Անցյալ անգամ հպանցիկ խոսեցինք այն մասին, թե համացանցային ինչ աղբյուրներից կարելի է օգտվել հոգեւոր ընթերցանության համար։ Այսօր կուզեմ մի չափազանց նուրբ հարցի անդրադառնալ, որը եւս առնչվում է համացանցի եւ հատկապես սոցիալական ցանցերի հետ։ Ուրեմն հարցը ձեւակերպենք այսպես՝
- Ինչպե՞ս պահքը չխախտել սոցիալական ցանցերում։
Սա բավական դժվար մի հարց է, քանի որ հոգեբանորեն մենք կարող է եւ չենք էլ անդրադառնում, որ իրական կյանքից դուրս՝ վիրտուալ իրականության մեջ էլ մեղքեր կարելի է գործել։ Բարեբախտաբար, վիրտուալ իրականությունը դեռեւս գործում է նյութական իրականության սահմաններում եւ կարելի է որոշակիորեն կանխարգելել սոցցանցային մեղքերը։ Այսպես, եկեք առանձնացնենք մի քանի վտանգներ, որոնք առավել նկատելի են սոցցանցերից օգտվողների մոտ, եւ որոնք եթե ճիշտ չախտորոշվեն, անպայամանորեն կհանգեցնեն մեղքի։
Showing posts with label սոցիալական ցանց. Show all posts
Showing posts with label սոցիալական ցանց. Show all posts
8.4.19
30.10.14
ՄՏՈՐՈՒՄ 100-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ (ԿԱՄ ԳՈՒՑԵ... ԱՌԱՋԱՐԿ)
Վերջերս անընդհատ կպչուն մտքեր եմ ունենում՝ կապված հայոց մեծագույն վշտի՝ 20-րդ դարասկզբի հայկական ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ամյա տարելիցի և դրա շարջանակներում նախատեսվող միջոցառումների, ոգեկոչումների, սպասվող սրբադասման և մյուս նախաձեռնությունների հետ: Այո՛, շատ լավ է, որ քաղաքական հարթակում առաջընթացներ ունենանք, և սարսափազդու փաստը ընդունող երկրների, խորհրդարանների, թեկուզ առանձին շրջանների թիվը շատանա, Թրքստանն ու Ազերբադրջանն էլ իրենց նեղված զգան: Շատ լավ է, որ ֆիլմեր, վավերագրեր, գրքեր ու դասախոսություններ լույս աշխարհ գան ու դեռևս պատմության խավարում նստածներին առաջնորդեն դեպի ճշմարտության լույսը: Հոյակապ է, որ տարին գոնե մեկ օր՝ արրիլ 24-ին ազգովի կամ ազգի մի ստվար հատվածով մեկ նպատակի շուրջ համախմբվենք միտինգների, աղոթքների ու բացականաչությունների համար, բայց... Ա՛յս է ինձ տանջող հարցը (իրավունք ունեք ինձ դատապարտելու)՝ «ԲԱ ՀԵՏՈ՞»: Ի՞նչ է լինելու հետո: Լավագույն դեպքում պատկերացնենք, թե Թուրքիան կընդունի իր սխալը և երազենք թե կհատուցի (մյուս կողմից՝ չեմ պատկերացնում, թե որն է հատուցման չափը 1 սպանված մարդու դիմաց, ուր մնաց՝ 1.500.000...), բա հետո?????? Կպչուն միտք է, ի՞նչ անեմ: Ուղղակի ուզում եմ հասկանալ. նման կերպով կկարողանա՞նք ունենալ միացյալ ու հզոր Հայաստան իր աշխատասեր ու հյուրընկալ ժողովուրդով, այն դեպքում երբ մի բուռ Հայաստանը երկու ոտքով է տակավին կաղում: Հնարավոր կլինի՞ արդյոք աշխարհասփյուռ հայությանը, որ արդեն ուծացված անդեմ հայության է մասամբ վերածվում, ետ բերել Հայրենիք ու միավորել մեկ լեզվի, մշակույթի, գաղափարի, հավատքի ու մտածելակերպի շուրջ: Դժվար թե... Երևի սփյուռքում պիտի ապրեի, նոր այս հարցերը ծնվեին գլխումս... Իսկ սրանք հարցերից մի քանիսն են միայն:
Ցեղասպանության հասցրած կորուստը միայն մարդկային և տարածական չեղավ, այն նաև բազմադեմ հայություն ստեղծեց իր՝ «ախպար», «քձիբ արտասահմանցի», «անտաշ հայաստանցի» և այլ նման մակդիրներով: Եվ սրանցից ամեն մեկը հսկայական մի վիհ է հայի և հայի միջև, որով մեկը իրեն որպես մյուսի մասնիկը այլևս չի զգում...

22.8.12
Ի ՍԿԶԲԱՆԷ ԷՐ ԲԱՆՆ
Ի սկզնաէ էր Բանն... Ամեն բան աշխարհում ստեղծվեց Խոսքի միջոցով. «Աստված ասաց, և եղավ...» (Ծննդ. 1:3): Խոսքն Ադամի շուրթերում եղավ Աստծո հետ շփման միակ միջոցը...
Համացանցն ու սոցիալական կայքերն օրավուր ընդլայնում են իրենց տիրույթը` ներգրավելով ավելի ու ավելի շատ օգտատերերի: Լավ է, բազում տեսանկյուններից այն հսկայական հնարավորություններ է ընձեռում մարդկանց ու աշխարհին, բայց... Վերջերս մի մուլտֆիլմ դիտեցի, որն ինձ բավականաչափ զվարճացրեց (որովհետև մեզ տեսա) և սթափեցրեց (որովհետև մեզ տեսա): Մտածեցի, որ սոցիալական ցանցերը, իրենց ունեցած օգուտին զուգահեռ, ամենամեծ նպաստն են բերում մարդկանց հակասոցիալականացմանը: Բացատրեմ:

Labels:
facebook,
skype,
смешарики,
այլ,
Աստվածաշունչ,
խոսք,
հոգեբանություն,
մուլտֆիլ,
սոցիալական ցանց