄԻԱԾԻՆ։ Անվանումների այս «թնջուկը», միևնույն ժամանակ, առիթ է ստեղծել տոնելու Էջմիածնի տոնը տարեկան 2 անգամ, ինչը կարծում եմ, հիանալի է։


Այսօրվա հոբելյանի առթիվ երկար-բարակ շնորհավորականներ չեմ շարադրի, սոսկ կբավարարվեմ իմ ամենասիրելի Թումանյանի հոգեպարար մի բանաստեղծությամբ՝ կոչ անելով Էջմիածնի այսօրվա քաղաքացիներին իրական կրողները լինել դարերի այն ոգու, որ անթեղում է Վաղարշապատ-Էջմիածինը.




Հէնց խոնարհես աչքերդ ցած,
Լայն դաշտի մէջ, առջեւդ յանկարծ
Մառախուղից իր խաչի հետ
Կը բարձրանայ մի սուր գմբեթ,
Որ կը խօսի մարդու հոգուն՝
«Խաղաղութիւն ամենեցուն»

Էնտեղ էն հին դարերից վեր
Երկնաքարոզ յուժկու ձայներ,
Սահակ Պարթեւ, Ներսէս Մեծին
Խաղաղութիւն քարոզեցին:

Էնտեղ լցուած ահեղ հոգով,
Աստուածային իր տեսիլքով
«Էջ Միածինն ի Հօրէ»,
Որ Հայաստան լուսաւորէ:

Ու լոյսն առան ծաւալեցին
Լուսաւորիչն ու Մեծ Տրդատ,
Ու տակաւին այնտեղ կեցած
Կը սաւառնին հոգիացած:

Հովհաննես Թումանյան


Հ.Գ. Վայելե՛ք նաև Էջմիածին քաղաքի օրհներգը՝


0 արտահայտվիր:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...