Անցյալ անգամ հպանցիկ խոսեցինք այն մասին, թե համացանցային ինչ աղբյուրներից կարելի է օգտվել հոգեւոր ընթերցանության համար։ Այսօր կուզեմ մի չափազանց նուրբ հարցի անդրադառնալ, որը եւս առնչվում է համացանցի եւ հատկապես սոցիալական ցանցերի հետ։ Ուրեմն հարցը ձեւակերպենք այսպես՝
- Ինչպե՞ս պահքը չխախտել սոցիալական ցանցերում։
Սա բավական դժվար մի հարց է, քանի որ հոգեբանորեն մենք կարող է եւ չենք էլ անդրադառնում, որ իրական կյանքից դուրս՝ վիրտուալ իրականության մեջ էլ մեղքեր կարելի է գործել։ Բարեբախտաբար, վիրտուալ իրականությունը դեռեւս գործում է նյութական իրականության սահմաններում եւ կարելի է որոշակիորեն կանխարգելել սոցցանցային մեղքերը։ Այսպես, եկեք առանձնացնենք մի քանի վտանգներ, որոնք առավել նկատելի են սոցցանցերից օգտվողների մոտ, եւ որոնք եթե ճիշտ չախտորոշվեն, անպայամանորեն կհանգեցնեն մեղքի։
Showing posts with label ընթերցանություն. Show all posts
Showing posts with label ընթերցանություն. Show all posts
8.4.19
4.4.19
ՀՈԳԵՒՈՐ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՀԱՄԱՑԱՆՑԸ - ՊԱՀՔԻ ՀԱՐՑ 17
Համակարգչային մեր դարում, երբ համացանցի հասանելիությունը անսահմանափակ է եւ ամենուր, քրիստոնյաներս կարող ենք մեծ օգտակարություն քաղել հոգեւոր կայքէջերից։ Արդ այսօր շատ համառոտ պատասխանենք հետեւյալ հարցին.
- Հայալեզու ո՞ր կայքերից կարելի է օգտվել՝ հոգեւոր օգուտի համար։
Այսօր, փառք Աստուծո, նման կայքերի մեծ ընտրանի կա եւ առիթից օգտվելով՝ եկեք արժանին մատուցենք եւ շնորհակալություն հայտնենք դրանց զարգացնողներին եւ ակտիվ պահողներին։ Եթե հաշվի առնենք, թե որքան պարապ ժամանակ ենք մենք վատնում համացանցում անօգտակար եւ հաճախ վնասակար նյութեր ընթերցելով՝ ապա այս կայքերի ցանկն ունենալն ու կիրառելը շատ օգտակար կլինի։ Հիշենք դրանցից մի քանի շատ ակտիվներին՝
- Աստվածաշնչի ընթերցանության համար կարող ենք այցելել այս երկու կայքերը՝
- Քրիստոնյա առօրյա կյանքի զորացման համար կարող են օգտակար լինել տարբեր եկեղեցիների մշտապես թարմացվող պաշտոնական կայքէջերը, որոնցից անձամբ հետեւում ենք ՝
- Թեեւ վերջերս շատ չեն թարմացվում, սակայն Պահքի ընթացքում եւ առհասարակ, որպես տեղեկատվական շտեմարաններ մեծ օգտակարություն կարող են բերել www.pahq.info եւ www.lusamut.net կայքերը
- Անհատ հոգեւորականների օգտակար կայքէջերից կառանձնացնենք մշտապես հարստացվող www.ter-hambardzum.net եւ www.ghevondvardapet.com (ռուսալեզու ընթերցողներ համար) կայքէջերը։
- Դիտելու եւ լսելու համար շատ օգտակար են՝* Շողակաթ ընկերության www.shoghakat.am* Վեմ ռադիոկայանի www.vem.am* Հոգեւոր երգերի www.sharakanner.blogspot.fr կայքերը։* YouTube-յան ալիքները, ինչպես օրինակ՝ Արմեն կիսասարկավագ Հարեյանի ալիքը* Դե իհարկե, չենք մոռանում նաեւ մեր կայքը՝ www.sarkavagagirq.net, որտեղ առանձնացրել ենք հատուկ պահքի բաժին, Սուրբ Գրքի մեկնության ԲԱՆԱԼԻ ծրագիրը՝ եւ Աղոթագիրքը։
Եթե ինքներդ էլ օգտվում եք հոգեոր կայքէջերից, որոնք այստեղ չկային, գրեք մեկնաբանությունների մեջ, շատ ուրախ կլինենք ծանոթանալ դրանց։
Տարածեք այս գրառումը, որպեսզի հնարավորնս շատ մարդիկ ծանոթանան համացանցի հոգեւոր օգտակարությանը։