Գիտելիքը, չնայած ժամանակիս տգիտության ու անուսության զգալի հորձանքներին, մարդկային քաղաքակրթության պատմության մեջ եղել ու մնում է մարդու կյանքի ամենաթանկ ու սպառում չճանաչող «ռեսուրսը»: Պատմում են, որ մի մեծ փիլիսոփա իր աշակերտներին հորդորում էր ամեն օր, ամեն վայրկյան աշխարհից, բնությունից, գրքերից ու իմաստուններից հնարավորինս շատ գիտելիքներ քաղել, քանզի աղետը կարող է հողին հավասարեցնել աշխարհը, արհավիրքը վերացնել բնությունը, թշնամին ոչնչացնել գրքերն ու իմաստուններին, սակայն այն, ինչ քաղել ես այդ ամենից վերացնելն անհնար է. այն կորստյան է ենթակա սոսկ այն ժամանակ, երբ չես օգտագործում:
Սեպտեմբերի 1-ը, հռչակված որպես Գիտելիքի օր, թող որ իսկապես դպրոցական զանգի նման հնչի ու հիշեցնի մեզ, թե որքան կարևոր է «Ճանաչել իմաստությունն ու խրատը, իմանալ Հանճարի խոսքերը» (Առակ. 1:2):
Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր գիտեն գիտելիքի արժեքը, նրանց, ովքեր նոր են ոտք դնում գիտելիքի աշխարհ:
Հ.Գ. Սեպտեմբերի 1-ը ինձ տարավ հիշողությունների գիրկը, հիշեցի իմ դպրոցական տարիները և իմ առաջին շարադրություններից մեկը, որ վերջերս ինձ փոխանցեց ուսուցչուհիս: Ստորև ներկայացնում եմ այդ շարադրությունն հնարավորինս առանց շտկումներ կատարելու` ընթերցողից ակնկալելով միայն ժպիտ :).