Շատերդ գիտեք` 2012-ի ապրիլից որպես այցելու հովիվ շաբաթական 2 օր փոքրիկ քարոզչություն եմ իրականացրել ԱՀԹ Մասիսի շրջանի Հայանիստ, Դարբնիկ և Զորակ գյուղերում: Ութ ամիսը լիովին բավարար էր մեծ փորձառություն ձեռք բերելու, սեփական ուժերը հավասարակշռելու և հասկանալու մի պարզ ճշմարտություն. Երևանից ցանկացած ուղղությամբ առնվազն 20 կիլոմետր հեռացիր ու կտեսնես, թե ինչքան է տարբեր կյանքը: Կան, շատ պակասություններ, կան` նյութական, բարոյական, սոցիալական, հոգևոր, բայց մի բանի պակաս մարդիկ ամենից շատն ունեն, ճիշտ էր նկատել Աստղիկ Հակոբյանը` մարդիկ ամեն ինչից շատ ՍԻՐՈ պակաս ունեն: Բավական է սիրո մի փոքր կայծ վառես, ու սերը չարքաշ կյանքից սրտնեղած այդ մարդկանցից անմիջապես անդրադառնում է քեզ: Չէի անի այս գրառումը (ինքնագովազդ չեմ սիրում), ուղղակի Զորակ գյուղի աշակերտների մատուցած հրաժեշտի անակնկալը ստիպեց ինձ հուզվել:
Նախ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ ստացա դպրոցի տնօրինությունից, ապա ինձ փոխանցեցին մեծադիր մի ծրար, որում բազմաթիվ բարեմաղթանքներ էին ուղղված ինձ: Այժմ այդ սերն ու հուզումը, առանց մեկ կաթիլ իսկ մեծամտանալու, ցանկացա կիսել ձեզ հետ` տեղադրելով նամակներից մի քանիսը: Վստահ եմ, ընթերցումը ժպիտով պիտի անցնի:
Միացի՛ր ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻՆ նաև facebook-ում
Նախ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ ստացա դպրոցի տնօրինությունից, ապա ինձ փոխանցեցին մեծադիր մի ծրար, որում բազմաթիվ բարեմաղթանքներ էին ուղղված ինձ: Այժմ այդ սերն ու հուզումը, առանց մեկ կաթիլ իսկ մեծամտանալու, ցանկացա կիսել ձեզ հետ` տեղադրելով նամակներից մի քանիսը: Վստահ եմ, ընթերցումը ժպիտով պիտի անցնի:
Միացի՛ր ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻՆ նաև facebook-ում
3 արտահայտվիր:
Իմ շատ սիրելի եղբայր և Հայր, շնորհակալ եմ Տեր Աստծուց, որ հնարավորություն տվեց քեզ ճանաչելու: Անցած օրը Սբ Պատարագից հետո այնքան խառն էի, որ չկարողացա մտքերս շարադրեմ ու սրտիս խոսքն ասեմ քեզ: Պատահական ու զարմանալի չէ ինձ համար տեսնել այքան ջերմ խոսքեր մի վարի և քաջ հովվի մասին, ով ամեն ջանք ու եռանդ ներդնում է հանուն իր հոտի անվտանգության և բազմացման ու բարգավաճման: Բարձրյալ մեր Տիրոջը խնդրում եմ, որ միշտ իր Ամենազոր Աջի հովանո ներքո պահի, և, որտեղ էլ, որ լինես, անսասան՝ հավատքիդ ու հաստատ կարգիդ մեջ:
Քրիստոսի սիրով գրկում եմ ու համբուրում քեզ:
Վայ Տեր Հայր ջան, փաստորեն գնում եք, չգիտեի: Շատ բարի ու լուսավոր նամակներ էին, իրենց խոսքերին եմ միանում, մեզնից լավ ասացին` միամտաբար ու անկեղծ: Հուսանք Տեր Հայր ջան այնտեղից էլ մեզ կուրախացնեք Սարկավագագրքի հոդվածներով:
Աստված օրհնի ամենքիդ:
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: