Վերջին օրերին մտքիցս դուրս չի գալիս շախմատի աշխարհի 4-րդ ու անպարտելի չեմպիոն Ա.Ա. Ալյոխինի խոսքերից մեկը. «Ես շախմատ չեմ խաղում, ես շախմատով պայքարում եմ»: Միտքը վերհիշելու առիթ, անշուշտ, տվեց ՀՀ հավաքականի փայլուն ելույթը աշխարհի առաջնությունում և դյուցազնական հաղթանակը Չինաստանում: Միշտ մտածել եմ, թե ինչո´ւ է շախմատը համարվում սպորտաձև, երբ այն օլիմպիական հանրահայտ «ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ, ԱՎԵԼԻ ԱՐԱԳ, ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ» լոզունգին, կարելի է ասել, չի համապատասխանում, երբ ֆիզիկական ուժ ու մկանային վարժություններ դրանում չկան: Ալյոխինի` մի առիթով ականջիս հասած միտքը հարթեցրեց կասկածներս. շախմատը ողնուծուծով պայքար է, որտեղ բարձրությունը մտքի հեռահար թռիչքն է, արագությունը մտքի սլացքը և ուժը մտքի ճկունությունը: Եվ հիմա Հայաստանը ամենաբարձրը, ամենաարագն ու ամենաուժեղն է շախմատի աշխարհում, կրողն ու պահողն է աշխարհում ամենաթանկ գնահատվող ռեսուրսի` մտքի ու գիտելիքի, և ես չափազանց ուրախ եմ, հպարտ ու երախտապարտ...
Ասածս թող սնապարծություն չդիտվի, այլ մեծ ոգևորություն, և կուզեմ որ բոլորն այդ ոգևորությամբ համակվեն, հասկանան ի վերջո, որ պայքարն ու հաղթանակը այն չէ, որ երկու երկարամազ իրար փետուր են քամուն տալիս եվրոպայում ինչ որ «կրկեսի» մասնակցելու համար, այն չէ, որ մեկը երգի մրցույթում պորտն է ցուցադրում (սա որպես մինիմում), տեղին-անտեղի քննադատությունները չեն «շյուղի» մասին... և ի վերջո տարբեր ֆորումներում ադրբեջանցուն ուղղված 7 սերունդով անցնող հայհոյանքները չեն պայքարը ու հաղթանակը...
Պայքարը և հաղթանակը սա է. մարդիկ համեստ-համեստ նստեցին իրենց տեղերում, արեցին իրենց գործը (մի բան ինչից կատարելապես գլուխ են հանում, ինչի մասնագետն են) և դուրս գալով նույնքան համեստորեն ասացին. «մենք հաղթեցինք. մենք ամենաուժեղն ենք աշխարհում. ՇԱԽ և ՄԱՏ»: Այ սա ինձ և մյուսներին իսկապես հպարտանալու իրական առիթ պիտի տա, ինչպես նաև նոր մի հնարավորություն մտածելու. «իսկ ես ի՞նչ եմ անում իմ երկրի պայքարի ու հաղթանակի համար», «խաղո՞ւմ եմ, թե պայքարում»:
Հ.Գ. Կեցցեն տղերքը. նրանց անունները /Արշակ Պետրոսյան, Լևոն Արոնյան, Սերգեյ Մովսեսյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Գաբրիել Սարգսյան, Վլադիմիր Հակոբյան/ թող անմոռաց լինեն հայոց և համաշխարհային պատմության մեջ...

5 արտահայտվիր:
պայքարն ու հաղթանակը այն չէ, որ երկու երկարամազ իրար փետուր են քամուն տալիս եվրոպայում ինչ որ «կրկեսի» մասնակցելու համար... շաաաաաաաաաատ լավն էր, կեցցեն մեր տղաները, շնորհավորում եմ բոլորիս,Աստված տա էս կարգի հաղթանակներ շատ ունենանք, քանի որ նման հաղթանակներն են վկայակոչում ազգիս վեհությունը, թե չէ Ձեր ասած <> ինչ?
PS Էջի նոր տեսքը ավելի լավն է, ինձ դուր եկավ :))
Շատ շնորհակալ եմ. ոգևորեցիք :)))
Թող իմաստունն իր իմաստութեամբ չպարծենայ... Երեմ. 9:23
Սակայն քա՛ւ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տէր Յիսուս Քրիստոսի խաչով... Գաղ.6:14
...ոչ էլ ձեր գործերից է, որպէսզի ոչ ոք չպարծենայ. Եփես.2:9
Այսպէս էլ լեզուն մի փոքր անդամ է, բայց մեծամեծ բաներ է բարբառում։ Հակ.3:5
Բայց արդ, պարծենում էք ձեր ամբարտաւանութեամբ։ Այսպիսի ամէն պարծանք չար է։ Հակ.4:16
@Анонимный : :))) Այս վերջին մեկնաբանությունը ժպիտս շարժեց: Ցավում եմ, որ չեք հասկացել, թե ինչի մասին էր ակնարկը: Իսկ եթե հակված եք ինձ այսպես ասած դաստիարակելու, խորհուրդ կտամ մանրակրկիտ ծանոթանաք թե ինչ է պարծենկոտությունը և ինչ հպարտույունը, առավել ևս ազնիվ հպարտությունը:
Սիրելի Анонимный, եթե դուք այն նույն անձնավորությունն եք, որ նաև այլ գրառումներ եք մեկանաբանել նույն ոգով, խնդրում եմ Ձեզ անպայման ունենալ խոստովանահայր, եթե դեռ չունեք, քանի որ իսկապես պատրանքի մեջ եք: Նույն հայրերը իրենք են պնդում, որ հոգևոր բավական փորձառություն չունեցող մարդը անպայման ունենա իմաստուն հոգևոր առաջնորդ, որպեսզի սխալ չմեկնաբանի հոգևոր գրվածքները:
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: