1.9.11

ԵՐԲ ՍԵՊՏԵՄԲԵՐՆ ԵԿԱՎ...

Գիտելիքը, չնայած ժամանակիս տգիտության ու անուսության զգալի հորձանքներին, մարդկային քաղաքակրթության պատմության մեջ եղել ու մնում է մարդու կյանքի ամենաթանկ ու սպառում չճանաչող «ռեսուրսը»: Պատմում են, որ մի մեծ փիլիսոփա իր աշակերտներին հորդորում էր ամեն օր, ամեն վայրկյան աշխարհից, բնությունից, գրքերից ու իմաստուններից  հնարավորինս շատ գիտելիքներ քաղել, քանզի աղետը կարող է հողին հավասարեցնել աշխարհը, արհավիրքը վերացնել բնությունը, թշնամին ոչնչացնել գրքերն ու իմաստուններին, սակայն այն, ինչ քաղել ես այդ ամենից վերացնելն անհնար է. այն կորստյան է ենթակա սոսկ այն ժամանակ, երբ չես օգտագործում:
Սեպտեմբերի 1-ը, հռչակված որպես Գիտելիքի օր, թող որ իսկապես դպրոցական զանգի նման հնչի ու հիշեցնի մեզ, թե որքան կարևոր է «Ճանաչել իմաստությունն ու խրատը, իմանալ Հանճարի խոսքերը» (Առակ. 1:2):
Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր գիտեն գիտելիքի արժեքը, նրանց, ովքեր նոր են ոտք դնում գիտելիքի աշխարհ:

Հ.Գ. Սեպտեմբերի 1-ը ինձ տարավ հիշողությունների գիրկը, հիշեցի իմ դպրոցական տարիները և իմ առաջին շարադրություններից մեկը, որ վերջերս ինձ փոխանցեց ուսուցչուհիս: Ստորև ներկայացնում եմ այդ շարադրությունն հնարավորինս առանց շտկումներ կատարելու` ընթերցողից ակնկալելով միայն ժպիտ :).



Ստեղծագործական շարդրւություն
Մեր վարժարանը
Ներսիսյան վարժարանը ինձ շատ դուր եկավ: Այնտ տեղ լավ են սովորում և երբ լավ գնահատական ես ստանում 1000 դրամ փողես տ ստանում :  իսկ եթե 3-ես ստանում 500 դրամ տուգանք ես ստանում  մուծում: Ներսիսյան վարժարանում ես հանդիպեցի Անահիտ անունով մի տիկինի, նա ինձ շատ դուր եկավ: Նա 4ա և 4բ դասարանի աշակերտներինւ  տանում է օրօր ծրագիր նկարահանվելու մութ ծելու վ  200 դրամ Էդիկին: Չեմ իմանում ուրիշները ոնց բայ ինձ շատ է դուր գալիս ներսիսյան վարժարանը:

Սարգսյան
Արթուր

23 արտահայտվիր:

Beatle said...
9/1/11, 12:53 PM

Ինձ շատ դուր եկավ հատկապես 1000 դրամի պահը, որ ժամանակին իմանայի ես էլ էդ վարժարանում կսովորեյի

ԱՆԻ said...
9/1/11, 4:10 PM

Արթուր ջան եզրակացնում եմ,որ այդ տարիներին բավականին հարստացել ես:Դե?

Srk. said...
9/1/11, 5:53 PM

Հա, օլիգարխի գործունեությունս այդ օրերից եմ սկսել :)))) Իրականում սկզում, քանի դեռ գումար իսկապես տալիս էին, այդ վարժարանում սովորելը բավական դժվար էր...

Anonymous said...
9/1/11, 8:42 PM

Արթուր ջան, էդ երբ է եղել, ես առաջին անգամ եմ սա կարդում: Ով էր հանձնարարել գրել?
Ճիշտն ասած` էդ 200 դրամը հիշում եմ, բայց Էդիկին չեմ հիշում :))))))))))

Srk. said...
9/1/11, 8:51 PM

Փաստորեն ինձանից առավել «հաշվապահ» էլ կա :))))). ես մինչև այս շարադրությունը կարդալը 200 դրամը չէի հիշում, բայց ստուդիայի Էդիկին հիշում էի: Շարադրության նախապապատմությունը չեմ հիշում, բայց լավ պատկերացնում եմ, թե ինչպես եմ գրել. մայրս, ով հայ չլինելով, ինձ հայերենում չէր կարողանում օգնել, ասում էր. «Ինչ տեսնում ես, ինչ զգում ես, ինչպես որ կա, այդպես էլ պատմիր ինքդ քեզ ու գրիր» /այս սկզբունքը մինչև այսօր չեմ ուրանում/: Ես էլ լսող երեխա, ինչ տեսել եմ, էն էլ գրել եմ:))))
Հ.Գ. Կներկայանք, խնդրեմ:

Unknown said...
9/2/11, 7:12 AM

Աաաաաաաաաաաաաաաաաա...
Շատ լավն էր հաաաաաաաաա, ընտիր էր հահահահահ. չնայած ես այդ տարիներին Վարժարանում չէի, բայց մեկ է, շատ հարազատ հնչեց գրածդ: արթուր ջան ես մեքենագրածդ հանի, մենակ սքան արածդ նկարը թող մնա շարադրությունից, շատ ավելի ազդեցիկ կլինի, մանավանդ որ ձեռագիրդ էլ շատ պարզ ընթերցելի է.... խախախախախախախ... ա բայց ինչ լավն էր:ՃՃՃՃՃ

Srk. said...
9/2/11, 1:19 PM

Չէ, գրել գրել եմ, էլ չեմ ջնջի մեքենագրածը, ուղղակի, որ իմ ձեռագիրն էր ես կարդացի, չէի կարծում որ այդ «ագռավի ճանկերը» ուրիշներն էլ կհասկանային:

Նուարդ said...
9/2/11, 5:20 PM

:))) Իրոք շատ լավ էր գրված։ Մանկական պարզամտությամբ ու անկեղծությամբ։
Շնորհակալություն
Նուարդ

Anonymous said...
9/4/11, 2:23 PM

հահահահա. յադ էր :Դ

Anonymous said...
9/5/11, 6:50 AM

Իրոք լավն էր : Կարդալուց բարիացա , ներողամտությունը շաղախեց հոգիս : Բայց ես ամաչեցի գիտեք ինչից : Հասկացա , որ եթե տղաս կամ աղջիկս նման որակի բան գրեր , Ես < ամոթ ինձ > կսփրթնեի զայրույթից , թևաթափ կլինեի այն մտքից , որ նրանց ապագան բահն ու ավելն է ու մի վիրավորական շարանք էլ կկցեի երեխուս ստորացնելու համար : Տեր իմ Աստված , ինչքան չենք հասկանում երեխու հոգին , նրա մեջ չտեսնելով անհատը : Կարծում ենք մեր ստեղծագործությունն է նա , և պիտի որ այն իդեալական լինի ... Շնորհակալություն : Կարինե.

Srk. said...
9/5/11, 12:30 PM

Իմ շատ սիրելի քահանաներից մեկը սիրում է կրկնել. «Երեխային ծնողներն են փչացնում` վերացնելով այն ինչ մանկական է»: Այնպես որ ես 15 տարի հետո շաաաատ ուրախացա շարադրությունս ստանալով :))))

Shushan said...
9/6/11, 5:40 PM

վայյյյյյ, ինչ հետաքրքիր էր :ՃՃՃՃ Ես էլ մի քանի շարադրություն ունեմ պահած դպրոցական տարիներից :ՃՃ

Srk. said...
9/18/11, 1:57 PM

Ժողովուրդ կարդում եմ էս շարադրությունը ու հպարտություն ա մեջս ընկնում. հա հետո ինչ որ հաշվապահական զեղումներ եմ ունեցել, зато ինքնուրույն եմ գրել, թե չէ ամբողջ ուսումնական տարվա ընթացքում իմ բլոգին են հղվում 100-ավոր «շարադրություն» փնտրողներ: Մեր մատղաշ սերնդին չեն սովորացնում ինքնուրույն մտածել ու ստեղծագործել. այ դա վատ ա...

Beatle said...
9/20/11, 8:18 AM

Երեխայի ինքնուրույն մտածելուն դպրոցն է խանգարում. եթե երեխան մտածում է դուրս, ապա ամեն ինչ անում են նրա ուղեղը կաղապարավորելու համար, բայց չի կարելի չէ? Սեփական օրինակով եմ ասում, երբ դեռ փոքր էի Սամվելի կերպարը վերլուծելիս, նրան չէի արդարացնում: Համաձայն եմ, որ հայրենասեր լինելը լավ բան է, բայց, հիմա էլ նախկինի պես, կարծում եմ, որ մորը երբեք ոչնչի հետ համեմատել չի կարելի, առավել ևս փոխել, մի խոսքով ինձ մեղադրեցին, դատապարտեցին մտքերս և... Ստացվում է, եթե հեղինակը հերոսին դրական քողի տակ է ներկայացնում, ապա նա հենց դրական է ու դու իրավունք չունես բացասական բան տեսնես նրա մեջ, /Կաղապար 1/

Srk. said...
9/20/11, 8:29 AM

Կարծում եմ դա սովետական բարդույթ է մեր դպրոցներում, որ շաաաաատ երկար դեռ պիտի տևի: Ինչո՞ւմ է խնդիրը. դու չես կարող այլ կերպ մտածել, քան պրոլետարիատի «դոգման» է պահանջում:
Սակայն նկատեմ Beatle ջան, որ մտքի ազատության հարցում էլ դպրոցներում ուսուցիչները չափազանցից էլ վեր զգուշավոր պիտի լինեն, որովհետև ազատությունից սանձարձակություն ընդամենը մեկ թռիչք է բարոյականության վրայով:

Beatle said...
9/20/11, 1:02 PM

Միանշանակ համաձայն եմ, կարծում եմ ուսուցիչ լինելու հիմնական դժվարությունը հենց դրանում է` տալ ազատություն, սակայն չանցնել սահմանները

Anonymous said...
10/6/11, 5:57 PM

Փաստորեն ինձանից առավել «հաշվապահ» էլ կա :))))). ես մինչև այս շարադրությունը կարդալը 200 դրամը չէի հիշում, բայց ստուդիայի Էդիկին հիշում էի: Շարադրության նախապապատմությունը չեմ հիշում, բայց լավ պատկերացնում եմ, թե ինչպես եմ գրել. մայրս, ով հայ չլինելով, ինձ հայերենում չէր կարողանում օգնել, ասում էր. «Ինչ տեսնում ես, ինչ զգում ես, ինչպես որ կա, այդպես էլ պատմիր ինքդ քեզ ու գրիր» /այս սկզբունքը մինչև այսօր չեմ ուրանում/: Ես էլ լսող երեխա, ինչ տեսել եմ, էն էլ գրել եմ:))))
Հ.Գ. Կներկայանք, խնդրեմ:

Արթուր ջան, մոռացել էի որ սա FB-ն չէ, ու անուն չիւ գրվում: Անունս չեմ ասի, բայց կասեմ, որ ես էլ էի 200 դր(այս պահն իրոք լավ եմ հիշում), տալիս էի, ու նկարահանվում էի նապաստակի դերում :)))))))))))))
Դե, նախկին խաղընկեր ջան, իմացար ով էր գրողը:))))))))))))

Srk. said...
10/7/11, 6:30 AM

ԱԱԱԱԱԱԱ Գոհար ջան դու ես??? Չարաճճի նապաստաաաակ!!!

Anonymous said...
10/27/11, 5:52 PM

Ինչու եմ չարաճճի??? Որ քեզանից մեքենայի ճուտ էի ուզում??? :))))))))))))

Srk. said...
10/28/11, 8:30 AM

@Анонимный :Նապաստակները միշտ չարաճճի են լինում և շլդիկ :)))

Sona said...
11/17/11, 11:57 PM

vaaay es unchqan cicaxeciiiiiii... mi lav licqatapveci))) hrashali eeerrrrr

Varduhi said...
11/19/11, 9:37 AM

Վերնագրից մինչև վերջին բառը կարդալը մենակ ժպտում եմ, մեկնաբանել չեմ էլ ուզում: Բայց ասեմ, որ ամենահաճելին մանկական ձեռագրով գրածն էր: Շնորհակալություն մտովի դպրոցական նստարան տեղափոխելու համար::::::::: Ապրի դասատուն, որ շարադրությունը պահել էր:)))))))))))))

Anonymous said...
11/20/11, 8:03 PM

Ես էսպիսի շարադրությունները 10 եմ գնահատում: Ընտիր էր: Տաթև

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...