Մի քանի օր է, մտածում եմ «Նա քահանա է» մրցույթի ընձեռած գեղեցիկ հնարավորության մասին: Շատ քահանաների միջոցով է Տերն ինձ առաջնորդել մասնակցելու Իր պատրաստած խնջույքին, հաղորդվելու Իր Միածնի անսպառ քաղցրությանը, և ես, իսկապես, դժվարությամբ ընտրեցի իմ նյութի «հերոսին»:
Տարիներ առաջ էր, հիշում եմ, եկեղեցու վերնահարկում կանգնած էի` լի հարցերով ու կասկածներով, լի անորոշ տագնապներով ու սպասումով... Նախախնամությունն ինձ Իր Տունն էր առաջնորդել` Իր Սուրբ Եկեղեցին: Այդ օրվանից ի վեր այն ինձ համար Աստծո հետ հանդիպումների ժամադրավայր դարձավ:
Բառերով անհնար է նկարագրել այդ օրերի իմ բոլոր զգացողությունները: Պատարագը Հաց էր, և ես, ամեն կիրակի ինչ-որ պատրվակով տնից փախչում էի` ճաշակելու համար իմ բաժին Երջանկությունը: Հիշում եմ` ինչպես էր կյանքս վերափոխվում կամաց և անշշուկ, նոր բույր և իմաստ ստանում` իմաստազրկելով մինչ այդ ապրածս բոլոր տարիները, ամբարածս փուչ գիտելիքներն ու հիմնովին վերափոխում էությունս:
Իսկ այդ ընթացքում Քրիստոսի խոնարհ սպասավորը Խորանին էր, հովվատանը, կամ երիտասարդների հետ. իր բաժին Պատարագն էր մատուցում, բժշկության աղոթք մրմնջում: Նրան կարող էիր տեսնել հավատացյալների հետ ջերմ զրույցի բռնված կամ մանուկներին օրհնելիս: Տեր Եսայի անունով քահանան իր ամենօրյա պարտականություններն էր կատարում` առանց իմանալու անգամ, որ մի աղջնակ եկեղեցու վերնահարկում գտել էր իր Քրիստոսին` արցունքների միջից, արդեն ծնկի իջած...

Վերոնիկա Ղազարյան
0 արտահայտվիր:
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: