20.1.16

ՂԵՎՏԱՑԻՆԵՐԸ ՀԻՆ ԿՏԱԿԱՐԱՆԻ ՔԱՀԱՆԱՆԵՐ

Անկեղծ ասեմ, կարծում էի, թե այս հարցը շատերի համար դժվար կլինի, երևի որովհետև Հին Կտակարանից էր, բայց ընթերցողներս հաճելիորեն զարմացրեցին: 88 հոգի 105 քվեարկողից տվել է ճիշտ պատասխանը՝ նշելով որ հին ուխտի քահանայության համար Աստված առանձնացրեց ՂԵՎԻԻ ՑԵՂԻՆ: 
Նրանք այդպես էլ կոչվեցին՝ Ղևտացիներ.

 «Այդ ժամանակ Տէրը Ղեւիի ցեղին առանձնացրեց, որ նրանք տանեն Տիրոջ ուխտի տապանակը, կանգնեն Տիրոջ առջեւ, ծառայեն նրան ու նրա անունով աղօթք անեն, ինչպէս որ լինում է մինչեւ այսօր։ Այդ իսկ պատճառով ղեւտացիներն իրենց եղբայրների մէջ բաժին ու ժառանգութիւն չունեն, քանի որ Տէրն ինքն է նրանց բաժինն ու ժառանգութիւնը, ինչպէս որ ասաց նրանց» (Բ Օրենք 10:8-9):

Իսրայելի մյուս զավակները և նրանց սերունդները Ավետյաց երկրից ստացան իրենց հողակտորներն ու հարստությունները, սակայն Ղևիի ցեղը մնաց դատարկաձեռն: Ղևտացիներին որպես քահանայական ցեղ առանձնացնելով, սակայն, Աստված կարգադրեց, որպեսզի մնացած 11 ցեղերը իրենց ունեցվածքից տասանորդ վճարեն իր սպասավորներին: 

Այսքանը թերևս, սպասեք հաջորդ հարցին ՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ծրագրի շրջանակներում և շնորհակալություն ակտիվության համար:

0 արտահայտվիր:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...