10.12.12

ԻՆՉ-ՈՐ ՄԻ ՏԵՂ ԻՆՔՆԱԹԻՌՈՒՄ


Երկնքում մարդն իրեն մի քիչ աստված  է զգում: Ճախրում ես բամբակե ամպերի վրայով, և թվում է հիմա «ամենակարող» ձեռքդ կերկարես ու մի ճերմակ քուլա կքաղես ամպից` սիրելիներիդ նվիրելու համար: 
Կամ... ուշադիր զննում ես դիմացիդ գեղապատկերը` թեթև ու մաքրագործելու չափ ջինջ, և ներսումդ մանկությունից դեռ մնացած մի փափագով Աստծուն փառաբանող հրեշտակներ ես փնտրում:

Երկնքում մարդն իրեն մի քիչ աստված է զգում:  Քեզանից ներքև ամեն ինչ այնքան գեղեցիկ է, այնքան ներդաշնակ, հստակ ուրվագծված, պարզորեն հանճարեղ, որ ուզում ես Աստծո նման ասել` լավ է, բարի է: Ու ևս մեկ անգամ ինքդ քեզ ժպտալով փաստում ես. «ինչպիսի՜ գեղագետ է Աստված»:

Երկնքում մարդն իրեն մի քիչ աստված է զգում: Որովհետև երկնքում կարծես ժամանակ չկա: Այստեղ վարկյանն ագամ չի անցնում, սառել է ասես: Անընդհատ նայում ես ժամացույցին ու միևնույն է, դեռ երկնքում ես, ուր քեզ մի քիչ աստված ես զգում: Այստեղ ազատությունն է ճախրում անեզրության կապույտ հորձանքում:

Երկնքում մարդն իրեն մի քիչ աստված է զգում: Այստեղից դու մտածում ես բոլորի մասին` ծանոթ-անծանոթ, օտար-յուրային, միայն թե շատ քչերն են այնտեղ` երկրի վրա, մտածում քո մասին:
Ինչ-որ մի տեղ ինքնաթիռում
10.12.12

1 արտահայտվիր:

Anonymous said...
12/10/12, 7:21 PM

Վողջույն շատ գեղեցիկ տողեր են արդեն գնացել ես երկրից և ինքնաթիռում ես այս տողերը մտածել? նաեվ ինչ բնական է ստեղծել Աստված ամեն բան չե նույնիսկ երկինքը վոր նայում ես զգում ես վոր երազ չե այլ կենդանի իրականություն է այդ ամենը և այդ բոլորը Աստծո ստեղծածն է

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...