Հայերս շատ ենք սիրում ծնողների կենացը խմել 😊. այսօր առաջարկում եմ աղոթենք ծնողների համար, հատկապես որ Առակաց գրքում Սողոմոն իմաստունն ասում է.
«Որդինե՛ր, լսեցէ՛ք ձեր հօր խրատը եւ անսացէ՛ք ճանաչելու իմաստութիւնը, քանզի ձեզ բարի պարգեւներ պիտի տամ. մի՛ թողէք իմ պատուիրանները, որովհետեւ ես եւս հնազանդ որդի էի հօրս համար եւ սիրելի էի մօրս աչքին: Նրանք սովորեցնում էին ինձ եւ ասում. «Թող մեր խօսքը հաստատուի քո սրտում, պահի՛ր մեր պատուիրանները եւ ապրի՛ր, իմաստութի՛ւն ձեռք բեր, խե՛լք ձեռք բեր եւ մի՛ մոռացիր: Մի՛ արհամարհիր իմ բերանի պատգամները եւ մի՛ շեղուիր իմ շուրթերի խօսքերից: Մի՛ թող իմաստութիւնը, եւ նա կպաշտպանի քեզ, սիրի՛ր այն, եւ նա կպահպանի քեզ» (Առակ. 4:1-6):
《Ծնող》 բառն իսկ մեր առջև բացահայտում է մեր հայրերի ու մայրերի անգնահատելի կարևորությունը. նրանք մեզ ծնած, սնած, մեզ համար լավագույնը ստեղծած ու տված անձիք են, մարդիկ, որոնց իսկապես ըստ արժանվույն հատուցել երբեք չենք կարողանա: Երկու միջոց ունի ամեն մարդ իր ծնողի հանդեպ շնորհակալության և երախտագիտության զգացումը գործնական դարձնելու՝ հետևել ծնողների խրատին և օրինակին և ցուցաբերել առավելագույն հոգատարությունը, որ արտահայտվում է խնամքով և աղոթքով:
«Պատուի՛ր քո հօրն ու քո մօրը, ինչպէս պատուիրել է քեզ քո Տէր Աստուածը, որպէսզի լաւ լինի քեզ համար, եւ երկար ապրես այն երկրի վրայ, որ քո Տէր Աստուածը տալու է քեզ» (Բ Օրենք 5:16):
Մեր ծնողների համար արված անձնական աղոթքների և խնդրանքների հետ կարող ենք աղոթել նաև ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ԱՂՈԹՔՈՎ, որտեղ փոքրիկ անկյուն է առանձնացված նաև մեր ծնողների համար: Աղոթքը կարող եք գտնել մեր այս աղոթագրքի մեջ (սեղմեք հղման վրա)։ Օրհնվեք...

0 արտահայտվիր:
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: