9.1.16

ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՄԵՍՏ «ՀՅՈՒՐԵՐԸ»


Պետք է ընդունել՝ հարցը՝ «Ովքե՞ր առաջինն իմացան Հիսուսի Ծննդյան մասին», հեշտերից չէր, նախ որովհետև ենփադրում էր 2 տարբեր ավետարարաններում՝ Մատթեոս և Ղուկաս, նկարագրված դեպքերի համեմատություն և ապա ճիշտ պատասխանը, փոքրիշատե, կապված է մանրուքների քննությունից: Անտեսելով պարզապես հորինած այն տարբերակները, թե Հիսուսի ծննդյան մասին առաջինն իմացան հրեա կրոնավոր փարիսեցիները կամ մանկաբարաձները, անդրադառնանք 2 հիմնական տարբերակներին՝ Արևելքի մոգեր և հովիվներ: Այս երկուսը անցնող մի քանի օրերի ընթացքում անընդհատ մրցում էին ձայների քանակով և հիմա էլ 126 քվեարկումից հետո միայն 15 ձայնի տարբերություն ունեն: Այս էլ է արդարացված, քանի որ, օրինակ, պատկերագրության մեջ մշտապես կարելի է տեսնել հովիվներին և մեգերին Քրիստոսի ծննդյան դրվագում: Այսուամենայնիվ 68 հոգի՝ 54,4 տոկոս մեծամասնությունը ընտրել է ՃԻՇՏ ՊԱՏԱՍԽԱՆԸ՝ ՀՈՎԻՎՆԵՐԸ:


Քրիստոսի ծննդյան մասին պատմում են Մատթեոս և Ղուկաս Ավետարանիչները: Ղուկաս Ավետարանիչը անմիջապես Քրիստոսի ծնվելու պատումից հետո գրում է.
 «Եւ այդ շրջանում բացօթեայ բնակուող հովիւներ կային, որոնք իրենց հօտերի գիշերային պահպանութիւնն էին անում։ Եւ Տիրոջ հրեշտակը երեւաց նրանց, Տիրոջ փառքը ծագեց նրանց շուրջը, ու նրանք սաստիկ վախեցան։ Եւ հրեշտակը ասաց նրանց. «Մի՛ վախեցէք, որովհետեւ ահա ձեզ մեծ ուրախութիւն եմ աւետում, որը ամբողջ ժողովրդինը կը լինի. որովհետեւ այսօր Դաւթի քաղաքում ձեզ համար ծնուեց մի Փրկիչ, որ օծեալ Տէրն է։ Եւ սա՛ ձեզ համար նշան կը լինի. խանձարուրով փաթաթած եւ մսուրի մէջ դրուած մի մանուկ կը գտնէք»։ Եւ յանկարծակի այդ հրեշտակի հետ երեւաց երկնային զօրքերի մի բազմութիւն, որ օրհնում էր Աստծուն ու ասում. «Փա՜ռք Աստծուն՝ բարձունքներում, եւ երկրի վրայ խաղաղութի՜ւն եւ հաճութի՜ւն՝ մարդկանց մէջ»։ Եւ երբ հրեշտակները նրանցից հեռանալով երկինք բարձրացան, հովիւներն ասացին միմեանց. «Եկէ՛ք գնանք մինչեւ Բեթղեհէմ եւ տեսնենք, թէ ի՛նչ բան է այս եղածը, որ Տէրը մեզ ցոյց տուեց»։ Եւ նրանք շտապով եկան ու գտան Մարիամին ու Յովսէփին եւ մսուրի մէջ դրուած մանկանը։ Եւ ճանաչեցին նրան այն խօսքից, որ իրենց ասուել էր մանկան մասին։ Եւ բոլոր լսողները զարմանում էին այն բաների վրայ, որ հովիւները ասացին իրենց։ Իսկ Մարիամը այս բոլոր ասուածները պահում էր իր մէջ եւ իր սրտում խորհում։ Եւ հովիւները վերադարձան. փառաւորում եւ օրհնում էին Աստծուն այն ամենի համար, որ լսեցին ու տեսան, ինչպէս իրենց պատմուել էր» (Ղուկ. 2:8-20): 
Փաստորեն հասարակ, համեստ հովիվ մարդիկ եղան Քրիստոսի ծննդյան լուրը առնողներն ու առաջինն այցի եկողները: Շատ չեն սխալվել նաև ՄՈԳԵՐ տարբերակը ընտրողները. մոգերն էլ, անշուշտ, իմացան և եկան Հիսուսին այցի, բայց ավելի ուշ, երբ Հիսուս արդեն տանն էր (այսինքն ոչ մսուրում, որտեղ ծնվել էր, քանի որ տրամաբանորեն Արևելքից Հրեաստան հասնելու համար որոշակի ժամանակ էր պետք: Այս էին մանրուքը, որ պետք էր իմանալ), ինչպես հասկանում ենք Մատթեոսի խոսքերից.
«Եւ ահա այն աստղը, որ տեսել էին արեւելքում, առաջնորդեց նրանց, մինչեւ որ եկաւ կանգնեց այն տեղի վրայ, ուր մանուկն էր։ Աստղը տեսնելուն պէս չափազանց ուրախացան։ Եւ երբ այն տունը մտան, տեսան մանկանը իր մօր՝ Մարիամի հետ միասին եւ ընկան ու երկրպագեցին նրան. եւ բանալով իրենց գանձատուփերը՝ նրան նուէրներ մատուցեցին՝ ոսկի, կնդրուկ եւ զմուռս» (Մատթ. 2:9-11):

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ընթերցողներիս ցուցաբերած ակտիվության համար: Հետևեք հաջորդ հարցին: Եթե հետաքրքիր է, գրեք մեզ, ուղարկեք նաև ձեր հարցերը ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ծրագրի համար:
Տերը օրհնի ձեզ:

0 արտահայտվիր:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...