Երևանում տիրող «երթուղային» եռուզեռը առանց ոգևորության դիտել չի լինում: Ինչպես ընկերներիցս մեկը շատ լավ նկատեց, մարդկանց մեջ արթնացել է սերը: Այո՛, երբ մարդը դադարում է միայն ինքն իր մասին մտածելուց և աչք չի փակում նեղության մեջ հայտնված իր մերձավորի խնդրի վրա ու օգտակարություն է ցուցաբերում, ինքնաբերաբար դառնում է մի Բարի Սամարացի՝ իրական արժեք հաղորդելով իր քրիստոնեությանը, իր հայրենասիրությանը, իր՝ մարդ լինելու հանգամանքին:
Ի՞նչն է առավել արժեք տալիս այս շարժմանը, որտե՞ղ է թաքնված նրա գաղտնիքը: Գաղտնիքը ինքնաբուխ ընթացքի մեջ է, սրտի պոռթկումի, արդարության պահանջի մեջ է: Նկատե՛ք, ոչ ոք ամբիոններից չի բարձրագոչում, ոչ ոք քաղաքական ծրագրեր չի առաջարկում, այլ բոլորը՝ հայտնի, թե անհայտ առաջ են գնում ուղղակի սիրուն տրված՝ հանուն արդարության:
Աստված մի արասցե, որ այս խանդավառության մեջ նենգամտության կամ եսակենտրոնության թթխմոր ընկնի (ինչը և փորձում են անել ոմանք, ինչը և պիտի ջանան դեռ անել): Որպեսզի ջուրը չպղտորվի, արդարության ջատագովները (ոմանք իրենց անվանեցին քաղաքացիական անհնազանդության ջատագովներ: ՍԽԱԼ Է) պետք է սեպեն ու քարոզեն հիմնական մեկ գաղափար՝ պայքարել ոչ թե ԸՆԴԴԵՄ..., այլ՝ ՀԱՆՈՒՆ...:
Ոմանք արդեն հեղափոխություններից են խոսում... Թող մեկը ձեռքը դնի խղճին ու ասի, որ իշխանական որոշ օղակների դանակը հայի ոսկորին չի հասել: Չի գտնվի արդար դատող այդպիսի մեկը, բայց հավատացե՛ք՝ հեղափոխությունն ինքնին լավ բան չէ. դրա հետևանքները սարսափելի են, և ոմանք ուզում են այդ սարսափելիությունը՝ իրե՛նց ընչաքաղցությունը հագեցնելու համար: Ավերիչ է ամեն տեսակ հեղափոխություն, քանի դեռ հեղափոխություն չի եղել մեր գլխի մեջ, և որ ամենակարևորն է՝ մեր սրտի մեջ:
Այնտեղ, որտեղ ես ապրում եմ, մարդիկ ապահով են. ոչ ոք կարոտ չէ օրվա հացին (դրա համար տասնյակ հայեր են ամեն օր այս սահման խուժում), բայց այսքանով հանդերձ մարդիկ երջանիկ չեն, որովհետև թեև ստամոքսը կուշտ է, այնուամենայնիվ սոված է հոգին, և սա ավելի սարսափելի է: Եվ ես՝ որպես ոգևորված մարդ, չեմ էլ ուզում պատկերացնել, թե Երևանում սոսկ 50 դրամի կռիվ է: Ինձ համար սա բարության, արդարության և ճշմարտության (հմմտ. Եփես. 5:9) պայքար է, և ես ուզում եմ հավատալ, որ սա սկիզբն է այն պայքարի, որով մենք՝ հայերս պիտի կանգնենք ամեն օր տեղի ունեցող ինքնասպանությունների ու բռնությունների, տասնյակ հազարավոր աբորտների ու մարդկային նվաստացումների, համասեռամոլության և մյուս մոլություն-մոլորությունների դեմ ու ասենք Ո՛Չ, ՄԵՆՔ ՈՉԽԱՐ ՉԵՆՔ:
Ես տարածապես հեռու եմ, այո՛, ես չեմ կարող ֆիզիկական մասնակիցը դառնալ արդարության այս կռվի, բայց իմ մարդկային արդարությունը պահանջում է, որ ես էլ ի՛մ «100» դրամի ներդրումն ունենամ այս գործում. ես այն հիմա կարող եմ տալ միայն աղոթքի տեսքով: Պիտի աղոթեմ, որ հանկարծ չլինի, թե ոտնատակ տրվի ՀԱՆՈՒՆի նպատակը և գա ԸՆԴԴԵՄը, չլինի թե մարդկային եսակնետրոնությունը կոտրի արդարության պահանջատերերի մեջքը, չլինի թե բարության փոխարեն սադրանքի տրվենք կամ գործիք դառնանք չարի ձեռքերում, չլինի թե հոգին մոռացած՝ 50 դրամ մուրանք...
«Ընթացե՛ք ինչպես լուսո որդիներ. քանզի լուսո պտուղներն են բարությունը, արդարութունը և ճշմարտությունը։ Ստուգեցե՛ք, թե ո՛րն է հաճելի Տիրոջը. և խավարի անպտուղ գործերին մասնակից մի՛ եղեք, այլ մանավանդ մերկացրե՛ք դրանք, որովհետև, ինչ որ նրանք գործում են ծածուկ, այդ մասին խոսելն իսկ ամոթ է. այլ ամեն ինչ բացահայտվելով՝ լույսով հայտնի է լինում, քանզի ամեն ինչ, որ հայտնի է, լույս է։ Տեսեք, թե ինչպիսի զգուշությամբ պետք է ընթանաք. ոչ թե ինչպես անմիտներ, այլ՝ ինչպես իմաստուններ. ժամանակն օգտագործեցե՛ք, քանզի օրերը չար են.դրա համար անմիտ մի՛ եղեք, այլ իմացե՛ք, թե ի՛նչ է Տիրոջ կամքը» (Եփես. 5:8-17)։
Ի՞նչն է առավել արժեք տալիս այս շարժմանը, որտե՞ղ է թաքնված նրա գաղտնիքը: Գաղտնիքը ինքնաբուխ ընթացքի մեջ է, սրտի պոռթկումի, արդարության պահանջի մեջ է: Նկատե՛ք, ոչ ոք ամբիոններից չի բարձրագոչում, ոչ ոք քաղաքական ծրագրեր չի առաջարկում, այլ բոլորը՝ հայտնի, թե անհայտ առաջ են գնում ուղղակի սիրուն տրված՝ հանուն արդարության:
Աստված մի արասցե, որ այս խանդավառության մեջ նենգամտության կամ եսակենտրոնության թթխմոր ընկնի (ինչը և փորձում են անել ոմանք, ինչը և պիտի ջանան դեռ անել): Որպեսզի ջուրը չպղտորվի, արդարության ջատագովները (
Ոմանք արդեն հեղափոխություններից են խոսում... Թող մեկը ձեռքը դնի խղճին ու ասի, որ իշխանական որոշ օղակների դանակը հայի ոսկորին չի հասել: Չի գտնվի արդար դատող այդպիսի մեկը, բայց հավատացե՛ք՝ հեղափոխությունն ինքնին լավ բան չէ. դրա հետևանքները սարսափելի են, և ոմանք ուզում են այդ սարսափելիությունը՝ իրե՛նց ընչաքաղցությունը հագեցնելու համար: Ավերիչ է ամեն տեսակ հեղափոխություն, քանի դեռ հեղափոխություն չի եղել մեր գլխի մեջ, և որ ամենակարևորն է՝ մեր սրտի մեջ:
Այնտեղ, որտեղ ես ապրում եմ, մարդիկ ապահով են. ոչ ոք կարոտ չէ օրվա հացին (դրա համար տասնյակ հայեր են ամեն օր այս սահման խուժում), բայց այսքանով հանդերձ մարդիկ երջանիկ չեն, որովհետև թեև ստամոքսը կուշտ է, այնուամենայնիվ սոված է հոգին, և սա ավելի սարսափելի է: Եվ ես՝ որպես ոգևորված մարդ, չեմ էլ ուզում պատկերացնել, թե Երևանում սոսկ 50 դրամի կռիվ է: Ինձ համար սա բարության, արդարության և ճշմարտության (հմմտ. Եփես. 5:9) պայքար է, և ես ուզում եմ հավատալ, որ սա սկիզբն է այն պայքարի, որով մենք՝ հայերս պիտի կանգնենք ամեն օր տեղի ունեցող ինքնասպանությունների ու բռնությունների, տասնյակ հազարավոր աբորտների ու մարդկային նվաստացումների, համասեռամոլության և մյուս մոլություն-մոլորությունների դեմ ու ասենք Ո՛Չ, ՄԵՆՔ ՈՉԽԱՐ ՉԵՆՔ:
Ես տարածապես հեռու եմ, այո՛, ես չեմ կարող ֆիզիկական մասնակիցը դառնալ արդարության այս կռվի, բայց իմ մարդկային արդարությունը պահանջում է, որ ես էլ ի՛մ «100» դրամի ներդրումն ունենամ այս գործում. ես այն հիմա կարող եմ տալ միայն աղոթքի տեսքով: Պիտի աղոթեմ, որ հանկարծ չլինի, թե ոտնատակ տրվի ՀԱՆՈՒՆի նպատակը և գա ԸՆԴԴԵՄը, չլինի թե մարդկային եսակնետրոնությունը կոտրի արդարության պահանջատերերի մեջքը, չլինի թե բարության փոխարեն սադրանքի տրվենք կամ գործիք դառնանք չարի ձեռքերում, չլինի թե հոգին մոռացած՝ 50 դրամ մուրանք...
«Ընթացե՛ք ինչպես լուսո որդիներ. քանզի լուսո պտուղներն են բարությունը, արդարութունը և ճշմարտությունը։ Ստուգեցե՛ք, թե ո՛րն է հաճելի Տիրոջը. և խավարի անպտուղ գործերին մասնակից մի՛ եղեք, այլ մանավանդ մերկացրե՛ք դրանք, որովհետև, ինչ որ նրանք գործում են ծածուկ, այդ մասին խոսելն իսկ ամոթ է. այլ ամեն ինչ բացահայտվելով՝ լույսով հայտնի է լինում, քանզի ամեն ինչ, որ հայտնի է, լույս է։ Տեսեք, թե ինչպիսի զգուշությամբ պետք է ընթանաք. ոչ թե ինչպես անմիտներ, այլ՝ ինչպես իմաստուններ. ժամանակն օգտագործեցե՛ք, քանզի օրերը չար են.դրա համար անմիտ մի՛ եղեք, այլ իմացե՛ք, թե ի՛նչ է Տիրոջ կամքը» (Եփես. 5:8-17)։
Միացի՛ր ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻՆ նաև facebook-ում
0 արտահայտվիր:
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: