Showing posts with label շարադրություն. Show all posts
Showing posts with label շարադրություն. Show all posts

1.9.11

ԵՐԲ ՍԵՊՏԵՄԲԵՐՆ ԵԿԱՎ...

Գիտելիքը, չնայած ժամանակիս տգիտության ու անուսության զգալի հորձանքներին, մարդկային քաղաքակրթության պատմության մեջ եղել ու մնում է մարդու կյանքի ամենաթանկ ու սպառում չճանաչող «ռեսուրսը»: Պատմում են, որ մի մեծ փիլիսոփա իր աշակերտներին հորդորում էր ամեն օր, ամեն վայրկյան աշխարհից, բնությունից, գրքերից ու իմաստուններից  հնարավորինս շատ գիտելիքներ քաղել, քանզի աղետը կարող է հողին հավասարեցնել աշխարհը, արհավիրքը վերացնել բնությունը, թշնամին ոչնչացնել գրքերն ու իմաստուններին, սակայն այն, ինչ քաղել ես այդ ամենից վերացնելն անհնար է. այն կորստյան է ենթակա սոսկ այն ժամանակ, երբ չես օգտագործում:
Սեպտեմբերի 1-ը, հռչակված որպես Գիտելիքի օր, թող որ իսկապես դպրոցական զանգի նման հնչի ու հիշեցնի մեզ, թե որքան կարևոր է «Ճանաչել իմաստությունն ու խրատը, իմանալ Հանճարի խոսքերը» (Առակ. 1:2):
Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր գիտեն գիտելիքի արժեքը, նրանց, ովքեր նոր են ոտք դնում գիտելիքի աշխարհ:

Հ.Գ. Սեպտեմբերի 1-ը ինձ տարավ հիշողությունների գիրկը, հիշեցի իմ դպրոցական տարիները և իմ առաջին շարադրություններից մեկը, որ վերջերս ինձ փոխանցեց ուսուցչուհիս: Ստորև ներկայացնում եմ այդ շարադրությունն հնարավորինս առանց շտկումներ կատարելու` ընթերցողից ակնկալելով միայն ժպիտ :).